Կառլ I Անժուացի (ֆր.՝ Charles d'Anjou, 1227 թվական մարտի 21[1] - 1285 թվականի հունվարի 7, Ֆոջա), Անժուի և Մենի կոմս 1246 թվականից, Պրովանսի և Ֆորկալկեի կոմս 1246 թվականից, Սիցիլիայի արքա 1266-1282 թվականներին, Նեապոլի արքա 1266 թվականից, Ալբանիայի արքա 1272 թվականից, Երուսաղեմի անվանական արքա 1277 թվականից, Աքայան կոմս 1278 թվականից, Անժու-Սիցիլիական տան հիմնադիր։

Կառլ I
Charles I d'Anjou
Կառլ I Անժուացի
Դրոշ
Դրոշ
Սիցիլիայի արքա
1266 հունվարի 6 - 1282
Նախորդող Մանֆրեդ (Սիցիլիայի արքա)
Հաջորդող Պեդրո III (Արագոնի արքա)
Դրոշ
Դրոշ
Նեապոլի արքա
1282 - 1285 հունվարի 7
Հաջորդող Կառլ II Անժուացի
Դրոշ
Դրոշ
Անժուի և Մենի կոմս
1246/1247 - 1285 հունվարի 7
Նախորդող Ժան
Հաջորդող Կառլ II Անժուացի
Դրոշ
Դրոշ
Պրովանսի և Ֆորկալկեի կոմս
1246 - 1285 հունվարի 7
Նախորդող Ռայմունդ Բերենգեր IV
Հաջորդող Կառլ II Անժուացի
Դրոշ
Դրոշ
Երուսաղեմի արքա
1278 մարտի 18 - 1285 հունվարի 7
Նախորդող Հուգո III Լուզինյան
Հաջորդող Հենրիխ II Լուզինյան
Դրոշ
Դրոշ
Աքայան կոմս
1278 - 1285 հունվարի 7
Նախորդող Վիլհելմ II դը Վիլարդուեն
Հաջորդող Կառլ II Անժուացի
Դրոշ
Դրոշ
Ալբանիայի արքա
1272 - 1285 հունվարի 7
Հաջորդող Կառլ II Անժուացի
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն ֆրանսիացի
Դավանանք Կաթոլիկություն
Ծննդյան օր 1227 մարտի 21
Ծննդավայր Փարիզ
Վախճանի օր 1285 հունվարի 7 (57 տարեկան)
Վախճանի վայր Ֆոջա, Իտալիա
Թաղված Սեն Դենի աբբայություն
Դինաստիա Անժու-Սիցիլական
Քաղաքացիություն  Ֆրանսիա
Հայր Լուի VIII, Ֆրանսիայի արքա
Մայր Բլանկա Կաստիլիացի
Ամուսին Բեաթրիս Պրովանսացի
Մարգարիտ Բուրգունդացի
Զավակներ 1-ին ամուսնությունից
որդիներ՝ Լյուդովիկ, Կառլ II Անժուացի, Ֆիլիպ, Ռոբերտ
դուստրեր՝ Բլանկա, Բեաթրիս, Իզաբելա
2-րդ ամուսնությունից
դուստր՝ Մարգարիտ

Կառլ Անժուացին իր ժամանակի ամենանշանակալից միապետներից էր։ 1282 թվականին նա կարողանում է ստեղծել միջերկրածովյան հզոր պետություն։ Սակայն Սիցիլիայի ժամասացության և Արագոնի կողմից Սիցիլիայի հետագա գրավումը նրա ժառանգներին թույլ են տալիս պահպանել միայն Նեապոլը։

Ծնունդ և պատանեկան տարիներ խմբագրել

 
Կառլ I Անժուացու զինանշանը 1246 թվականից

Կառլ I Անժուացին Ֆրանսիայի արքա Լուի VIII-ի և Բլանկա Կաստիլիացու ամենակրտսեր որդին էր։ Նա ծնվել է հոր մահից մի քանի ամիս անց[Ն 1]։

Նրա մայր Բլանկան թագավորության խնամակալ է դառնում մանկահասակ արքա Լուի IX Սուրբին։ Կառլի մանկությունը համապատասխանում է այն ժամանակաշրջանին, երբ Բլանկան ստիպված էր իր կամքին ենթարկել ֆրանսիական անհնազանդ ազնվականությունը։ Նա բացարձակ ժամանակ չուներ զբաղվելու երեխաներով, որի արդյունքում Կառլը մանուկ տարիքից սովոր էր հույսը դնել միայն իր վրա։ Նա բարձրահասակ տղամարդ էր, ամուր կազմվածքով, մուգ-ձիթապտղե մաշկով և ուներ արքայական կեցվածք։

Կառլը ստանում է լավ կրթություն, հարգում էր պոեզիան և արվեստը։ Նա և իր ավագ եղբայրը, բարեպաշտ էին։ Նա խիզախ ասպետ էր, աչքի էր ընկնում հեռատեսությամբ, զսպվածությամբ, հաստատակամությամբ, խորաթափանցությամբ։ Սակայն դրանց հետ միաժամանակ նա իշխանասեր էր, ագահ և դաժան[2]։

Կառլ I Անժուացին Ֆրանսիայում խմբագրել

Անժուի, Մենի և Պրովանսի կոմս խմբագրել

 
Կառլ I Անժուացու զինանշանը մինչ 1246 թվականը

1246 թվականին Կառլը ասպետ է օծվում Մելյոնում[3] և ժառանգություն ստանում Անժուի, Մենի և Տուրենի հարուստ հողերը[4][Ն 2]։

1246 թվականին մայրը կազմակերպում է նրա ամուսնությունը Բեատրիս Պրովանսացու հետ, Պրովանսի և Ֆորկալկեի կոմս Ռայմունդ Բերենգեր V-ի դստեր։ Նա ուներ երեք ավագ քույրեր, որոնցից Մարգարիտը 1234 թվականին ամուսնանում է Կառլի ավագ եղբայր, Ֆրանսիայի արքա Լուի IX Սուրբի հետ, Էլեոնորան՝ 1236 թվականին Անգլիայի արքա Հենրի III-ի, իսկ Սանչան՝ 1243 թվականին Հենրի III-ի կրտսեր եղբայր Ռիչարդ Կոռնուելցու, ով հետագայում դառնում է Գերմանիայի արքա։ Ռայմոն Բերենգերը որդիներ չուներ, այդ պատճառով, ըստ ավատատիրական ավանդույթի, պետք է իր տիրույթները բաժաներ բոլոր դուստրերի միջև։ Սակայն նա, համարելով, որ ավագ դուստրերը բավականաչափ պարգևատրված են հարուստ օժիտով և չցանկանալով տրոհել իր տիրույթները, իր բոլոր տիրույթները ժառանգում է Բեատրիսին[6]։ Քանի որ օժիտը ամբողջովին չի վճարվում, ապա ավագ քույրերը իրենց համարում են խաբված։ Այդ ժամանակից Մարգարիտ Պրովանսացին ատում էր Կառլին, ով շուտով վիճաբանում է Ռայմունդ Բերենգերի այրի Բեատրիս Սավոյացու հետ, ով, որպես այրիական մասնաբաժին, պահանջում էր Ֆորկալկեի կոմսությունը[2]։

Պրովանսի կոմսությունը գտնվում էր Սրբազան Հռոմեական կայսրությունից վասալային կախվածության մեջ, որպես նախկին Բուրգունդիայի թագավորության (Արելատ) մի մաս։ Կառլը հրաժարվում է հավատարմության երդում տալ կայսր Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենին, ով զբաղված էր այլ խնդիրներով և չի պայքարում իր իրավունքների համար։ Ընդ որում, նախկին կոմսերը Պրովանսի քաղաքներին և ազնվականներին տրամադրում են լիակատար ազատություն, որի հետ Կառլը մտադիր չէր հաշտվել։

Երբ նա առաջին անգամ ժամանում է Պրովանս, ապա նրա հետ ժամանում են իրավաբանների և հաշվետարների խումբ, ովքեր ձեռնամուխ են լինում նրա կոմսական իրավունքների և արտոնությունների ուսումնասիրմանը։ Դա առաջացնում է պրովանսյան ազնվականության խռովությունը՝ Բարալ դը Բոի և Բոնիֆացիոս դը Կաստելանի գլխավորությամբ, որն աջակցում է Կառլի զոքանչ, այրիացած կոմսուհի Բեատրիս Սավոյացին։ Խռովությունը պաշտպանում են Մարսել, Առլ և Ավինյոն քաղաքները, որոնք երկյուղում էին իրենց անկախության համար[Ն 3]։ Երբ 1247 թվականին Կառլը հեռանում է Պրովանսից նրա համար, որպեսզի ձևականորեն ստանձնի Անժուի և Մենի կոմսությունների տիրապետությանը, քաղաքները կնքում են պաշտպանական միություն, որը գլխավորում է Բարալ դը Բոն[2]։

Լուի IX Սուրբի հետ միասին, 1248 թվականին, Կառլը կնոջ՝ Բեատրիսի ուղեկցությամբ, ուղևորվում է խաչակրաց յոթերորդ արշավանքի՝ Եգիպտոս[7][Ն 4]։ Դրանից առաջ նա փոխզիջման է գնում Բեատրիս Սավոյացու հետ, նրան զիջելով Ֆորկալկեի կոմսությունը։ Խաչակրաց արշավանքի ժամանակ նա իրեն ցուցադրում է որպես խիզախ ռազմիկ։ Սակայն նրա բացակայության ժամանակ Պրովանսում խռովություն է բարձրանում։ 1250 թվականին եղբայրը Կառլին, մյուս եղբայր Ալֆոնս դը Պուատյեի հետ, բաց է թողնում տուն և հոկտեմբերին նա վերադառնում է իր տիրույթները, արքա Լուի IX Սուրբից տհանելով ուղերձ թագուհի Բլանկին, այն ժամանակ, որ անձամբ արքան որոշում է մնալ Սուրբ Երկրում[8]։ Ռազմակն ուժի և դիվանագիտության օգնությամբ Կառլը կարողանում է 1252 թվականի օգոստոսին իրեն ենթակել խռովարար քաղաքները։ Կառլը խռովության առաջնորդների նկատմամբ ներողամիտ է գտնվում։ Բարալ դը Բոն դռնում է նրա հավատարիմ համախոհը, իսկ բոլոր երեք քաղաքները ստիպված էին Կառլին ճանաչել իրենց ավատատեր[2]։

