Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն
Հայաստանի կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ), գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը։ Այն համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը։
Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն | |
---|---|
![]() | |
Տեսակ | պետական մարմին |
Երկիր | ![]() |
Հապավում | ԱԱԾ |
Նախորդող | ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտե |
Հիմնադրված | դեկտեմբերի 4, 1992 |
Իրավ. կարգավիճակ | գործող |
Գլխադասային գրասենյակ | ![]() |
Տարածաշրջան | Հայաստան |
Տնօրեն | Արմեն Վաղարշակի Աբազյան |
Կայք | snb.am |
ԿառուցվածքԽմբագրել
ԱԱԾ-ի կառուցվածքի մեջ են են մտնում մարզային վարչություններն ու Երևանի վարչությունը, Պետական պահանության ծառայությունը, սահմանապահ զորքերիը, Հետախուզությունը, հակահետախուզությունը, Սահմանադրական կարգի պահպանություն և ահաբեկչության դեմ պայքար իրականացնող մարմինը, Տնտեսական անվտանգության և կոռուպցիոն հակազդում իրականացնող մարմինը, Նախաքննություն իրականացնող մարմինը: Ազգային անվտանգության ծառայության լիազորություններն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքով:
ՏնօրենԽմբագրել
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեններ են եղել․
- Կառլոս Պետրոսյան (2003 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2004 թվականի նոյեմբերի 5-ը)
- Գորիկ Հակոբյան (2004 թվականի նոյեմբերի 8-ից մինչև 2016 թվականի փետրվարի 12-ը)
- Գեորգի Կուտոյան (2016 թվականի փետրվարի 12-ից մինչև 2018 թվականի մայիսի 10-ը),
- Արթուր Վանեցյան (2018 թվականի մայիսի 10-ից 2019 թվականի սեպտեմբերի 16-ը[1]),
- Էդուարդ Մարտիրոսյան (2019 թվականի սեպտեմբերի 16-ից 2020 թվականի մարտի 19-ը՝ որպես պաշտոնակատար, այնուհետև մինչև 2020 թվականի հունիսի 8-ը՝ որպես տնօրեն),
- Արգիշտի Քյարամյան՝ (2020 թվականի հունիսի 8-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 8-ը):
- Արմեն Վաղարշակի Աբազյանը (2020 թ. նոյեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:)
Ընդհանուր տեղեկատվությունԽմբագրել
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Տեղակալներ
- Ստեփան Մելքոնյան
- Արամ Հակոբյան
- Սամվել Հայրապետյան
- Արմեն Աբազյան
- Միքայել Համբարձումյան
ՊատմությունԽմբագրել
1920 թվականին Հայաստանի խորհրդայնացումից հետո Հայաստանում կազմավորվել է Արտակարգ կոմիտե (ԱԿ) անվանումը կրող կառույց, որը դարձել է այսօրվա Ազգային անվտանգության ծառայության հիմքը։ 1926 թվականին այն անվանափոխվել է «Պետական քաղաքական վարչություն», 1934-ին՝ «Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ (ՆԳԺԿ)», 1941-ից դարձել է «Պետական անվտանգության ժողովրդական կոմիսարիատ (ՊԱԺԿ)», 1946-ին անվանափոխվել է «Պետական անվտանգության նախարարություն (ՊԱՆ)», 1953-1954 թվականներին եղել է Ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ), իսկ 1954 թվականից հանդես է եկել Պետական անվտանգության կոմիտե (ՊԱԿ) անունով մինչև 1991 թվականը։[2]
Հայաստանի անկախացումԽմբագրել
1991 թվականի դեկտեմբերի 4-ին Պետական անվտանգության կոմիտեն վերանվանվեց ՀՀ ազգային անվտանգության վարչություն: 1995 թվականին ԱԱՊՎ վերանվանվեց Ազգային անվտանգության նախարարություն: 1996 թվականի նոյեմբերի 8-ից մինչև 1999 թվականի նոյեմբերը ԱԱՆ-ն միավորվեց ՆԳն-ին՝ դառնալով Ազգային անվտանգության և Ներքին գործերի նախարարության մաս, որի ղեկավարն էր Սերժ Սարգսյանը, ով հեռացվեց պաշտոնից Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունից հետո: 1999 թվականի նոյեմբերի 13-ին Ազգային Անվտանգության և Ներքին գործերի նախարարությունը տարանջատվեց երկու առանձին նախարարությունններ: ԱԱ նախարար նշանակվեց Կառլոս Պետրոսյանը:
2002 թվականի դեկտեմբերի 17-ին ԱԱՆ-ն վերակազմավորվեց, որպես Ազգային անվտանգության ծառայություն:
Հետհեղափոխական շրջանԽմբագրել
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանում ծավալված թավշյա հեղափոխությունից հետո ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը լրատվամիջոցներին տվեց մեկ ժամյա մամլո ասուլիս, որը աննախադեպ էր: Ըստ սոցիոլոգիական հարցումների ազգային անվտանգության ծառայության նկատմամբ վստահությունը աճել է[փա՞ստ]: ԱԱԾ-ն բացահայտեց մի շարք ընկերությունների կողմից կատարված չարաշահումները և կոռոպցիոն սխեմաներ։ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին հրապարակվեց ԱԱԾ տնօրենին գաղտնալսված հեռախոսազրույցը ՀՔԾ պետի հետ [3]:
2019 թվականի սեպտեմբերի 16-ին Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց՝ հրաժականի տեքստում մեղադրելով իշխանություններին որոշումների տարերայնության, գործողությունների հախուռնության, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճի մեջ[4]: 2019 թվականի սեպտեմբերից ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կատարել է տնօրենի առաջին տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանը։ 2020 թվականի մարտի 19-ին վերջինս նշանակվել էր ՀՀ ԱԱԾ տնօրեն, ով 2020 թվականի հունիսի 8-ին ազատվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից, նրան փոխարինել է ՀՀ ԱԱԾ փոխտնօրեն Արգիշտի Քյարամյանը:
ԱԱԾ աշխատակցի օրԽմբագրել
Յուրաքանչյուր տարի դեկտմեբերի 20-ին նշվում է ԱԱԾ աշխատակցի օրը[5]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Արթուր Վանեցյանն ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2019-10-20
- ↑ «Ստալինյան բռնաճնշումները Հայաստանում․ պատմություն, հիշողություն, առօրյա»։ Վերցված է 2020-07-03
- ↑ Վանեցյանը հաստատեց՝ գաղտնալսված հեռախոսազրույցն իրականում իր և Խաչատրյանի մասնակցությամբ է
- ↑ «Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ». Արթուր Վանեցյանը ԱԱԾ պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել
- ↑ ՀՀ Ազգային անվտանգության աշխատակցի օրը