Գագիկ Ոսկանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ոսկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գագիկ Շավարշի Ոսկանյան (մայիսի 30, 1950, Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական գործիչ, Հայաստանի վերահսկիչ պալատի խորհրդի անդամ։
Գագիկ Շավարշի Ոսկանյան | ||
պետական և քաղաքական գործիչ | ||
| ||
---|---|---|
15 նոյեմբերի 2007 | ||
Նախորդող | պաշտոնը հիմնադրվել է | |
Հաջորդող | ներկայումս պաշտոնավարում է | |
| ||
2 նոյեմբերի 1999 - 11 սեպտեմբերի 2002 | ||
Նախորդող | Գագիկ Ասլանյան | |
| ||
11 սեպտեմբերի 2002 - 6 նոյեմբերի 2007 | ||
Նախորդող | ՀՀ վերահսկիչ պալատի հիմնադիր նախագահ Աշոտ Թավադյան | |
Հաջորդող | Իշխան Զաքարյան | |
Կուսակցություն՝ | ՀԺԿ, ԺԴԿ, ՕԵԿ | |
Կրթություն՝ | Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ | |
Գիտական աստիճան՝ | Տնտեսագիտության թեկնածու | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |
Ծննդյան օր | 30 մարտի 1950 | |
Ծննդավայր | Սիսիան | |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն
խմբագրել- 1967-1972 թթ. - սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը՝ ինժեներ-տեխնոլոգի որակավորմամբ։
- 1979 թ. ընդունվել է ԽՍՀՄ ԳԱ տնտեսագիտամաթեմատիկական ինստիտուտի ասպիրանտուրան, որն ավարտել է 1985 թ.։ Տնտեսագիտության թեկնածու։
Աշխատանքային գործունեությունը
խմբագրել- 1973-1974 թթ. - աշխատել է «Հայէլեկտրալույս» արտադրական միավորման Սիսիանի մասնաճյուղում՝ որպես ինժեներ-կոնստրուկտոր։
- 1974-1978 թթ. - ՀԼԿԵՄ Սիսիանի շրջանային կոմիտեի երկրորդ քարտուղար։
- 1978-1985 թթ. - աշխատել է Երևանի պահածոների գործարանում՝ որպես հերթափոխի պետ, գլխավոր տեխնոլոգ, այնուհետև՝ կուսակցական կոմիտեի քարտուղար։
- 1985-1990 թթ. - եղել է ՀԿԿ կենտրոնական կոմիտեի գյուղատնտեսության բաժնի հրահանգիչ
- 1990-1995 թթ. - «Հայպահածո» արտադրական միավորման տնօրենի առաջին տեղակալ, ապա՝ գլխավոր ինժեներ։
- 1997-1999 թթ. - Հայաստանի հետ առևտրի զարգացման ամերիկյան գրասենյակի ներկայացուցիչ։
Քաղաքական գործունեությունը
խմբագրել- 1998-2001 թթ. եղել է Հայաստանի ժողովրդական կուսակցության անդամ։
- 1999 թ. մայիսի 30-ին ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր թիվ 71 ընտրատարածքից։ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
- 1999 թ. նոյեմբերի 2-ին ընտրվել է «Միասնություն» խմբակցության քարտուղար։
- 2001 թ. դադարեցրել է իր անդամությունը Հայաստանի ժողովրդական կուսակցությանը և հիմնադրել Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը։ Ընտրվել է ԺԴԿ վարչության նախագահի տեղակալ։
- 2002 թ. սեպտեմբերի 11-ին Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահ։
- 2003 թ. Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը «Արժանապատիվ ապագա» կուսակցության հետ կազմավորել է «Արժանապատվություն, ժողովրդավարություն, հայրենիք» դաշինքը, որը ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման ընտրություններում չի հաղթահարել անցողիկ շեմը։
- 2007 թ. նոյեմբերին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ մեկ տարի պաշտոնավարման ժամկետով։
- 2008 թ. նոյեմբերին Հայաստանի Նախագահի հրամանագրով վերանշանակվել է Հայաստանի վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ վեց տարի պաշտոնավարման ժամկետով։
- 2014 թ. նոյեմբերի 25-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով վերանշանակվել է Հայաստանի վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ վեց տարի պաշտոնավարման ժամկետով[1]։
Ամուսնացած է, ունի մեկ զավակ։ Անկուսակցական է։
Նախորդող Գագիկ Ասլանյան |
ՀՀ Ազգային ժողովի «Միասնություն» խմբակցության քարտուղար Գագիկ Ոսկանյան 2 նոյեմբերի 1999 թ. - 11 սեպտեմբերի 2002 թ. |
Հաջորդող - |
Նախորդող ՀՀ վերահսկիչ պալատի հիմնադիր նախագահ Աշոտ Թավադյան |
ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյան 11 սեպտեմբերի 2002 թ. - 6 նոյեմբերի 2007 թ. |
Հաջորդող Իշխան Զաքարյան |