Պայքար Էնո կոմսության համար խմբագրել

1252 թվականի նոյեմբերին մահանում է Կառլի մայրը՝ Բլանկա Կաստիլացին, ով Ֆրանսիայի խնամակալն էր Լուի IX Սուրբի բացակայության ժամանակ։ Արդյունքում, Կառլը ստիպված էր մեկնել Փարիզ, որտեղ նա եղբայր Ալֆոնս դը Պուատեի հետ միասին, ստանձնում է թագավորության խնամակալությունը։ Այդ ժամանակ Ալեքսանդր IV Հռոմի պապը Կառլին առաջարկում է Սիցիլիայի թագավորության գահը։ Ալֆոնսը այդ առաջարկին հավանություն չի տալիս, իսկ Լուի IX Սուրբը իր նամակում Կառլին արգելում է ընդունել գահը[2]։

Հիասթափված Կառլը ներգրավվում է քաղաքացիական պատերազմի մեջ, որը մոլեգնում էր Ֆլանդրիայում և Էնոյում։ Կոմսուհի Մարգարիտը, ով պայքարում էր որդի Ժան I դ’Ավենի հետ, Կառլին առաջարկում է Էնոյի կոմսությունը և Ֆլանդրիայի խնամակալի պաշտոնը։ Կառլը սկսում է զորքեր կենտրոնացնել կոմսությունում։ Սակայն 1254 թվականին խաչակրաց արշավանքից վերադառնում է Լուի IX Սուրբը։ Եղբոր ինքնիշխանությամբ զայրացած Լուին Կառլին կանչում է Փարիզ և հրամայում է հրաժարվել Էնոյի կոմսությունից։ Որպես փոխհատուցում Մարգարիտ Ֆլանդրիացին Կառլին տալիս է մեծ դրամային փրկագին[9]։ Իսկ Էնոյի կոմսությունը, արդյունքում, արքան 1256 թվականին հանձնում է Ժան I դ’Ավենին[2]։

Պրովանսի խաղաղեցում խմբագրել

 
Կառլ I Անժուացու արձանը Յերում (Պրովանս)

Կառլի բացակայության ժամանակ Պրովանսում կրկին սկսում է խռովել ազնվականությունը, որը ղեկավարում էին Բոնիֆացիոս դը Կաստելանը և Բեատրիս Սավոյացին։ Վերադառնալով Պրովանս, Կառլը առանձին-առանձին հաղթում է անբարյացակամներին։ Արքայի միջնոդությամբ Բեատրիսը 1256 թվականի նոյեմբերին համաձայնվում է հրաժարվել Ֆորկալկեից՝ փոխարենը ստանալով մեծ գումար և ցմահ թոշակ, որոնք համաձայնվում է վճարել Լուին։ Նույն թվականին Կառլը խաղաղեցնում է նաև Մարսելը[2]։ Նրա համար, որ հեշտ լինի ղեկավարել կոմսությունը, Կառլը մտցնում է վիգեի պաշտոնը Առլում և Ավինյոնում (1251 թվական), Տարասկոնում (1256 թվական) և Մարսելում (1257 թվական)[10]։

Ամրապնդելով իր իշխանությունը Պրովանսում, Կառլը սկսում է ընդլայնել իր տիրույթները։ 1257 թվականին նա ձեռք է բերում մի քանի սենյորիաներ Ալպերում, Վիեննայի դոֆինից (թագաժառանգ), բացի այդ, նա Օրանի արքայազն Ռայմունդ դը Բոից ստանում է Արելատյան թագավորության խնամակալության իրավունքը։ 1258 թվականին իրեն Կառլի վասալ է ճանաչում Վենտիմիլի կոմսը։ 1259 թվականին Կառլը ստանում է ավատատիրություն իրավունք Կունեոյի, Ալբայի և Կերասկոյի նկատմամբ հարավային Պիեմոնտում, 1260 թվականին՝ Մոնդովի, Չևայի և Բիանդրատեի սենյորիաները Սալուցոյում[2]։

1262 թվականի սկզբին Պրովանսում, Կառլի բացակայության ժամանակ, նոր խռովություն է ծագում, որը գլխավորում է Բոնիֆացիոս դը Կաստելանը։ Նա ապահովվում է Ջենովայի և Արագոնի արքայի որդիների աջակցությամբ։ Կառլին փոխարինող Բարալ դը Բոն, ով պահպանում էր նրան հավատարմությունը, չնայած խռովությունում նրա ազգական Հուգոյի մասնակցությանը, կարողանում է արգելակել խռովությունը։ Վերադարձած Կառլը պայմանավորվում է ջենովացիների հետ, նրանց հանձնելով ափամերձ տարածքները, որից հետո ստիպում է փախուստի դիմել Բոնիֆացիոսին և Հուգո դը Բոին։ Դրանից հետո նա, Արագոնի արքայի միջնորդությամբ, պայմանավորվում է Մարսելի հետ։ Արդյունքում նրան հաջողվում է խաղաղեցնել Պրովանսը, որը մինչ նրա կառավարման ավարտը լիովին աջակցում էր նրա բոլոր նախաձեռնությունները[2]։

Հետագայում, Պրովանսից եկամուտները թույլ էին տալիս Կառլին ֆինանսավորել իր արշավանքները։

Սիցիլիայի թագավորություն խմբագրել

Պայքար Սիցիլիայի թագավորության համար խմբագրել

 
Կառլ I Անժուացու թագադրումը Հռոմում, 1266 թվական

Հռոմի պապերը բավականին երկար ժամանակ Հոհենշտաուֆենների տան հետ Սիցիլիայի թագավորության համար։ 1258 թվականին Սիցիլիայի արքա է դառնում կայսր Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենի անօրինական որդի Մանֆրեդը։ Ցանկանալով պաշտոնանկ անել Մաֆրեդին, պապերը կառավարիչ էին փնտրում, ով կարող էր գրավել թագավորությունը։ Արդյունքում ընտրությունն ընկնում է Կառլ Անժուացու վրա։

Գահը նրան առաջարկում էր դեռևս Ալեքսանդր IV-ը, սակայն այն ժամանակ, եղբոր՝ Լուի IX Սուրբի ճնշման տակ, ստիպված էր հրաժարվել։ Նոր պապը՝ Ուրբանոս IV-ը, 1262 թվականին, վերսկսում է ֆրանսիական արքունիքի հետ բանակցությունները։ 1263 թվականի մայիսին Լուի IX Սուրբը Կառլին թույլատվություն է տալիս պապի հետ բանակցելու։ Պայմանագիրը կնքվում է հունիսին։ Ըստ պայմանագրի պայմանների, Կառլի վրա դրվում են բազմաթիվ սահմանափակումներ (նա չէր կարող տնօրինել եկեղեցական պաշտոններին նշանակումները, չէր կարող հավակնել կայսերական գահին և գրավել որևէ դիրք Իտալիայի կայսերական մասի տարածքներում և պապերի տիրույթներում)։ Սակայն արդեն աշնանը Կառլին ընտրում են Հռոմի սենատոր, ինչը պայմանագրի խախտում էր։ Բանակցությունները շարունակվում էին, որի արդյունքում երկու կողմերն էլ համաձայնվում են զիջումների, ընդ որում Կառլը հրաժարվում է Հռոմի սենատորի պաշտոնից[11]։

1264 թվականի հոկտեմբերի 2-ին Ուրբանոս IV-ը մահանում է։ Նոր պապը՝ Կղեմես IV-ը, ընտրված 1265 թվականի փետրվարի 15-ին, Հռոմ է կանչում Կառլին, որ այդ ժամանակաընթացքում հասցնում է հյուսիսային Իտալիայում մի քանի միություններ կնքել ազնվականների հետ։ Մայիսի 10-ին նա նավարկում է Մարսելից, խուսափելով սիցիլիական և նրա դաշնակից պիզայական նավատորմից, մայիսի 23-ին նա արդեն Հռոմում էր, որտեղ բնակություն է հաստատում Լատերանյան պալատում։ Հունիսի 21-ին նրան պաշտոնապես շնորհում են սենատորական տարբերանշաններ, ընդ որում Կառլը պապին խոստանում է, որ կհրաժարվի նրանցից Սիցիլիայի թագավորությունը գրավելուց հետո։ Հունիսի 28-ին Կառլը պաշտոնապես հռչակվում է Սիցիլիայի արքա և թագադրվում է պապի կողմից[10][12]։

Մանֆրեդը, հավաքելով բանակ, դուրս է գալիս Կառլի դեմ, սակայն չի համարձակվում հարձակվել Տիվոլիի մոտ տեղակայված Կառլի ճամբարի վրա։ Փոքրիկ ընդհարումից հետո Մանֆրեդը նահանջում է, որի արդյունքում կորցնում է իշխանությունը Անկոնայի մարզում, իսկ նրա ազդեցությունը Տոսկանայում թուլանում է[12]։ Տարվա վերջին, պապի միջնորդությամբ, Կառլը գումար է հավաքում, որոնք անհրաժեշտ էին Մանֆրեդի դեմ արշավանքի համար և նրա հավաքած բանակը հոկտեմբերին շարժվում է Լիոնից և Հռոմ է ժամանում 1266 թվականի հունվարին։ Հունվարի 6-ին, Սուրբ Պետրոսի տաճարում, Կառլը թագադրվում է որպես Սիցիլիայի արքա[13]։

