Հայաստանի սահմանադրական հանրաքվե (1995)
1995 թվականի սահմանադրական հանրաքվե, սահմանադրական հանրաքվե նորանկախ Հայաստանի Հանրապետությունում, որը տեղի է ունեցել 1995 թվականի հուլիսի 5-ին[1]։ Հանրաքվեի էր դրվել Հայաստանի Սահմանադրության առաջին տարբերակը, որին կողմ էր քվեարկել հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 70,3 %-ը։ Հանրաքվեին մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 55,6 %-ը[2]։ Նույն օրը տեղի էին ունեցել նաև Ազգային ժողովի ընտրություններ։ Ընդդիմությունը հայտարարել է, որ ինչպես ընտրությունների, այնպես էլ հանրաքվեի արդյունքները կեղծվել են[3]։ Սահմանադրության 1995 թվականի առաջին տարբերակը գործել է 10 տարի և փոփոխության է ենթարկվել 2005 թվականին։
Արդյունքներ խմբագրել
Ընտրություն | Ձայներ | % |
---|---|---|
Կողմ | 828,370 | 70.3 |
Դեմ | 349,721 | 29.7 |
Անվավեր ձայներ | 39,440 | – |
Ընդամենը | 1,217,531 | 100 |
Գրանցված մասնակիցներ/մասնակցության տոկոս | 2,189,804 | 55.6 |
Աղբյուր՝ Nohlen and others. |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Dieter Nohlen, Florian Grotz & Christof Hartmann (2001) Elections in Asia: A data handbook, Volume I, p329 ISBN 0-19-924958-X
- ↑ Nohlen et al., p332
- ↑ «1995-ի այս օրը՝ հուլիսի 5-ին, ընդունվեց Սահմանադրությունը | Aniarc». www.aniarc.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.(չաշխատող հղում)