Հայաստանի արդարադատության նախարարություն

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, ՀՀ ԱՆ, Հայաստանի գործադիր իշխանության պետական մարմին։

Հայաստանի արդարադատության նախարարություն
Изображение логотипа
Տեսակարդարադատության նախարարություն
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՀապավումՀՀ ԱՆ
Ստեղծման թվական1920
ԵնթարկումՀայաստանի կառավարություն
ՇտաբակայանԵրևան, Հայաստան
Կայքmoj.am

ՊատմությունԽմբագրել

1920 թվականին ՀՍՍՀ Հեղկոմի կողմից կազմակերպվում է Արդարադատության ժողովրդական կոմիսարիատը։ Գործել է 1923 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՍՍՀ ԿԳԿ նախագահության կողմից ընդունվում է գործունեության կանոնադրությունը։ Կից գործել է դատախազությունը, և արդարադատության ժողկոմը միաժամանակ հանրապետության դատախազն էր։ 1930 թվականի հունվարի 31-ին ժողկոմատը վերացվում է և վերստին ստեղծվում 1933 թվականի հունվարի 5-ին։ Այդ ժամանակամիջոցում արդարադատության ժողկոմատի խնդիրները կատարել են ՀՍՍՀ դատախազությունը և Գերագույն դատարանը։ 1936 թվականին արդարադատության ժողկոմատից անջատվում են դատախազական և քննչական մարմինները, և ժողկոմատը վերակազմվում է որպես Արդարադատության մինիստրություն։ Գործում մինչև 1959 թվականը։ Մինչև 1970 թվականը նրա գործառույթներն իրականացնում են ՀՍՍՀ գերագույն դատարանը և ՀՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր իրավաբանական հանձնաժողովը։ ՀՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության 1970 թվականի նոյեմբերի 2-ի հրամանագրով ՀՍՍՀ արդարադատության մինիստրությունը, որի խնդիրներն էին՝ դատական, նոտարական, զագսի մարմինների, փաստաբանների կոլեգիայի, իրավախորհրդատուների, գործունեության ղեկավարումը, իրավունքի պրոպագանդման և քաղաքացիների իրավական դաստիարակության գործի մեթոդական ղեկավարությունը, դատական մարմինների գործունեության ընդհանրացումը, մասնակցություն գործող օրենսդրության համակարգմանը։

ԿառուցվածքԽմբագրել

Հայայաստանի արդարարադատության նախարարության կազմի մեջ է մտնում 14 կառուցվածքային ստորաբաժանում, 7 առանձնացված ստորաբաժանում, ինչպես նաև ՀՀ ԱՆ ունի տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 7 իրավաբանական անձ[1]։

Կառուցվածքային ստորաբաժանումներԽմբագրել

  • Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչություն
  • Պրոբացիայի պետական ծառայություն
  • Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչություն
  • Ֆինանսատնտեսագիտական վարչություն
  • Իրավական փոխօգնության վարչություն
  • Միջազգային իրավական համագործակցության վարչություն
  • Քարտուղարություն
  • Անձնակազմի կառավարման վարչություն
  • Իրավական ապահովման վարչություն
  • Գործերի կառավարչություն
  • Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Առաջին բաժին
  • Ներքին աուդիտի բաժին
  • Արխիվային բաժին
  • Զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության բաժին

Առանձնացված ստորաբաժանումներԽմբագրել

  • Վերահսկողական ծառայություն
  • Քրեակատարողական ծառայություն
  • Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն
  • Իրավական ակտերի փորձաքննության գործակալություն
  • Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն
  • Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն
  • Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

Իրավաբանական անձինքԽմբագրել

  • Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ
  • «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամ
  • Պաշտոնական տեղեկագիր ՓԲԸ
  • Արդարադատության ակադեմիա
  • «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամ
  • «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ
  • «ՀՀ ԱՆ թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ

Ընդհանուր տեղեկատվությունԽմբագրել

Նախարար

Տեղակալներ

  • Արա Մկրտչյան
  • Լևոն Բալյան
  • Արմենուհի Հարությունյան

Արտաքին հղումներԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Հայկական սովետական հանրագիտարան, Երևան-1976

ԾանոթագրություններԽմբագրել