Հունվարի 20-ին, իր բոլոր ուժերով, Կառլը շարժվում է Սիցիլիայի թագավորության գրավմանը։ Փետրվարի 26-ին, Բենևենտի մոտ, տեղի է ունենում ճակատամարտ Մանֆրեդի գլխավորած բանակի հետ։ Արդյունքում Մանֆրեդի բանակը ջախջախվում է, իսկ անձամբ Մանֆրեդը սպանվում է[14]։ Մարտի 7-ին Կառլը հանդիսավոր կերպով մուտք է գործում Նեապոլ, որը դառնում է նրա թագավորության մայրաքաղաքը[13]։ Մանֆրեդի կինը՝ Ելենան, երեխաների հետ գերի է ընկնում և նրանք բոլորը արգելափակվում են Նոչերում։ Արդյունքում, միայն դուստր Բեատրիսը է 1284 թվականին ազատ արձակվում բանտարկությունից[15][Ն 5]։

Պայքար Կոնրադինի հետ խմբագրել

 
Կառլ I Անժուացու նստավայրը Նեապոլում

Հաղթելով հակառակորդին՝ Կառլը չի սկսում հետապնդել նրա համախոհներին՝ հայտարարելով համաներում։ Սակայն, չնայած նրա ի սկզբանե ներողամտությանը, Կառլը հանրաճանաչություն չի վայելում։ Նա սահմանում է բարձր հարկեր, որոնցից ոչ մեկը չէր կարող խույս տալ[15]։

1266 թվականի մայիսին Կառլը կատարում է պապին տրված խոստումը և հրաժարվում է Հռոմի սենատորի պաշտոնից, որը 1267 թվականի հունիսին բաժին է հասնում Կառլի զինակիցներից մեկին՝ Էնրիկե Կաստիլիացուն, Կաստիլիայի արքա Ալֆոնս X-ի եղբորը։ Կղեմես IV պապը ստիպված էր Կառլին տրամադրել գործողությունների լիակատար ազատություն Հյուսիսային Իտալիայում։ 1266 թվականի վերջին, փաստորեն, ամբողջ Լոմբարդիան հայտնվում է Կառլի և նրա դաշնակիցների ձեռքում։ 1267 թվականին նրա զորքերը մոտենում են Ֆլորենցիային։ Դա առաջացնում է Ֆլորենցիայի հանրապետությունը կառավարող գիբելինների փախուստը և արմատական գվելֆերի իշխանության գլուխ անցնելը։ Կառլ Անժուացին ընտրվում է Ֆլորենցիայի պադեստ և այդ պաշտոնին մնում է 13 տարվա ընթացքում, ղեկավարելով հանրապետության արտաքին քաղաքականությունը։ Նա նաև նշանակվում է պապի գերագույն պատվիրակ Տոսկանայում։ Ենթարկելով Ֆլորենցիան՝ Կառլը շարունակում է Տոսկանայի մյուս համայնքների նկատմամբ զավթողական քաղաքականությունը։ Մինչ Կառլը պաշարում էր Պոջիբոնսին, 1267 թվականի հուլիսին, նոչերում, մահանում է նրա կին Բեատրիս Պրովանսացին[15]։

Սակայն Բավարիայում ապրում էր մահացած կայսր Կոնրադ IV-ի որդի և Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենի թոռ Կոնրադինը[Ն 6]։ Շվաբիայի դքսության ազնվականությունը Կոնրադինին ճանաչում է իրենց հերցոգ, Երուսաղեմի բարոնները նրան հռչակոււմ են իրենց արքա։ Կառլից դժգոհ Մանֆրեդի հարազատները 1266 թվականի վերջին սկսում են հավաքվել Կոնրադինի շուրջ։ Անհանգստացած Կղեմես IVկոնդակ է արձակում, որը վտարում է սպառնում յուրաքանչյուրին, ով կճանաչի Կոնրադինի իշխանությունը։ Սակայն, 1267 թվականի աշնանը Սիցիլիայում խռովութուն է սկսվում՝ ի պաշտպանություն Կոնրադինի, իսկ նա բանակով շարժվում է դեպի Իտալիա։ Կոնրադինին պաշտպանում է նաև Հռոմի սենատոր Էնրիկե Կաստիլիացին, ով վիրավորված էր Կառլից, քանի որ նա իրեն գրավված թագավորությունում չէր տրամադրել ոչ մի տիրույթ[16]։

Կառլը, զբաղված Տոսկանայում քաղաքների ենթարկումներով, ի աջակցություն պապի հանդես է գալիս միայն 1268 թվականի մայիսին։ Նա պապի հետ հանդիպում է Վիտերբոյում, որտեղ նշանակվում է Լոմբարդիայում կայսերական կուսակալ, որից հետո հանդես է գալիս սարացինացի խռովարարների դեմ Լուչերայում[17]։

1268 թվականի մարտի 24-ին Կոնրադինը մտնում է Հռոմ, որտեղ հանդիսավորությամբ դիմավորվում է քաղաքի բնակիչների կողմից։ Օգոստոսի 14-ին նա, մեծացող բանակով շարժվում է Սիցիլիայի թագավորությունը գրավելու։ Լսելով դրա մասին, Կառլը հանում է Լուչերայի պաշարումը և շարժվում է Կոնրադինին ընդառաջ։ 1268 թվականի օգոստոսի 23-ին կայանում է Տալյակոցոյի ճակատամարտը, որի արդյունքում Կոնրադինի բանակը ջախջախվում է, Կոնրադինի բազմաթիվ զինակիցներ գերի են ընկնում[14]։ Կոնրադինը իր ընկեր Ֆրիդրիխ Բադենցու և մի քանի զինակիցների հետ փախչում է, սակայն Աստուրու փոքրիկ նավահանգիստում փախստականներին բռնում են և ճանաչում, որից հետո հանձնում են Կառլին։ 1268 թվականի հոկտեմբերի 29-ին Կոնրադինը և Ֆրիդրիխ Բադենցին հրապարակավ գլխատվում են Նեապոլում[18]։ Այդ մահապատիժը ամբողջ Եվրոպան շոկի է ենթարկում[Ն 7]։

Կոնրադինի նկատմամբ հաղթանակը Կառլին թույլ է տալիս շարունակել Տոսկանայի գրավումը։ 1269 թվականին, Կոլեի ճակատամարտում, ֆլորենցիա-ֆրանսիական զորքերը ջախջախում են Սիենայի գլխավորությամբ գիբելինների կոմունաների ուժերը։ Արդյունքում, Սիենայում, իսկ այնուհետև Պիզայում և Տոսկանայի այլ քաղաքներում, իշխանության գլուխ է անցնում գվելֆերի կառավարությունը, վերահսկվող Կառլ Անժուացու կողմից[21]։

Իր իշխանությունը հաստատելով Հարավային Իտալիայի վրա, ինչպես նաև դառնալով գվելֆերի հովանավորը Լոմբարդիայում և Տոսկանայում, իր ձեռքում պահելով Անժուն և Պրովանսը, Կառլկ դառնում է ամենազադեցիկ մարդը Եվրոպայում։

Սիցիլիայի թագավորության արքա խմբագրել

Կոնրադինի մահապատժից քիչ անց Կառլը ամուսնանում է երկրորդ անգամ՝ Մարգարիտ Բուրգունդացու հետ, ով նրան բերում է Տոների, Նևերի և Օսեպի կոմսությունների մեկ երրորդը, ինչպես նաև չորս փոքրիկ սենյորիններ, ցիրուցան եղած Հյուսիսային Ֆրանսիայում (մոնմիրայ, Ալյուե, Տորինյի և Բրյունի)։ Սակայն այդ ամուսնությունից միակ դուստրը մահանում է մանուկ ժամանակ, այդ պատճառով այդ տիրույթները Մարգարիտի մահից հետո ետ են անցնում նրա հարազատներին[21][22]։

1268 թվականի նոյեմբերի 28-ին մահանում է Կղեմես IV պապը, որից հետո Հռոմը անցնում է Կառլի վերահսկողության տակ. նրան ընտրում են սենատոր[21]։ Նոր պապ Գրիգոր X-ը ընտրվում է միայն 1271 թվականի աշնանը, մինչ այդ Կառլը միաիշխան տնօրինում էր Իտալիայում՝ պապի բացակայության պայմաններում տիրանալով Իտալիայում կայսերական կուսակալների նշանակման իրավունքին։ 1270 թվականի վերջին նա իրեն է ենթարկում ամբողջ Տոսկանան։ Նույն թվականի գարնանը հաջողվում է նաև ճնշել խռովությունը Սիցիլիայում[21]։

Խռովարարների հետ Կառլը վարվում է շատ դաժան։ Հոհենշտաուֆենների համախոհներից շատերին Կառլը մահապատժի է ենթարկում, բանտարկում է կամ աքսորում։ Կառլը չեղյալ է հայտարարում բոլոր նախկին շնորհումները, տրված Ֆրիդրիխ II-ի և նրա ժառանգորդների վտարումից հետո։ Այդ տիրույթները նա բաժանում է իր զինակիցներին[21]։

