Արման Թաթոյան

ՀՀ պետական գործիչ, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (2016)

Արման Հակոբի Թաթոյան (դեկտեմբերի 18, 1981(1981-12-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը 2016-2022 թթ., ներկայումս Թաթոյան հիմնադրամի հիմնադիր տնօրեն։

Արման Թաթոյան
Ծնվել էդեկտեմբերի 18, 1981(1981-12-18) (42 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների թեկնածու

Կրթություն խմբագրել

  • 1998-2002 թվականներ - սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը։
  • 2002-2004 թվականներ - սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան։
  • 2004-2007 թվականներ - սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի ասպիրանտուրան։ Իրավաբանական գիտությունների թեկնածու։ 1 մենագրության և 27 գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ։
  • 2012 թվական - սովորել և ավարտել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոն բիզնես դպրոցի «Բիզնես և իրավունք» գործնական կրթության ծրագիրը։
  • 2012-2013 թվականներ - սովորել և ավարտել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի իրավունքի դպրոցը՝ իրավունքի մագիստրոսի որակավորմամբ։ Ունի նաև իրավունքի պատվավոր մագիստրոսի կոչում։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 2003-2004 թ. - Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոնի իրավական հարցերով փորձագետ։
  • 2005 թվականից - ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս, ապա՝ դոցենտ։
  • 2004-2007 թթ. - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական և զինծառայողների իրավունքների վերականգնման բաժնի իրավական հարցերով ավագ մասնագետ։
  • 2007 թ. եղել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատ՝ նախագահի խորհրդական։
  • 2007-2009 թթ. - Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագրի իրավական բաղադրիչի համակարգող։
  • 2008 թ. եղել է ՀՀ դատախազության դպրոցի դասախոս։
  • 2009 թ. եղել է ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական վարչության դատախազ։
  • 2009-2011 թթ. - «ԵՄ մարդու իրավունքների պաշպանը` որպես կանխարգելման ազգային մեխանիզմ» ծրագրի իրավական հարցերով համակարգող։
  • 2010 թ. - ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի իրավական հարցերով խորհրդատու։
  • 2010 թ. - Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԱԶԾ համատեղ ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար։
  • 2010-2012 թթ. - Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագրի իրավական հարցերով փորձագետ։
  • 2010-2012 թթ. - ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի վերանայման միջազգային համակարգի ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ գրասենյակի Հայաստանը ներկայացնող փորձագիտական խմբի անդամ։
  • 2010–2013 թթ. - ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական։
  • 2010 թվականից - ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ։
  • 2011 թվականից - Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ։
  • 2013 թ. նոյեմբերի 19-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ[1]։
  • 2013 թվականից - Եվրոպայի խորհրդի Միգրացիոն հարցերի համակարգման ստորաբաժանման Ռուսաստանում փակ հաստատություններում հասարակական դիտորդական հանձնաժողովների աջակցման և խոշտանգումների կանխարգելման հարցերով մշտական խորհրդական։
  • 2013 թվականից - Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ։
  • 2016 թ. փետրվարի 23-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից փակ, գաղտնի քվեարկությամբ, ձայների կողմ՝ 96, դեմ 7 հարաբերակցությամբ ընտրվել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան։
  • 2016 թ. փետրվարի 23-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ[2]։

Պարգևներ խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և ուկրաիներեն լեզուներին։ Անկուսակցական է։

Նախորդող
Կարեն Անդրեասյան
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
Արման Թաթոյան

23 փետրվարի 2016 թ. - 2022
Հաջորդող
Քրիստիննե Գրիգորյան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ա. ԹԱԹՈՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
  2. «ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  3. Ա. Հ. ԹԱԹՈՅԱՆԻՆ ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