Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողով

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմակերպում է Հայաստանի ընտրություններն ու հանրաքվեները։ Այն վերահսկում է ընտրական ամբողջ գործընթացը՝ կազմակերպում, արդյունքների հաշվում, հրապարակում։

Համաձայն 1991 թ-ի օգոստոսին ընդունված «ՀՀ նախագահի ընտրությունների մասին» օրենքի Հայաստանի նախագահի ընտրությունների կազմակերպման և անցկացման համար կազմավորվում էին 3 մակարդակի ընտրական հանձնաժողովներ.

  • Հայաստանի Նախագահի ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողով.
  • Հայաստանի Նախագահի ընտրությունների շրջանային, քաղաքային ընտրական հանձնաժողովներ.
  • Հայաստանի Նախագահի ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովներ[1]։

2011 թ. հունիսից կենտրոնական ընտրական հանձնաժողովն ունի յոթ անդամ։ Նրանք նշանակվում են Հանրապետության Նախագահի կողմից՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի, Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահի, Հայաստանի փաստաբանների պալատի նախագահի առաջարկությամբ։ Հանձնաժողովի անդամները նշանակվում են 6 տարի ժամկետով, բացառությամբ ընտրական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին կազմավորման և ԸՕ-ի 40-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքի։

Հայաստանը բաժանված է 41 ընտրատարածքների, որոնցից 13-ը գտնվում են մայրաքաղաք Երևանում[2]։

Կառուցվածք խմբագրել

ԿԸՀ նախագահ[3]

ԿԸՀ նախագահի տեղակալ

ԿԸՀ քարտուղար

ԿԸՀ անդամներ

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ - ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  2. «ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով - ՀՀ ընտրատարածքներ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  3. «ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով - Անդամներ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.