Կառլի կառավարումը հմուտ էր և արդյունավետ։ Այն ապահովում էր արդարադատություն և կարգ ու կանոն, սակայն հանրաճանաչություն չէր վայելում և ուղեկցվում էր ընդիմադիրների առաջնորդներպի մահապատիժներով։ Թագավորության բոլոր գերագույն պաշտոնները զբաղեցված էին պրովանսացիների կամ ֆրանսիացիների կողմից։ Սկսվում է Գոտվիլների և Հոհենշտաուֆենների դարաշրջանի կենտրոնացված միապետության աստիճանական քանդումը և ավատատիրական հասարակության ֆրանսիական օրինակի ներդրումը։ Մասսայական հողային շնորհումները, ի կատար ածված Կառլի կողմից, ուղեկցվում էին նոր տիրակալներին լայն վարակամերժ իրավունքների տրամադրմամբ։ Արքան էականորեն սահմանափակում է ավատների ձեռք բերման իր իրավունքները՝ կտրուկ ընդլայնելով հողերի ժառանգների շրջանակը։ Չեղարկվում է ամուսնության համար ազնվականների արքայական համաձայնություն ստանալու պարտավորությունը, և ներդրվում է արքային ավատական վճարման չափ, որը վճարվում է ավատը ժառանգին փոխանցելու ժամանակ։ Կարիք ունենալով գումարի, Կառլ Անժուացին թագավորությունը հարկում է բարձր տուրքով։ Այդ բոլորը առաջացնում է բնակչության դժգոհությունը[23]։

Դրամահատումը Կառլ Անժուացու ժամանակ խմբագրել

 
Կառլինո, հատված Կառլ I-ի արքունիքում

Ինչպես յուրաքանչյուր ինքնիշքան կառավարիչ, դառնալով արքա, Կառլը սկսում է հատել իր դրամները։ Նա անձամբ է մասնակցություն ունենում 1278 թվականին նախագծի մշակմանը։ Նաև դրամի նախագծման համար ներգրավվում են Բրինդիզիի և Մեսինայի դրամահատարանի լավագույն վարպետները։ Դրամները թողարկվում են երկու տարբերակով՝ ոսկե (սալյուտո դ’օրօ) և արծաթե (սալյուտո դ’արգենտո)[24]։ Թողարկումը ղեկավարում էին ֆլորենտիացի մինմեյստերներ Ֆրանչեսկո Ֆորմիկին և Ջովանի Ֆորտինոն։ Հետագայում դրամի թողարկումը շարունակում է նրա որդի Կառլ II Անժուացին և թոռ Ռոբերտ Իմաստունը։ Այդ դրամները ստանում են կառլինո անվանումը (իտալ.՝ Carlino

Միջերկրածովյան կայսրության ստեղծման փորձ խմբագրել

Կառլը իր նպատակներից մեկն է դարձնում Կոստանդնուպոլիսի գրավումը և Լատինական կայսրության վերականգնումը։ Դրա համար, պապի միջնորդությամբ, 1267 թվականի մայիսին հաշտվում է վերջին կայսր Բալդուին II դը Կուրտենեի հետ[Ն 8]։ Բալդուինը Կառլին է փոխանցում Աքայան իշխանության ավատատիրությունը և Էգեյան ծովի շատ կղզիների ավատատիրությունները՝ Էպիր և Կորֆու[25]։ Պայմանագիրը ամրապնդվում է Բալդուինի որդի Ֆիլիպի և Կառլի դուստր Բեատրիսի նշանադրությամբ, ընդ որում, Ֆիլիպա անզավակության դեպքում կայսրության նկատմամբ բոլոր իրավունքները պետք է անցնեին Կառլին։ Միաժամանակ, Կառլը պայմանագիր է կնքում նաև Աքայան իշխան Վիլհելմ II դը Վիլարդուենի հետ, ով ուրախ էր իր ավատ ճանաչել ուժեղ կառավարչի։ Փնտրելով դառնակիցներ՝ Կառլը նաև պայմանագիր է կնքում Հունգարիայի արքա Բելա IV-ի հետ՝ պայմանավորվելով դուստր Իզաբելի և հունգարարական արքայազն Լասլոյի, Բեզայի թոռնուհի և Լասլոյի քույր Մարիի և Կառլի ժառանգորդ, ապագա Կառլ II-ի ամուսնությունների մասին։ Շնորհիվ այդ ամուսնության՝ Անժույան դինաստիան հետագայում բարձրանում է հունգարական գահին[26]։

Կոնրադինի նկատմամբ հաղթանակից հետո Կառլը Վիլհելմ Վիլարդուենից պահանջում է նրա ագվ դուստր և ժառանգորդուտի Իզաբելին կնության տալ իր երկրորդ որդի Ֆիլիպին։ Ընդ որում, պայմանագրի մեջ է ներառվում կետ, որ ժառանգորդուհու անզավակ մահվան դեպքում Աքայան իշխանությունը ակնցնի Կառլին։ Ամուսնությունը կնքվում է 1271 թվականին[26]։

Բյուզանդիայի դեմ Կառլի արշավանքին խանգարում է 1268 թվականին Կոնրադինի ներխուժումը[26]։ Պապի մահից հետո արքա Լուի IX Սուրբը պատրաստվում էր խաչակրաց արշավանքի և Կալռից օգնություն է պահանջում։ Կալռը չէր կարող մերժել, սակայն, ըստ շատ պատմաբանների կարծիքի, նա եղբորը համոզում է ուղևորվել Թունիս[27], որի էմիր Ալ Մուստանսիրը օգնություն էր ցուցաբերում Մոնֆրեդին և Կոնրադինին, ինչպես նաև ապստարան էր տրամադրում նրանց համախոհներին[28]։

Խաչակիրները ափ են դուրս գալիս Աֆրիկայում և մարտերով հասնում են մինչև հնագույն Կարթագեն։ Սակայն բաց են թողնում հաղթանակի հասնելու հնարավորությունը։ Մեծ կուտակվածության պատճառով ճամբարում ժանտախտ է սկսվում, մահանում է արքայի որդի Ժան-Տրիստանը, իսկ շուտով հիվանդանում է նաև արքա Լուի IX-ը։ 1270 թվականի օգոստոսի 25-ին նա մահանում է։ Կառլը իր նավատորմի հետ ժամանում է արդեն արքայի մահից հետո և փորձում է հրամատարությունը վերցնել իր վրա, սակայն ընդհանուր հրամանատարությունը հայտնվում է Ֆրանսիայի նոր արքա Ֆիլիպ III-ի ձեռքում[29]։ Սակայն Կառլի ժամանումը փրկում է խաչակիրներին։ Նա թունիսյան բանակին ջախջախում է երկու մարտում, որից հետո էմիրը հաշտություն է խնդրում, որը կնքվում է հոկտեմբերի 30-ին։ Նրա արդյունքներով Կառլը հայտնվում է մեծ օգուտում։ Սակայն խաչակրաց արշավանքին անհաջողություններ էին հետապնդում, հիվանդությունները շարունակվում էին։ Մահանում է Նավառայի արքա Տիբոն։ Կառլի նավատորմը խիստ տուժում է փոթորկից, շատ նավեր խորտակվում են[28]։

 
Տարածք, որը գրավել է Կառլ I Անժուացին Էպիրոսի բռնապետությունից

Եղբոր մահը լուրջ հարված է դառնում Կառլի համար։ Չնայած նրան, որ Լուի IX-ը չէր խրախուսում Կառլի շատ ձեռնարկումներ, նա հավատարիմ դաշնակից էր։ Ֆիլիպ III-ը՝ Լուիի ժառանգորդը, թուլական մարդ էր, գտնվելով մոր՝ Մարգարիտ Պրովանսացու ազդեցութան տակ, ով ահում էր Կառլին նրա համար, որ նրան էր բաժին հասել պրովանսյան ժառանգությունը[28]։ Սակայն Կառլը փորձում է օգուտ քաղել եղբոր մահից, առաջարկելով նրա մնացորդները թաղել Սիցիլիայի թագավորությունում։ Դա կարող էր նպաստել Կառլի հեղինակության բարձրացմանը, քանի որ արդեն այդ ժամանակ սկսվում են Լուի IX-ի հնարավոր սրբացման մասին խոսակցություննեը։ Ֆիլիպ III-ը ցանկանում էր հորը թաղել Ֆրանսիայում։ Որպես փոխզիջում որոշվում է, որ ներքին օրգանները և մարմինը կթաղվեն այնտեղ, որտեղ ցանկանում է Կառլը, իսկ ոսկորները՝ Սեն Դենիի արքայական գերազմանոցում[30]։ Կառլը Լուիի ներքին օրգանները և մաշկը ուղարկում է Պալերմոյի մերձակայքում գտնվող Մոնրեալի եկեղեցի[14]։ Հետագայում, 1282 թվականին, Կառլը պաշտոնական ցուցմունքներ է տալիս կարդինալ Բենեդետո Կաետանին[Ն 9]՝ Լուի IX-կ սրբացման գործընթացի ժամանակ[31]։

Արշավանքի ավարտը Կառլին թույլ է տալիս վերադառնալ իր արևելաեվրոպակն ծրագրերին։ Կոստանդնուպոլիսի վրա խոշորամասշտաբ արշավանքը նա ստիպված էր հետաձգել, սակայն նա կարողանում է Էպիրոսի բռնապետությունից հետ գրավել Դուրացոն և Ալբանիայի մեծ մասը։ 1272 թվականի փետրվարին նա իրեն հռչակում է Ալբանիայի արքա։ Սակայն Բյուզանդիայի դեմ գործողությունները անհնարին էին, քանի որ նոր պապ Գրիգոր X-ը Կառլին արգելում է թշնամական գործողություններ կիրառել, հույս ունենալով երկու եկեղեցիների միջև ունիային[32]։

1273 թվականի հոկտեմբերի 15-ին տոնվում է Ֆիլիպ դը Կուրտենեի և Բեատրիս Անժուացու ամուսնությունը։ Մի քանի օր անց մահանում է կայսր Բալդուին II Կուրտենեն և «Կոստանդնուպոլիսի կայսր» տիտղոսը ժառանգվում է Ֆիլիպին[32]։

Մինչ Կառլը գտնվում էր հարկադրական անգործությունում, Բյուզանդիայի կայսր Միքայել VIII Պալեոլոգոսը զարգացնում է բուռն դիվանագիտական գործունեություն՝ միություններ կնքելով Բուլղարիայի արքայի, Հունգարիայի արքայի, ինչպես նաև Նոգայի՝ Ոսկե Հորդայի փաստացի տիրակալի հետ և ջենովացիների[33]։ Իսկ 1274 թվականին նա պապին հայտարարում է, որ ընդունում է ունիան[34]։

1275 թվականին Գրիգոր X-ը հասնում է հռոմեական արքա Ռուդոլֆ I Հաբսբուրգի և Կառլի միջև բարեկամության պայմանագրի, որն ամրապնդվում է Կառլի ավագ թոռ Կառլ Մարտելի և Ռուդոլֆի դուստր Կլեմենցիի ամուսնությամբ։ Ընդ որում, կայսր Ռուդոլֆը փաստացիորեն հրաժարվում էր Ռոմանիայի և Անկոնիայի նկատմամբ կայսերական իրավունքից[35]։ Դրանից քիչ անց, 1276 թվականի հունվարի 10-ին, Գրիգոր X պապը մահանում է[36]։

1272 թվականի նոյեմբերից Կառլը պատերազմ էր վարում Ջենովայի դեմ, իսկ 1275 թվականին այն վերաճում է պատերազմի ընդդեմ գիբելինների վերաստեղծված լիգայի դեմ։ Եվ այն դասավորվում է անհաջող՝ 1276 թվականի ամռանընա կարցնում է համարյա բոլոր տիրույթները Պիեմոնտում, պահպանելով միայն երեք աննշան քաղաքներ (Կունեո, Կերասկո և Սավիլյանո)[37]։ Հունիսի 22-ին, Իննովկենտիոս V նոր պապի միջնորդությամբ, ով մահանում է դրանից քիչ անց, խաղաղության դաշն է կնքվում[38]։ Նոր պապ Հովհաննես XXI-ը նույնպես աջակցում էր Կառլի բոլոր հավակնությունները[39]։

1277 թվականի նոյեմբերի 25-ին նոր պապ է ընտրվում Նիկողայոս III-ը։ 1278 թվականի մայիսի 24-ին, ըստ նրա պնդման, Կառլը ստիպված է լինում հրաժարվել Հռոմի սենատորի պաշտոնից։ Նաև նա իր ուժերը ներդնում է նրանում, որպեսզի հաշտեցնի գժտված Կառլին և կայսր Ռուդոլֆին։ Փորձաքար է դառնում Պրովանսի կոմսությունը։ Քանի որ նրա կոմսը անվանապես համարվում էր կայսրի վասալ (չնայած դրա մասին Կառլը նախընտրում է «մոռանալ»), ապա Լուի IX Սուրբի այրի Մարգարիտ Պրովանսացին, ով ատում էր Կառլին, խնդրանքով դիմում է Ռուդոլֆին՝ նրան հանձնելու կոմսությունը։ Մարգարիտին դրանում օժանդակում է Անգլիայի արքա Էդվարդ I-ը։

1278 թվականի ամռանը Մարգարիտի դեսպանները Ռուդոլֆի հետ պայմանավորվում են եռակի միության մասին։ Ըստ պայմանագրի, Ռուդոլֆի ավագ որդի Հարթմանը ամուսնանում է Էդվարդի դստեր հետ։ Ռուդոլֆին կայսր թագադրելուց հետո Հարթմանը ճանաչվում է նրա ժառանգորդ և հռոմյան արքա, ընդ որում ստանալով Արելատի և Վիեննայի թագավորությունները, ներառյալ Պրովանսը։

Օգոստոսին Կառլը ջախջախում է Չեխայի արքա Պրժեմիսլ Օտտոկար II-ին, ում հետ նա պատերազմում էր Ավստրիայի համար։ Դրանից հետո Ռուդոլֆի մոտ հնարավորություն է հայտնվում ներխուժելու Իտալիա և Պրովանս։ Միայն 1280 թվականի մայիսին է պապին հաջողվում հաշտեցնել կողմերին։ Ընդ որում Կառլը հրաժարվում է Տոսկանայում կուսակալությունից։ Արելատի թագավորությունը ապագյում պետք է անցներ Կառլի թոռ Կառլ Մարտելին, երբ նա ամուսնանա Կլեմենցի Հաբսբուրգի հետ[40]։

1278 թվականին մահանում է Աքայան իշխան Վիլհելմ II-ը։ Կառլի հետ պայմանագրի համաձայն կոմսությունը անցնում է Կառլի որդի Ֆիլիպին և նրա կին Իզաբելին։ Ֆիլիպի անունից Աքայան կոմսությունում սկսում է կառավարել Կառլը։

1280 թվականի օգոստոսի 22-ին Նիկողայոս III պապի մահից հետո Կառլը կարողանում է խառնվել պապական ընտրություններին։ 1281 թվականի փետրվարի 22-ին նոր պապ է դառնում Մարտինոս IV-ը, ֆրանսիական արքայական ընտանիքի վաղեմի ընկերը։ Կառլը կրկին նշանակվում է Հռոմի սենատոր։ Կառլը փորձում է օգտվել պապի բարյացակամությամբ՝ Պիեմոնտի գրավման համար, սակայն 1281 թվականի մայիսին ջախջախվում է Սլուցոյի մակկոմսի կողմից Բորգո Սան Դալմացոյում։ Նաև անհաջողության են մատնվում նրա փորձերը Լոմբարդիայի նկատմամբ վերահսկողության պահպանման հարցում[41]։

Կառլի ճնշման տակ պապը դադարեցնում է Բյուզանդիայի հետ բանակցությունները՝ եկեղեցական ունիայի շուրջ։ Դրա արդյունքում Կառլի ձեռքերը ազատ են արձակվում և նա կարողանում է փորձել իրականացնելու Կոստանդնուպոլիսի գրաման մասին երազանքը։ 1280 թվականին նրա բանակը գրավում է Բուտրինտին Էպիրոսի բռնապետությունից և սկսում է Բերատի պաշարումը։ Սակայն պաշարումը անհաջող ավարտ է ունենում, բյուզանդական բանակը 1281 թվականին կարողանում է Կառլի բանակին ետ շպրտել, ինչը կայսրին վերահսկողություն է տալիս Ալբանիայի ներքին մասի և հյուսիսային Էպիրոսի նկատմամբ։ Ափամերձ քաղաքները մնում են Կառլի մոտ[42]։

Սիցիլիայի ժամասացություն և Սիցիլիայի կորուստը խմբագրել

Սիցիլիայի ժամասացություն խմբագրել

 
«Սիցիլիայի ժամասացություն», Ֆրանչեսկո Հայեց, 1846 թվական

1282 թվականի սկզբին Կառլը Եվրոպայի մեծագույն միապետն էր։ Սակայն նա իր տեսադաշտից բաց է թողնում թշնամիներին, Սիցիլիայի թագավորությունից վտարանդիներին, ովքեր ապաստան էին գտել Արագոնի արքա Հայմե I-ի արքունիքում, որի ավագ որդի և ժառանգորդ Պեդրոն ամուսնացած էր Մանֆրեդի դուստր Կոնստանցայի հետ, ով Կոնրադինի մահից հետո մնացել էր որպես Հոհենշտաուֆենների միակ ժառանգորդուհի։ 1276 թվականին Պեդրոն, հոր մահից հետո, դառնում է արքա։ Նա օժանդակում էր վտարանդիներին, ովքեր դավադրութուն են կազմակերպում Կառլի դեմ։ Դժգոհ վտարանդիները համախմբվում են կոմս Ջովանի Պրոչիդի շուրջ, ով 1268 թվականից հետո ստիպված էր փախչել երկրից և այցելում է Բյուզանդիա, Հռոմ և Արագոն, աղերսելով սիցիլիական ազատագրական շարժման օժանդակություն[43]։

Մինչ Կառլը նախապատրաստվում էր Բյուզանդիայի վրա արշավանքի, 1281 թվականին հավաքելով նավատորմ, Պեդրոյի արքունիքում բանակ էր հավաքվում Կառլի թագավորություն ներխուժման համար։ Բյուզանդական կայսր Միքայել VIII Պալեոլոգոսը նրան օգնում էր դրամական միջոցներով, որպեսզի վանի իր պետհության համար վտանգը։ Միևնույն ժամանակ, գաղտնի կերպով պատրաստվում էր ապստամբություն Սիցիլիայում, որի բնակչությունը ատում էր Կառլին, վրդովված նրա բռնակալությամբ և բարձր հարկերով[44]։ Սակայն ապստամբությունը ծագում է ժամանակից շուտ։

Ապստամբությունը սկսվում է Զատկին, 1282 թվականի մարտի 29-ին։ Մեկ օրվա ընթացքում սպանվում է Ավելի քան 200 ֆրանսիացի Պալերմոյում, իսկ քաղաքը անցնում է ապստամբների վերահսկողության տակ[45]։ Այդ իրադարձությունը ստանում է Սիցիլիայի ժամասացություն անվանումը։ Պալերմոյի օրինակով խռովություններ են սկսվում նաև այլ քաղաքներում։ Ապրիլի 28-ին խռովություն է բռնկվում նաև Մեսինայում, որտեղ գտնվում էր Կառլի նավատորմը և Հերբերտ Օռլեանցու ղեկավարությամբ ուժեղ կայազորը։ Ֆրանսիացիների մեծամասնությունը հասցնում է փակվել միջնաբերդում, սակայն նավատորմը հրդեհվում է։ Ավելի ուշ Հերերտը հանձնվում է պայմանով, որ նրան թույլ կտան լքել Սիցիլիան[46]։

