Հանրային հեռարձակողի խորհուրդ
Հանրային հեռարձակողի խորհուրդ (նախկինում՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ), «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն», «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» և «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունների կառավարումն ապահովող և հսկողություն իրականացնող մարմին[1]։
Ըստ «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի օրենքի՝ Խորհուրդը բաղկացած է յոթ անդամից, որոնց թվում են Խորհրդի նախագահը և Խորհրդի վեց անդամները։ Նրանք նշանակվում են մրցութային կարգով վարչապետի կողմից՝ վեց տարի ժամկետով[2]։ Խորհուրդն իր գործունեությունը կազմակերպում է աշխատակազմի միջոցով, որը «Հանրային հեռարձակողի խորհրդի աշխատակազմ» պետական հիմնարկն է։
Խորհուրդն իր գործունեության, ընդունած որոշումների և ծրագրերի մասին պարբերաբար տեղեկատվություն է հրապարակում Զանգվածային լրատվության միջոցներում և խորհրդի պաշտոնական կայքում։
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կազմ
խմբագրելԽորհրդի նախագահ
խմբագրելԽորհրդի անդամներ
խմբագրել- Արփի Ոսկանյան (02.06.2023 - առ այսօր)
- Վահրամ Մարտիրոսյան (05.03.2021 - առ այսօր)[4]
- Վահագն Թևոսյան (05.03.2021 - առ այսօր)[4]
- Արամ Սուքիասյան (26.04.2021 - առ այսօր)[5]
- Վարուժան Օլքինյան (15.10.2021 - առ այսօր)[6]
- Վասակ Դարբինյան (15.10.2021 - առ այսօր)[6]
Խորհրդի նախկին անդամներ
խմբագրել- Արմեն Ամիրյան[7]
- Վալերի Այդինյան (2002 լիազորությունները դադարեցվել են մահվան կապակցությամբ)
- Արթուր Գրիգորյան
- Հենրիկ Հովհաննիսյան
- Ստեփան Պողոսյան
- Ժիրայր Ավետիսյան (2011-ին լիազորությունները դադարեցվել են մահվան կապակցությամբ)
- Սարգիս Մուրադխանյան (22.06.2012-17.11.2015, լիազորությունները դադարեցվել են մահվան կապակցությամբ)
- Ստեփան Զաքարյան (2009 - 2021)
- Լևոն Գալստյան (2016-2021)
- Մերուժան Տեր-Գուլանյան (2011-2021)
- Նարա Շլեպչյան (2011 - 2023)[8]
Խորհրդի նախագահի տեղակալներ
խմբագրել- Վարդան Կոպյան
- Վահրամ Բաղդասարյան (20.02.2009-31.05.2012) (լիազորությունները դադարեցվել են Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հանրային հեռարձակողի խորհուրդ». tvradiocouncil.
- ↑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ
- ↑ «Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ է ընտրվել Արա Շիրինյանը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ 4,0 4,1 «Վահրամ Մարտիրոսյանը և Վահագն Թևոսյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ». azatutyun.am.
- ↑ «ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՈՐՈՇՄԱՄԲ ԱՐԱՄ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՂԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ». tvradiocouncil.
- ↑ 6,0 6,1 «ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՄԲ ՎԱՐՈՒԺԱՆ ՕԼՔԻՆՅԱՆԸ ԵՒ ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՂԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ». tvradiocouncil.
- ↑ Արմեն Ամիրյանը նշանակվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ
- ↑ Ովքե՞ր են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամները