Կարեն Անդրեասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Անդրեասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարեն Արեսի Անդրեասյան (սեպտեմբերի 10, 1977, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (2011-2016), իրավաբանական գիտությունների թեկնածու, Երևանի պետական համալսարանի դոցենտ և ՀՀ փաստաբանների պալատի անդամ։ ՀՀ արդարադատության նախարար(2021-2022թթ.)։ Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ (2022-2024թթ.)։
Կարեն Անդրեասյան | ||
![]() | ||
| ||
---|---|---|
2011 - 2016 | ||
Նախորդող | Արմեն Հարությունյան | |
| ||
օգոստոսի 3, 2021 - հոկտեմբերի 5, 2022 | ||
| ||
հոկտեմբերի 7, 2022 - 18 նոյեմբեր, 2024 | ||
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Օքսֆորդի համալսարան | |
Գիտական աստիճան՝ | իրավաբանական գիտությունների թեկնածու | |
Մասնագիտություն՝ | իրավապաշտպան | |
Ծննդյան օր | սեպտեմբերի 10, 1977 (47 տարեկան) | |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |
Քաղաքացիություն | ![]() |
Կենսագրություն
խմբագրելԿարեն Անդրեասյանը ծնվել է 1977 թվականին։ 1994-2002 թթ. սովորել և մասնագիտացել է մի շարք հաստատություններում, այդ թվում՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում և նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում, ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Բերկլիի համալսարանում, Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանում, Մարդու իրավունքների կանադական կենտրոնում, Նիդերլանդների եվրոպական լրագրության կենտրոնում։
1997-2000 թթ. աշխատել է ՀՀ պետական մի շարք մարմիններում՝ Երևանի քաղաքապետարանում, ՀՀ պաշտպանության նախարարությունում, առաջին ատյանի դատարանում, ինչպես նաև դասավանդել է մարդու իրավունքներ և վարչական իրավունք թիվ 120 միջնակարգ դպրոցում և ՀՀ Ոստիկանության ակադեմիայում։
2001-2007 թթ. դասավանդել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։
2001-2003 թթ. համատեղությամբ աշխատել է մի շարք հասարակական կազմակերպություններում, այդ թվում՝ ՀՀ իրավաբանների միության անվճար իրավական օգնության կենտրոնում /որպես տնօրեն/, «Քաղաքացիական կրթության ծրագիր» միջազգային կազմակերպությունում /որպես ծրագրի համակարգող/, «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունում /որպես իրավաբան/։ Նշված ժամանակաշրջանում նաև դասավանդել է մարդու իրավունքներ Աբխազիայում, Հարավային Օսիայում և Ղարաբաղում անցկացված լրագրողների համար նախատեսված սեմինարներին։
2003 թվականին աշխատել է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի Սոցիոլոգիական և իրավական հետազոտությունների կենտրոնում՝ որպես ավագ գիտաշխատող։
2003-2004 թթ. որպես միջազգային փորձագետ և խորհրդատու՝ աշխատել է Մեծ Բրիտանիայում գտնվող «Հոդված 19» միջազգային կազմակերպությունում, Հունգարիայում տեղակայված «Բաց Հասարակության իրավական նախաձեռնություն» միջազգային կազմակերպությունում, Բուլղարիայի «Տեղեկատվության մատչելիություն» կազմակերպությունում։
2005-2008 թթ. աշխատել է Ամերիկյան իրավաբանների ընկերակցությունում՝ որպես իրավաբան, հետո գլխավոր իրավաբան, այնուհետև փոխտնօրեն։
2006-2007 թթ. համատեղությամբ աշխատել է որպես ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական։
2008 -2011 թվականներին «ԴԻՖԵՆՍ» իրավաբանական ընկերության տնօրենն էր։
2007-2010 թթ. իրականացրել է մի շարք հեռուստատեսային և հասարակական նախագծեր, այդ թվում՝ Եվրոպական լրագրության կենտրոնի հետ համատեղ կազմակերպել է տեղեկատվական իրավունքի և հետաքննական լրագրության բուհական մրցույթ լրագրող և իրավաբան ուսանողների համար, վարել է «Երկրի թեմա» հաղորդաշարը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում, «Իրականում» հաղորդաշարը՝ «Արմենիա» հեռուստաընկերությունում։
2011 թ. մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ ընտրվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան[1]։
2016 թ. հունվարի 12-ին Կարեն Անդրեասյանը ներկայացրել է հրաժարականի դիմում։ 2016 թ. հունվարի 18-ին կրկնել է հրաժարականի դիմումը, և այն համարվել է ընդունված։
2021 թվականի օգոստոսի 3-ից ՀՀ արդարադատության նախարար։
2022 թվականի հուլիսի 4-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Կենտրոն վարչական շրջանի տարածքային խորհրդի նախագահ։
2022 թվականի հոկտեմբերի 5-ին իր հրաժարականի դիմումի հիման վրա, նախագահի հրամանագրով ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից։
2022 թվականի հոկտեմբերի 6-ին ազգային ժողովի կողմից ընտրվել է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ։
2022 թվականի հոկտեմբերի 7-ին ընտրվել է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ։
2024 թվականի նոյեմբերի 18-ին հրաժարական է տվել ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից։
Կարեն Անդրեասյանը շուրջ քսան հրապարակված գիտական հոդվածների, ուսումնական ձեռնարկների և այլ աշխատությունների հեղինակ է[2]։
Անձնական կյանքը
խմբագրելԱմուսնացած է, ունի երեք երեխա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «Կարեն Անդրեասյան. Մարդկային շփումը իմ միակ հոբին է». mediamax.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 11-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելԿարեն Անդրեասյանի կենսագրությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում Արխիվացված 2013-06-01 Wayback Machine
Նախորդող Արմեն Հարությունյան |
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան 3 մարտի 2011 թ. - 22 հունվարի 2016 թ. |
Հաջորդող Արման Թաթոյան |
Նախորդող Ռուստամ Բադասյան |
ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյան 2021 - 2022 |
Հաջորդող Գրիգոր Մինասյան |