Սիցիլիայի գրավումը Արագոնի արքայի կողմից խմբագրել

 
Պեդրո III-ի ափհանումը Տրապանիում

Ապստամբության ճնշման համար Կառլը բանակ է հավաքում։ Կառլը հունիսին անցնում է նեղուցը և օգոստոսին ռազմական գործողությունների է անցնում Մեսինայում։ Ապստամբները, հասկանալով, որ միայնակ նրանք չեն դիմանա, սուրհանդակներ են ուղարկում Պեդրո Արագոնցու մոտ, նրան առաջարկելով Սիցիլիայի թագը։ Պեդրոն ընդունում է առաջարկը և 1282 թվականի օգոստոսի 30-ին, հսկայական բանակի գլխավորությամբ, ափ է դուրս գալիս Տրապանիում, Պալերմոյի ճանապարհին սիցիլիացիները ողջունում են նրան և արդեն 1282 թվականի սեպտեմբերի 4-ին նա Պալերմոյում հռչակվում է Սիցիլիայի արքա[47]։ Արդյունքում, պատերազմ է բռնկվում Կառլի և Պեդրոյի միջև, որի մեջ են ներքաշվում նաև այլ եվրոպական երկրներ։

1282 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Պեդրոն աստիճանաբար զարգացնում է իր հաջողությունը։ Հոկտեմբերի 2-ին նա հանդիսավորապես մտնում է Մեսինա։ Իսկ Կառլը ստիպված էր հանել քաղաքի պաշարումը և ուղևորվում է մայր ցամաք։ Հոկտեմբերի 14-ին, Նիկոտերայի մոտ ճակատամարտում, արգոնական նավատորմը ջախջախում է Կառլի նավատորմը, որից հետո Սիցիլիան և նրա մոտակա ծովերը հայտնվում են Պեդրո Արագոնցու վերահսկողության տակ։ Հետագա ամիսներին Ռուջերո դի Լաուրիայի ղեկավարությամբ սիցիլիական նավատորմը մի քանի անգամ ջախջախում է նեապոլցիներին, իսկ 1283 թվականի փետրվարին մոտ Պեդրո III-ը զբաղեցնում է Կալաբրիայի ափամերձ տարածքի զգալի մասը, կտրելով Ռեջոն, որտեղ գտնվում էր Կառլի բանակը, մնացած ցամաքից[48]։

Ձմռանը բռնկվում է գիբելինների խռովությունը Պերուջայում, որից հետո Ումբրիայի մեծ մասը հայտնվում է նրանց վերահսկողութան տակ։ Խռովություններ էին ծագում նաև իտալական այլ քաղաքներում։ Դա շեղում էր Կառլի կողմնակիցների ուշադրությունը, սակայն Հյուսիսային և Կենտրոնական Իտալիայի գիբելինները Պեդրո Արագոնցուն իրական օգնություն չեն կարողանում ցույց տալ[48]։

Կառլի հիմնական դաշնակիցը եղել է նրա ազգական, Ֆրանսիայի արքա Ֆիլիպ III-ը։ Սիցիլիական ապստամբությունից հետո Կառլը նրան օգնության ուղերձ է ուղարկում, արդյունքում Ֆիլիպը իր եղբայր Պիեռի՝ Ալանսոնի կոմսի հետ և ոչ հարազատ եղբայր Ռոբերտ II-ի՝ Արտուայի կոմսի, ուղևորվում են Իտալիա։ Սակայն, հետագայում, նրանք Կառլին կարող էին օգնել միայն վարձկաններ ուղարկելով։ Կառլին աջակցում է նաև Հռոմի պապ Մարտինոս IV-ը, ով ապստամբներին վտարում է եկեղեցուց[47]։ Իսկ արագոնցիների ներխուժումից հետո, 1282 թվականի նոյեմբերի 18-ին Մարտինոսը եկեղեցուց վտարված է հայտարարում նաև արքա Պեդրոյին[49]։

1282 թվականի վերջին Կառլը Պեդրոյին կանչում է դատական մենամարտի, որը պետք է կայանար 1283 թվականի հունիսի 1-ին, Բորդոյում, որը պատկանում էր Անգլիայի արքա Էդուարդ I-ին[50]։ Սակայն մենամարտը չի կայանում[51]։

Խաչակրաց արշավանք Արագոնի դեմ և Կառլի մահը խմբագրել

 
Կառլ Անժուացու մահը

Նոր նավատորմ և բանակ հավաքելու համար Կառլ I Անժուացին ստիպված էր լքել Նեապոլը և ուղևորվել Փարիզ, որտեղ նա բանակցություններ է վարում Ֆիլիպ III-ի հետ, իսկ այնտեղից՝ Պրովանս։ Կառլի կուսակալը Նեապոլում մնում է նրա ավագ որդի և ժառանգորդ Կառլ Սալերնացին, ով 1283 թվականի հունվարի 12-ին, հոր ամբողջ բացակայության ընթացքում, թագավորությունում օժտվում է լիակատար իշխանությամբ։ Պեդրոն ստիպված է լինում վերադառնալ Արագոն, որտեղ բախվում է ազնվականության մինչ այդ չտեսնված դիմադրության, բանակի հրամանատարությունը թողնելով իր որդի Հայմեին[52]։

Պեդրո III-ի վտարումը եկեղեցուց նրան ինքնաբերաբար դարձնում է վտարյալ եվրոպական միապետների շրջանում և նրա ենթականերին ազատում է երդումից։ Առաջինն այդ զգացնել է տալիս Պեդրոյի հարազատ եղբայր Հայմե II Մայորացին։ 1283 թվականին նա ֆրանսիական արքա Ֆիլիպ III-ին ճանաչում է որպես Մոնպելիե կոմսության սենյոր, ինչպես նաև, ֆրանսիական բանակին և նավատորմից թույլատրում է ազատ անցում Ռուսիլյոնի միջով[53]։

1284 թվականի մայիսին Մարտինոս IV Հռոմի պապը հայտարարում է Պեդրոյի գահընկեցության մասին և Արագոնի գահը առաջարկում է Կառլ Վալուային՝ Ֆիլիպ III-ի երկրորդ որդում[Ն 10]։ Քանի որ Պեդրո III-ը չէր ցանկանում ենթարկվել պապի որոշմանը և չէր հրաժարվում արագոնական սիցիլիական թագերից, Մարտինոս IV-ը արքայի դեմ խաչակրաց արշավանք է հայտարարում[53]։

 
Կառլ I Անժուացու գերեզմանը Սեն Դենիում

Իտալիայում Կառլ I-ի որդի Կառլ Սալերնացին, կոմս Ռոբերտ II Արիուայի հետ միասին, պայքար էին մղում գիբելինների դեմ, ինչպես նաև արագոնցիների դեմ Կալաբրիայում։ Այն ժամանակ, երբ Կառլ I- բանակ էր հավաքում Պրովանսում, Կառլ Սալերցին հոր կոչով բանակ էր հավաքում Նեապոլում։ 1284 թվականի մայիսի վերջին Կառլ I-ը հավաքած նավատորմի հետ նավարկում է Պրովանսից։ Սակայն հունիսին սիցիլիացիները, Ռուջերո դը Լաուրիայի ղեկավարությամբ, կեղծ նահանջով, արքայազն Կառլի նեապոլական նավատորմը, ով չգիտեր հոր շուտափույթ ժամանման մասին, խորամանկությամբ դուրս են հանում Սալերնոյից։ Արդյունքում, նեապոլական նավատորմը գլխովին ջախջախվում է, իսկ անձամբ Կառլ Սալերնացին գերի է ընկնում[54]։ Բազմացիվ սիցիլիացիներ պահանջում էին արքայազնի մահապատիժը, նա փրկվում է միայն Կոնստանցայի՝ Պեդրոյի քրոջ միջամտությամբ[55]։

Կառլ I-ի նավատորմը Գաետա է ժամանում հունիսի 6-ին, որտեղ և նա իմանում է որդու պարտության մասին, որից հետո շուտափույթ ուղևորվում է Նեապոլ։ Քաղաքում նավատորմի պարտության մասին լուրից հետո անկարգություններ են սկսվում, սակայն քաղաքում գտնվող պապական դեսպանը ճնշում է ազնվականների ելույթները, իսկ ժամանած Կառլը ավարտում է կարգ ու կանոնի իրականացումը։ Կատրվածը ամենևին չի նվազեցնում նրա փառասիրությունը։ Նա պապին գրում է, որ որդու կորուստը տհաճ է, սակայն նա ունի բազմաթիվ թոռներ։ Սակայն գանձարանը դատարկված էր, իսկ վարձկանների վարձավճարի համար գումար էր հարկավոր։ Այնուամենայնիվ, Կառլի բանակը հունիսի 24-ին արշավանքի է դուրս գալիս։ Նրան հաջողվում է պաշարել Ռեջոն ցամաքից և ծովից, սակայն Ռուջերո դը Լաուրիայի նավատորմին հաջողվում է դուրս պրծնել թակարդից, որից հետո սկսում է արտագրոհ Կառլի բանակի թիկունքից։ Արդյունքում, վերջինս, օգոստոսի 3-ին ստիպված էր դադարեցնել պաշարումը և վերադառնալ, հետաձգելով արշավանքը մինչև գարուն[56]։

