Բացել գլխավոր ցանկը

Խորհուրդների համագումարներ (ԽՍՀՄ)

Խորհուրդների համագումարներ, Խորհրդային պետության իշխանության տեղական և կենտրոնական մարմինները 1917 թվականից (Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունից հետո) մինչև 1936 թվականը։ Խորհրդային համագումարների համակարգը ներառում էր շրջանային (գավառային), մարզային (նահանգային), երկրամասային, հանրապետական (ինքնավար և միութենական հանրապետությունների) խորհուրդների համագումարներն ու Խորհուրդների համամիութենական համագումարը։

ԿազմավորումԽմբագրել

Խորհրդային համագումարներ կազմավորվում էր բազմաստիճան ընտրությունների միջոցով, բաց քվեարկությամբ ուղղակի ընտրությունները կիրառվում էին միայն քաղաքային և գյուղական խորհուրդների պատգամավոր ընտրության ժամանակ (ընտրությունները տեղի էին ունենում արտադրական և տերիտորիալ սկզբունքով գումարվող ժողովներում)։ Շրջանային (գավառային) խորհուրդների համագումարներ կազմավորվում էին տվյալ շրջանի տարածքում գտնվող քաղաքային և գյուղական խորհուրդների ներկայացուցիչներից։ Խորհուրդների մարզային, նահանգային, հանրապետական և համամիութենական համագումարները կազմավորվում էին ստորադաս Խորհուրդների համագումարների ներկայացուցիչներից։ Մասնավորապես մարզային (նահանգային), երկրամասային, ինքնավար հանրապետության Խորհուրդների համագումարներ կազմավորվում էին շրջանային խորհուրդներում ընտրված պատգամավորներից։ Օրենսդրությամբ նախատեսվում էր նաև շրջանային, մարզային (նահանգային) և երկրամասային համագումարներ անմիջականորեն պատգամավորներ ուղարկել քաղաքի սահմաններից դուրս գտնվող ֆաբրիկաներից ու գործարաններից։ Միութենական հանրապետությունների Խորհուրդների համագումարներ կազմավորվում էին մարզային (նահանգային), երկրամասային (նահանգային բաժանում չունեցող հանրապետությունների Խորհուրդների համագումարներ՝ շրջանային) Խորհուրդների համագումարների ներկայացուցիչներից։ Խորհուրդների համագումարները որոշում էին պետական, տնտեսական, մշակութային շինարարության հարցեր։ Խորհուրների միութենական և հանրապետական համագումարները կառավարության զեկույցների հիման վրա սահմանադրական, տնտեսության և մշակութային, պաշտպանության և արտաքին հարաբերությունների հարցերով ընդունում էին կարևորագույն որոշումներ։ ԽՍՀՄ1936 թվականի սահմանադրությամբ Խորհուրդների համագումարներին փոխարինեցին միասնական, անմիջականորեն բնակչության կողմից ընտրվող աշխատավորների պատգամավորների խորհուրդները, 1977 թվականի սահմանադրությամբ՝ ժողովրդական պատգամավորների խորհուրդները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 13