Նախագահական կառավարման ձևը արդի քաղաքական ռեժիմների ցանկում բավականին տարածված ձև է։ Հատկապես այն տարածված է Լատինական ամերիկայում, որտեղ գրեթե բոլոր երկրները համարվում են նախագահական։ Նախագահական կառավարման ձևի առաջացման և տարածման մեջ ամենանշանակալի ավանդն է ունեցել ԱՄՆ-ն և այդ երկրի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը։

Կառավարման ձևի առանձնահատկությունները

խմբագրել

Նախագահական երկրներում ի տարբերություն մյուս կառավարման ձև ունեցող պետությունների նախագահը կանգնած է երկրի գլխին, կառավարության ղեկավարն է և իրավունք ունի վետո դնել պառլամենտում քննարկվող հարցերի կամ պառլամենտի կողմից կայացված որոշումների վրա, նախագահները հիմնականում ընտրվում են ժողովրդի կողմից ուղղակի ընտրությունների միջոցով, սակայն կան երկրներ որտեղ նախագահը ընտրվում է պառլամենտի կողմից։