1285 թվականի գարնանը ծրագրավորված էր խաչակրաց արշավանք Արագոնի դեմ, որին պատրաստվում է մասնակցություն ունենալ Ֆրանսիայի արքա Ֆիլիպ III-ը և ֆրանսիական ազնվականությունը։ Կառլը, նաև, գարնանը պատրաստվում էր Կալաբրիայում և Սիցիլիայում վերսկսել արագոնցիների դեմ արշավը։ Սակայն 1284 թվականի դեկտեմբերի վերջին նա հիվանդանում է և 1285 թվականի հունվարի 7-ին մահանում[57]։ Թաղված է ֆրանսիական արքաների տոհմական գերազմանատանը՝ Սեն Դենի աբբայությունում։

Կառլ Անժուացին և Երուսաղեմի թագավորությունը խմբագրել

Դինաստիաների վեճ Երուսաղեմի թագի շուրջ խմբագրել

1228 թվականին ծննդաբերությունից հետո բարդացումներից մահանում է Երուսաղեմի թագուհի Իզաբել II-ը, կայսր Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենի կինը։ Երուսաղեմի թագի իրավունքները անցնում են նրանց նորացին որդի Կոնրադ II-ին (եղել է հայտնի նաև որպես Գերմանիայի արքա Կոնրադ IV)։ Միևնուկյն ժամանակ գահի իրավունքի հավակնություն է ներկայացնում Կիպրոսի այրիացած թագուհի Ալիսա Շամպայնցին, Իզաբել Անժուացու և նրա երրորդ ամուսին Հենրիխ Շամպայնցու ավագ դուստրը։ Սակայն թագավորության բարոները 1230 թվականին որոշում են, որ արքա կարող է լինել միայն Կոնրադը[58]։ Սակայն մանկահասակ որդու անունից կառավարում էր կայսր Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենը, ով նշանակել էր իր ներկայացուցիչը[59]։

1243 թվականին, Երուսաղեմի թագավորությունում կայսրի իշխանության դեմ դավադրություն է կազմակերպվում։ Կոնրադը, ով դարձել էր 15 տարեկան, հայտարարվում է չափահաս, նրա իրավունքները ճանաչվում են թագավորության որոշ բարոններ, ովքեր ցանկանում էին կառավարել արքայի անունից։ Սակայն, միևնույն ժամանակ, կրկին գահի հավակնություններ է ներկայացնում Ալիսա Շամպայնցին, ում օժանդակում է գիբելինների հզոր տոհմը։ Արդյունքում, երկու հակամարտող կողմերի միջև ձեռք է բերվում հետևյալ փոխզիջումը։ Արքա է ճանաչվում Կոնրադը, սակայն նրա անունից կառավարում է Աիլսա Շամպայնցին և նրա երրորդ ամուսին Ռաուլ դը Կևրը՝ որպես թագավորության խնամակալներ։ Միևնույն ժամանակ, Ալիսայից խոստում է վերցվում, որ նա Կոնրադին կվերադարձնի թագավորությունը նրա առաջին իսկ պահանջի դեպքում։ Սակայն Երուսաղեմի թագավորության որոշ տարածքներ (Անտիոք, Տրիպոլի, Յաֆֆա) ճանաչում էին կայսր Ֆրիդրիխ II-ի իշխանությունը։ Ալիսան մահանում է 1246 թվականին[59]։

1247 թվականին Հռոմի պապ Իննովկենտիոս IV-ը հայտարարում է Երուսաղեմի թագավորությունում կայսր Ֆրիդրիխ II-ին տիրույթներից զրկելու մասին։ Ապրիլի 17-ին նա թագավորության խնամակալ է ճանաչում առաջին ամուսնությունից Ալիսայի որդի, Կիպրոսի արքա Հենրիխ I-ին, օրինականացնելով 1243 թվականի հեղաշրջումը[60]։ Խնամակալները կրում էին «Կիպրոսի ժառանգորդ և Երուսաղեմի թագավորության ներկայացուցիչ» տիտղոսը։ Քանի որ բոլոր խնամակալները միաժամանակ նաև Կիպրոսի արքաներ էին, Երուսաղեմի թագավորությունում նրանց պարտականությունները կատարում էին Իբելինների տոհմի ներկայացուցիչները։ Ուժեղ կենտրոնացված իշխանության բացակայություն պատճառով պետությունը գրավված էր խառնակիչների կողմից[61]։

Կայսր Ֆրիդրիխ II-ը մահանում է 1250 թվականին, իսկ նրա որդի Կոնրադ II-ը՝ 1254 թվականին։ Դրանից հետո, 1254 թվականի սեպտեմբերին, պապը Երուսաղեմի թագավորության ժառանգորդ է ճանաչում նրա մանկահասակ որդի Կոնրադինին (Կոնրադ III անվան տակ)[62]։ Սակայն փաստացի իշխանությունը մնում էր Կիպրոսի արքաների ձեռքում։ 1253 թվականին Հենրիխ I-ի մահից հետո գահապահ է ճանաչվում մանկահասակ Հուգո II-ը (մահացել է 1267 թվականին), ում անունից թագավորությունը սկզբում ղեկավարում էր նրա մայր Պլեզանցիա Անտիոքցին (սկզբում երկրորդ ամուսին Բալիան դ’Իբելինի հետ համատեղ, իսկ 1258 թվականին ամուսնության չեղարկումից հետո՝ իր եղբայր Բոհեմունդ VI Անտիոքցու հետ)։ Նրա մահից հետո, 1261 թվականին, գահապահ է դառնում Հենրիխ I Կիպրոսցու քույր Իզաբել դը Լուզինյանը, ով կառավարում էր իր ամուսին Հենրիխ Անտիոքցու հետ համատեղ[61]։

1263 թվականին Իզաբելին փոխարինում է նրա որդի Հուգո Անտիոքցին։ Հենց նա է Հուգո II-ի մահից հետո, ով ժառանգներ չէր թողել, դառնում Կիպրոսի արքա Հուգո III անվան տակ[63]։

Նրանից հետո, երբ Կոնրադինը հավակնություններ է ներկայացնում Սիցիլիական գահին, Հռոմի պապ Կղեմես IV1268 թվականի ապրիլի 5-ին հայտարարում է Կոնրադինին Երուսաղեմի գահից զրկելու մասին[64]։ Իսկ Նեապոլում Կոնրադինի մահապատժից հետո (1268 թվականի հոկտեմբերի 29) 25 տարով ձգձգված ձևականորեն ճանաչված, բայց փաստացիորեն իշխանությունից զրկված Երուսաղեմի արքաներպի իրավիճակը ավարտվում է[61]։

Երուսաղեմի գահին իրավունքներ է ներկայացնում Հուգո III-ը։ Սակայն նրան հակառակորդուհի է հայտնվում։ Գահին հավակնություններ է ներկայացնում Մարի Անտիոքցին, Հուգո III-ի հարազատ հորաքույրը։ Գահին իր հավակնությունները Մարի Անտիոքցին հիմնավորում էր նրանով, որ Մելիսենդա Լուզինյանի դուստրն է, դուստրը նույն Իզաբել Անժուացու և նրա չորրորդ ամուսին Ամորի II-ի, Երուսաղեմի և Կիպրոսի արքայի[65]։

Կոնրադ II-ի և Կոնրադ III-ի (Կոնրադին)իրավունքները Երուսաղեմի գահին հիմնավորվում էին նրանով, որ Կոնրադ II-ի մայր Իզաբել II-ը եղել է Մարիա Մոնֆերացու դուստրը՝ Իզաբել I-ի և նրա երկրորդ ամուսին Կոնրադ I Մոնֆերացու։ Կոնրադինի մահից հետո Իզաբել I-ի և Կոնրադ Մոնֆերացու սերունդը ավարտվում է։ Հուգո III-ի իրավունքները Երուսաղեմի գահին հիմնավորվում էին նրանով, որ նա մայրական կողմից Ալիսա Շամապայնցու թոռն էր, Իզաբել I Երուսաղեմցու և նրա երրորդ ամուսին Հենրիխ Շամապայնցու դուստրը։ Սակայն ինչպես Հոհենշտաուֆենների, այնպես էլ Հուգո III-ի դինաստիական իրավունքները անվիճելի չէին։ Իզաբել I-ը երկրորդ (1192 թվական) և երրորդ (1193 թվական) անգամ ամուսնացել է առաջին ամուսնու՝ Օնֆրուա IV Տորոնեցու կենդանության օրոք, որի հետ 1192 թվականի ամուսնալուծությունը շատերի կողմից կասկածի տակ էր առնվում։ Ամուսնալուծության համար ձևական հիմնավորում է հանդիսանում ամուսինների երիտասարդ տարիքը, որի արդյունքում, ինչպես համարում էին Երուսաղեմի ազնվականները և հոգևորականությունը, ամուսնության համաձայնությունը գիտակից և կամավոր չէր կարող լինել։ Ամուսնության համար իրական պատճառ է դառնում Խաչակրաց երրորդ արշավանքի առաջնորդների և տեղական ավատատերերի որոշումն էր Իզաբել I-ին կնության տալ բոլորին հարմար ամուսնու[66]։ Մելիսենդայի՝ Մարի Անտիոքցու մոր ծննդյան ժամանակ Իզաբել I Երուսաղեմցու առաջին ամուսինը մահացել էր և, այդպիսով, Մելիսենդան դառնում է Իզաբել I-ի անվիճելի, օրինածին դուստրը։ Այսպիսով, 70 տարի անց, կանոնական իրավունքի տեսակետից Իզաբել I-ի կասկածելի ամուսնալուծությունը առաջին ամուսնուց, հնարավորություն է տալիս վիճարկելու Երուսաղեմի գահին Հուգո III-ի իրավունքները[65]։

