Բացել գլխավոր ցանկը

Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության միասնական կենտրոնացված համակարգի բաղադրիչ մաս։ Հայաստանի ոստիկանությունը ներքին գործերի պետական կառավարման լիազորված մարմնի համակարգում գործող մարմին է, որի պարտականությունն է հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաև այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

ՀՀ ոստիկանություն
Armenian police logo.png
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Հիմնադրվածհունվարի 1, 2003
Գլխադասային գրասենյակԵրևան, Հայաստան
ՀՀ ոստիկանապետՎալերի Օսիպյան
Առաջին տեղակալԱրման Սարգսյան
Զորքերի հրամանատարՎահե Ղազարյան
Աղասի Կիրակոսյան
Հիմնական մարմինՀՀ ներքին գործերի նախարարություն
Վերադաս կազմակերպությունՀայաստանի Կառավարություն
Կայքpolice.am

Հայաստանի ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում ներքին գործերի մարմինների օպերատիվ-հետախուզական և փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը, ՀՀ օրենսդրությամբ ներքին գործերի մարմինների քննչական ստորաբաժանումների անմիջական կառավարումը։

ԿառուցվածքԽմբագրել

ՂեկավարությունԽմբագրել

ՀՀ ոստիկանության պետն է ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանը: Առաջին տեղակալն է Արման Սարգսյանը, տեղակալներ՝ Հովհաննես Քոչարյանը, Վարդան Մովսիսյանը։ Տեղակալ-ներքին զորքերի հրամանատար՝ Վահե Ղազարյան:

Արտաքին հղումներԽմբագրել