Հայաստանի սահմանադրական հանրաքվե (2005)
Հայաստանում Սահմանադրական հանրաքվեն անցկացվեց 2005 թվականի նոյեմբերի 27-ին։ Հանրաքվեով ՀՀ Սահմանադրության մեջ կատարվում էին մի շարք փոփոխություններ, որոնց աջակցում էր միջազգային հանրությունը։ Պաշտոնապես եղել է ընտրողների բարձր մասնակցություն և ճնշող մեծամասնությունը հանդես է եկել փոփոխություններ կատարելու օգտին։ Սակայն ընդդիմությունն ու դիտորդները հայտարարել են, որ հանրաքվեի անցկացման ժամանակ թույլ են տրվել լուրջ խախտումներ։
Քաղաքականություն |
Հայաստան |
![]() պետական համակարգը» շարքի մաս է կազմում |
Գործադիր իշխանություն Օրենսդիր իշխանություն Իրավական համակարգ Վարչական համակարգ Ընտրություններ և քաղաքական համակարգ |
Հանրաքվեն ընդդիմության կողմից կոչվեց «ուրվականների հանրաքվե»[1]։
ՖոնԽմբագրել
ԱրդյունքներԽմբագրել
Ընտրություն | Ձայն | % |
---|---|---|
Կողմ | 1,411,711 | 94.50 |
Դեմ | 82,018 | 5.50 |
Անվավեր/դատարկ ձայն | 20,364 | - |
Ընդամենը | 1,514,093 | 100 |
Գրանցված ընտրողներ/մասնակցությունը | 2,317,462 | 65.33 |
Աղբյուր։ Ուղիղ Ժողովրդավարություն |
Հանրաքվեից հետոԽմբագրել
Հանրաքվեի անցկացումից հետո երկու շաբաթների ընթացքում ընդդիմությունն անցկացրեց մի շարք հանրահավաքներ, բայց մեծ թվով մարդկանց չներգրավեց, որն էլ մեծապես հաստատում է բնակչության զգալի մասի իրարամերժ զգացումները։ Նոյեմբերի 28-ի առաջին հանրահավաքը ներգրավել է հինգից տասը հազար մարդ, սակայն առաջիկա երկու շաբաթների ընթացքում հանրահավաքներն ավարտվեցին[2][3]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Many have forgotten. Robert Kocharyan's constitutional referendum in 2003 failed»։ armtimes.com։ 2014-07-24
- ↑ «TURNOUT CONTROVERSY CLOUDS ARMENIAN CONSTITUTIONAL REFERENDUM»։ Eurasianet.org։ 2005-11-29։ Վերցված է 2009-03-11
- ↑ «WEST UNLIKELY TO SANCTION ARMENIA FOLLOWING ANOTHER TROUBLED VOTE»։ Eurasianet.org։ 2005-12-12։ Վերցված է 2009-03-11