Բացել գլխավոր ցանկը

Հայաստանի վիճակագրական համակարգը սկսել է գործել յունվար 1920 թ., Հայաստանի Ա Հանրապետության օրօք տես՝ «Յառաջ», Բ. տարի, թիւ 220, 9 հոկտեմբեր 1920, Երեւան, էջ 1: Մինչ 1990 թ. Հայաստանի կենտրոնական վիճակագրության վարչության վիճակագրական աշխատանքն իրականացվել է ԽՍՀՄ կենտրոնական վիճակագրության վարչության անմիջական ղեկավարության ներքո, որը կրում է լիակատար պատասխանատվություն հանրապետությունում վիճակագրական աշխատանքների կազմակերպման համար։ 2000 թ. ՀՀ ԱՎԾ հանրային շահին ուղղված գործառույթներ իրականացնող մարմին է, որն իր խնդիրները իրականացնելիս անկախ է Հայաստանի պետական և տեղեկատվական ինքնակառավարման մարմիններից։ ՀՀ ԱՎԾ-ն իրականացնում է պետական վիճակագրական աշխատանքը և համակարգում է այն Հայաստանի տարածքում։ Ծառայությունը՝ որպես պետական վիճակագրություն իրականացնող մարմին, իրականացնում է սոցիալ-տնտեսական գործընթացների, բնակչության և նրա կենսագործունեության ոլորտների վերաբերյալ վիճակագրական տվյալների հավաքագրման, մշակման, կուտակման, ամփոփման, պահպանման, ինչպես նաև վերլուծության, փոխանակման և վիճակագրական տեղեկատվության տրամադրման (հրապարակման) հետ կապված աշխատանքներ[1]:

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե
National Statistical Service և Ազգային վիճակագրական ծառայություն
NSS logo.jpg
Տեսակվիճակագրական ծառայություն
ԵրկիրՀայաստան
ՀապավումՀՀ ՎԿ
ԵնթարկումՀայաստանի նախագահ
Վերադաս մարմինnational statistical system of Armenia?
Շտաբակայան{{{2}}} Հայաստան, Երևան
Կայքarmstat.am

Առաքելությունն ու նպատակներըԽմբագրել

Կոմիտեի հիմնական առաքելությունն է հավաքագրել և հրապարակել վիճակագրական տվյալներ կառավարության և հասարակության օգտագործման համար։ Կարևորագույն նպատակներից է սպառողներին շուկայի պահանջարկին համապատասխան վիճակագրական արտադրանքի տրամադրումը։ Ծառայության հիմնական խնդիրներն են՝

  • տնտեսական և հասարակական գործընթացների ու դրանց արդյունքների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության համակարգի կազմակերպումը, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական անձանց, հիմնարկներին ու միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև հանրությանը սահմանված կարգով տեղեկատվությամբ ապահովումը,
  • միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված չափանիշներին համապատասխան վիճակագրության միասնական մեթոդաբանության ապահովումը,
  • պետական վիճակագրական ռեգիստրի վարումը,
  • վիճակագրական աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգիչների վարումը,
  • վիճակագրական տեղեկատվության աղբյուր հանդիսացող փաստաթղթերի ձևերի մշակման համակարգումը,
  • միջգերատեսչական տեղեկատվական ռեսուրսների համադրելիության նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև պետական վիճակագրական աշխատանքների ծրագրում նշված կազմակերպություններին՝ վիճակագրական տեղեկատվության սեփական բազաներ ստեղծելու աջակցությունը,
  • պետական ամփոփ վիճակագրական տեղեկատվության մատչելիության ապահովումը,
  • մարդահամարների անցկացումը[2]:

ԿառուցվածքԽմբագրել

ՀՀ ԱՎԾ-ն կազմված է նախագահից և ծառայության աշխատակազմից։ Ծառայության աշխատակազմի կառավարման բարձրագույն մարմինը ՀՀ վիճակագրության պետական խորհուրդն է, որն իրականացնում է պետական վիճակագրության բնագավառում քաղաքականության մշակումը, երկարաժամկետ միջոցառումների նախագծումը, կարգավորումը, կազմակերպումը, պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի իրագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը, ինչպես նաև ՀՀ-ում պետական վիճակագրական աշխատանքների ծրագրով նախատեսված վարչական վիճակագրության համակարգումը։ Խորհուրդը՝

  1. հաստատում է պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի նախագիծը,
  2. հաստատում է պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագիրը ՀՀ պետական բյուջեի հաստատումից հետո՝ մեկամսյա ժամկետում,
  3. վերահսկում է պետական վիճակագրական աշխատաքների ծրագրի կատարումը և հաստատում տարեկան ծրագրի կատարման հաշվետվությունը,
  4. ընդունում է վիճակագրության բնագավառի իրավական ակտեր,
  5. իրականացնում է այլ լիազորություններ։

Ծառայությունը կառավարում է նախագահը։ Նախագահն ունի տեղակալ, որը պաշտոնի է նշանակվում և ազատվում Խորհրդի կողմից՝ Ծառայության նախագահի նեկայացմամբ։

Ծառայության նախագահ[3]

  • Ստեփան Մնացականյան

Նախագահի տեղակալ

  • Լևոն Միրզոյան

Նախագահի գլխավոր խորհրդական

  • Ջուլիետտա Միրզոյան

Գծային ստորաբաժանումներԽմբագրել

  1. տնային տնտեսությունների հետազոտությունների բաժին,
  2. սոցիալական ոլորտի և բնապահպանության վիճակագրական բաժին,
  3. աշխատանքի վիճակագրության բաժին,
  4. մարդահամարի և ժողովրդագրության բաժին,
  5. գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժին,
  6. վիճակագրական աշխատանքների մեթոդաբանության և դասակարգիչների բաժին,
  7. մակրոտնտեսական ցուցանիշների և ազգային հաշիվների բաժին,
  8. վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրական բաժին,
  9. ֆինանսների վիճակագրության բաժին,
  10. արդյունաբերության վիճակագրության բաժին,
  11. գյուղատնտեսության վիճակագրության բաժին,
  12. տրանսպորտի և կապի վիճակագրության բաժին,
  13. շինարարության վիճակագրության բաժին,
  14. առևտրի և այլ ծառայությունների բաժին,
  15. բիզնես ռեգիստրի բաժին,
  16. պարենային ապահովության վիճակագրության բաժին,
  17. միջազգային վիճակագրական համագործակցության բաժին,
  18. ամփոփ վիճակագրության, հրապարակումների և մարքեթինգի բաժին[3]:

Ֆունկցիոնալ ստորաբաժանումներԽմբագրել

  1. իրավաբանական բաժին,
  2. տպագրակազմարարական և պատճենահանման աշխատանքների բաժին
  3. վիճակագրական հաշվետվությունների հաշվառման և վերահսկման բաժին,
  4. հաշվապահական հաշվառման բաժին,
  5. բյուջետային պլանավորման բաժին,
  6. տնտեսական բաժին,
  7. կադրերի բաժին,
  8. հատուկ բաժին,
  9. ընդհանուր բաժին[3]:

ՀղումներԽմբագրել

«Յառաջ», Բ. տարի, թիւ 220, 9 հոկտեմբեր 1920, Երեւան, էջ 1

Արտաքին հղումներԽմբագրել