Բացել գլխավոր ցանկը

Լարիսա Ալավերդյան

հայ քաղաքական գործիչ

Լարիսա Ասատուրի Ալավերդյան (սեպտեմբերի 21, 1943(1943-09-21), Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հասարակական-քաղաքական գործիչ, չորրորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր[1]։ Նախախորհրդարանի և Հիմնադիր խորհրդարանի պատվավոր անդամ։

Լարիսա Ալավերդյան
հայ․՝ Լարիսա Ալավերդյան
Ծնվել էսեպտեմբերի 21, 1943(1943-09-21) (75 տարեկան)
ԾննդավայրԲաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԱդրբեջանի պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Բաքվում 1943 թվականի սեպտեմբերի 21-ին։ 1966 թվականին ավարտելով Ադրբեջանի պետական մանկավարժական ինստիտուտը՝ անցել է մանկավարժական աշխատանքի որպես մաթեմատիկայի և գծագրության ուսուցիչ։

1960-1965 թվականներին աշխատել է Բաքվի թիվ 2 մանկատանը որպես դաստիարակ, 1966-1967 թվականներին՝ Դաշքեսանի թիվ 2 միջնակարգ դպրոցում՝ մաթեմատիկայի ուսուցիչ, 1967-1990 թվականներին՝ Հայաստանի տարբեր գիտահետազոտական ինստիտուտներում՝ սկսած կրտսեր գիտաշխատողից մինչև բաժնի վարիչ, և հաշվիչ կենտրոններում՝ սկսած բաժնի վարիչից մինչև տնօրենի տեղակալ։

1988-1991 թվականներին եղել է «Արցախ» հայրենակցական միության հիմնադիր անդամ և պատասխանատու քարտուղար, 1991-1995 թվականներին՝ ՀՀ ԳԽ Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի գլխավոր փորձագետ, 1995-2004 թթ. և 2006-2007 թթ.` «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն։ 2004-2006 թվականներին եղել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան։

2002 թվականից դասախոսում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում։

2007 թվականին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

Կանանց հանրապետական խորհրդի, ՀՀ Նախագահին առընթեր արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների հարցերի, Պաշտպանության նախարարությանն առընթեր անհայտ կորածների, պատանդների և զինգերիների հարցերի, Միգրացիայի և փախստականների վարչությանը կից փորձագիտական խորհրդի, ԱՀՌԾ-ի պատրաստման խորհրդի և աշխատանքային խմբի անդամ է։

Լարիսա Ալավերդյանը մասնակցել է տարածաշրջանային ու միջազգային բազմաթիվ հանդիպումների, հեղինակ է տարբեր ժողովածուների ու հրապարակումների։

Արցախին վերաբերող մի շարք փորձագիտական փաստաթղթերի հեղինակ է։

Տիրապետում է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և ադրբեջաներեն լեզուներին։ Ամուսնացած է, ունի երկու դուստր։

ԾանոթագրություններԽմբագրել

Նախորդող
Ստյոպա Սաֆարյան
ՀՀ Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար
Լարիսա Ալավերդյան

09 սեպտեմբերի 2009 թ. - 31 մայիսի 2012 թ.
Հաջորդող
Զարուհի Փոստանջյան
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
Լարիսա Ալավերդյան

01 մարտի 2004 թ. - 04 հունվարի 2006 թ.
Հաջորդող
Արմեն Հարությունյան