Քրիստիննե Գրիգորյան

հայ իրավաբան

Քրիստիննե Աղվանի Գրիգորյան (օգոստոսի 27, 1981(1981-08-27), Սևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ (2023 թվականի հոկտեմբերի 4-ից)։ ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ։ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան։

Քրիստիննե Գրիգորյան
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
2019 - 2022
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
2022 թվականի փետրվարի 24 - 2023 թվականի հունվարի 23
ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ
 2023 թվականի հոկտեմբերի 4-ից
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան, Հյուսիսային համալսարան
Մասնագիտություն՝ արևելագետ, իրավաբան
Ծննդյան օր օգոստոսի 27, 1981(1981-08-27) (42 տարեկան)
Ծննդավայր Սևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան

Կենսագրություն խմբագրել

Քրիստիննե Գրիգորյանը ծնվել է 1981 թվականի օգոստոսի 27-ին, Սևան քաղաքում։ 1998-2002 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում և ստացել բակալավրի աստիճան, 2002-2004 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնի մագիստրատուրայում։ 2006-2008 թվականներին Հյուսիսային համալսարանից ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան[1]։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

2004-2009 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության և զարգացման վարչության մասնագետ, 2009 թվականի մարտ-հոկտեմբեր ամիսներին՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության թարգամանիչ-իրավաբան։ 2009-2011 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական իրավական հարցերով, 2011-2014 թվականներին` ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական, 2012-2014 թվականներին` ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական իրավական հարցերով, 2014-2015 թվականներին` ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն Հայաստանի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը» ծրագրում թիմի ղեկավար, 2015-2018 թվականներին` ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետ, 2018-2019 թվականներին` ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական, 2019 թվականի հունվարից մինչև 2019 թվականի հուլիսը՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական։ 2019 թվականի հուլիսի 3-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։ 2022թ. հունվարի 24-ին Քրիստինե Գրիգորյանը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրվել է մարդու իրավունքների պաշտպան՝ փոխարինելով Արման Թաթոյանին[2]։ 2023 թվականի հունվարի 23-ին հրաժարական է ներկայացրել նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ[3]։

2023 թվականի հոկտեմբերի 4-ին վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ի՞նչ կենսագրություն ունի արդարադատության նորանշանակ փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը
  2. «Քրիստինե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան». Արմենպրես.
  3. «ՀՀ ՄԻՊ-ն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով». Արմենպրես.
  4. «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 4-ին.
Նախորդող
Արման Թաթոյան
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
Քրիստիննե Գրիգորյան

2022 թվականի փետրվարի 24 - 2023 թվականի հունվարի 23
Հաջորդող
Անահիտ Մանասյան