Սակայն, թագավորության Գերագույն Կուրիան 1269 թվականին մերժում է Մարի Անտիոքցու միջնորդությունը։ Արքա է ճանաչվում Հուգո III-ը, ով 1269 թվականի սեպտեմբերի 24-ին Տյուրոսում թագադրվում է որպես Երուսաղեմի թագավորության արքա, սակայն թագադրման ժամանակ Մարին հասցնում է բացականչել, որ նա բողոքարկում է, որից հետո նա ստիպված է լինում փախչել։ Սակայն իրավաբանորեն, նա այդպիսով պահպանում է գահի նկատմամբ իր իրավունքները[65]։

Ուժեղ արքայական աշխանությունը վերականգնելու իր ձգտումներում Հուգո III-ը բախվում է մի շարք անհնազանդ ավատատերերի, տամպլիերների միաբանության և տեղական քաղաքային կոմունաների հետ։ 1276 թվականին Հուգո III-ը, հայտարարելով տիրող անիշխանությունը սանձելու լիակատար անհնարինության մասին, լքում է Սուրբ Երկիրը և վերադառնում է Կիպրոս[67]։

Կառլ Անժուացին Երուսաղեմի արքա խմբագրել

1272 թվականին Մարի Անտիոքցին իր դատավեճը հանում է Հռոմում պապական կուրիայի քննարկմանը, իսկ Հուգո III-ի փաստացի գահընկեցությունը Երուսաղեմի թագավորության իշխանությունից, միայն աջակցում է Մարիի պահանջախնդրությանը։ Պապական կուրիայում գործընթացը ձգձգվում է, և այդ ժամանակ Մարիին աջակցում է Կառլ Անժուացին։ 1277 թվականի հունվարի 15-ին, կարդինալների ներկայությամբ, Մարի Անտիոքցին Կառլ Անժուացուն է փոխանցում Երուսաղեմի թագավուրթյան իր իրավունքները՝ ցմահ ռենտայի փոխարեն։ 1277 թվականի գարնանը Կառլ Անժուացու փոխարքա Ռոժեր դը Սան Սևերինոն ժամանում է Աքքա՝ Երուսաղեմի թագավորության մայրաքաղաք և աջակցություն է ստանում տամպլիերների կողմից։ Հուգո III-ի կողմից Աքքայում թողնված փոխարքան ստիպված է լինում փախչել, իսկ Երուսաղեմի թագավորության վասալները, վտարման սպառնալիքի տակ, վասալային երդում են տալիս Կառլ Անժուացուն[68]։

Կառլ Անժուացու և նրա փոխարքա Ռոժեր դը Սան Սևերինոյի իշխանությունը դիմադրության չի հանդիպում, բայց և ընդունվում է առանց ոգևորության։ Տամպլիերները աջակցում են արքային, մյուս միաբանությունները ճանաչում են նրան, իտալական կոմունաները, որոնք համարյան անկախ դիրք էին գրավում պետությունում, բարյացակամ էին նոր վարչակարգին։ 1278-1279 թվականներին իշխանությունը վերադարձնելու Հուգո III-ի փորձերը անհաջողությամբ են ավարտվում, Տյուրոսում ափ դուրս եկած կիպրական միապետին ոչ մեկը չի համարձակվում օժանդակել, իսկ նրա սեփական բանակը հրաժարվում է մարտնչել Կիպրոսի սահմաններից դուրս[68]։

Սիցիլիայի ժամասացությունից հետո Կառլը արդեն չէր կարող արդյունավետ ղեկավարել Երուսաղեմի թագավորությունը։ Ստիպված լինելով պայքար մղել սեփական Սիցիլիայի թագավորությունը պահպանելու համար՝ Կառլը Աքքայից հետ է կանչում Ռոժեր դը Սան Սևերինոյին։ Նոր փոխարքա Էդ դը Պուալեշենը (Հռոմի պապ Մարտինոս IV-ի ազգականը) ստիպված էր իր միապետի համար պայքարել առանց դրսից որևէ օգնության։ 1283 թվականի օգոստոսի 1-ին Հուգո III-ը ափ է դուրս գալիս Բեյրութում, իսկ օգոստոսի 7-ին մտնում է Տյուրոս։ Հետագա առաջխաղացմանը խոչընդոտում են տամպլիերները, ովքեր նախկինի պես աջակցում էին Կառլ Անժուացուն։ Հուգո III-ի մահը (1284 թվականի մարտի 29), իսկ այնուհետև նրա երիտասարդ որդի Ժան I Կիպրացու մահը (1285 թվականի մայիսի 20), Կառլ Անժուացու փոխարքային թույլ է տալիս Աքքայի նկատմամբ վերահսկողությունը պահպանել ևս երկու տարի[69]։

Անժույցիների տան կողմից Երուսաղեմի թագավորության կորուստը տեղի է ունենում արդեն Կառլ I Անժուացու մահից հետո։ Կիպրոսի նոր արքա Հենրիխ II-ը՝ Հուգո III-ի որդին, կարողանում է պայմանավորվել տամպլիերների հետ և նրանց դավաճանությունից հետո Էդ դը Պուալեշեն այլևս դաշնակիցներ չուներ։ 1286 թվականի հունիսի 24-ին Հենրիխ II-ի նավատորմը մտնում է Աքքա։ Էդ դը Պուալեշեն իր նեապոլա-ֆրանսիական ջոկատով ապաստան է գտնում ամրոցում, իսկ նրանից հետո, երբ կայազորի մոտ վերջանում է սննդամթերքը, հանձնվում են Հենրիխ II-ին (1286 թվականի հունիսի 29)[69]։

Կառլ I Անժուացու ժառանգորդները ձևականորեն երբեք չեն ճանաչել Երուսաղեմի թագավորության կորուստը և Նեապոլի (1286-1816), երկու Սիցիլիաների (1816-1861) և միավորված Իտալիայի (1861-1946) միապետները շարունակում էին կրել Երուսաղեմի արքայի տիտղոսը։

Կառլ I Անժուացու ժառանգությունը խմբագրել

Համաձայն Կառլ I-ի կտակի, Նեապոլում արքա է հռչակվում նրա որդի Կառլ Սալերացին (Կառլ II անվան տակ), ով գտնվում էր արագոնական գերությունում։ Այն դեպքում, եթե Կառլ II-ը մահանա գերության մեջ, ժառանգորդ է հայտարարվում նրա ավագ որդի Կառլ Մարտելը։ Թագավորության խնմակալ է նշանակվում Ռոբերտ II դ’Արտուան, իսկ բանակի ղեկավարումը դրվում է սենեկապետ Ժան դը Մոնֆորի վրա[57]։

Կառլի մահվան պահին նրա տիրույթների կազմի մեջ մտնում էին Սիցիլիայի թագավորության մայրցամաքային մասը (ապագա Նեապոլի թագավորություն), ինչպես նաև տիրույթներ Ֆրանսիայում (Անժու, Մեն, Տուրեն և Տոներ) և Սրբազան Հռոմեական կայսրությունում (Պրովանս և Ֆորկալկե)։ Բացի դրանից, նրան էին ենթարկվում Էգեյան ծովում մի շարք կղզիներ, ներառյալ Կորֆունвключая Корфу և տիրույթներ ժամանակակից Ալբանիայում, որոնք կազմում էին Դուրացո դքսությունը։ Կառլ II-ը կարողանում է պահպանել միայն այդ տիրույթների մի մասը։ Ազատություն ստանալով 1288 թվականին, նա, արդյունքում, ստիպված է լինում հրաժարվել Սիցիլիայից։ Կղզին վերադարձնելու նրա բոլոր փորձերը արդյունք չեն բերում։ Կառլ I-ի մահից հետո Տոները մնում է նրա այրի Մարգարիտին[22]։ Անժուն, Մենը և Տուրենը Կառլ II-ը ստիպված էր, ըստ Սանլիսկյան պայմանագրի, օժիտ հանձնել իր դուստր Մարգարիտի համար, ով ամուսնանում է Կառլ Վալուայի հետ՝ Ֆիլիպ III-ի որդու[70]։ Սակայն Պրովանսը, Ֆորկալկեն և Դուրացոն մնում են Կառլի և նրա ժառանգորդների տիրույթների կազմի մեջ։

Կառլ I-ի ժառանգները կառավարում էին տարբեր եվրոպական երկրներում։ Նրա կողմից հիմնադրված տոհմը մարում է 1435 թվականին՝ Նեապոլի թագուհի Ջովանի II-ի մահով։

Կառլի կերպարը արվեստում խմբագրել

Կառլը մեկ անգամ չէ, որ հիշատակվում է իր ժամանակների պատմական ժամանակագրություններում, օրինակ, Լուի IX-ի կենսագրությունում, գրված Ժան դը Ժուանվիլի կողմից[71]։ Նաև, Կառլին մեծ ուշադրություն է հատկացված «Լուի Սուրբի կյանքը» աշխատությունում, գրված Վիլհելմ դը Սեն Պատյուի կողմից[72] և «Լուի Սուրբի կյանքը» աշխատությունում, գրված Վիլհելմ դը Նանժի կողմից[73]։ Բազմիցս Կառլի մասին խոսվում է նաև լատինական ժամանակագրություններում, գրված ֆրանցիսկանցի Սալիմբենե Պարմացու կողմից։ Այնտեղ նա անվանվում է «արքա Լուիի եղբայր»։ Սալիմբենեն, հայտնելով նրա մահվան մասին 1285 թվականին, հետևյալ գնահատականն է տալիս Կառլ Անժուացուն.

  Դա անվեհեր ռազմիկ էր և նա մաքրում է անարգանքը, որով իրենց պատել էին ֆրանսիացիները Լուի Սուրբի ժամանակ խաչակրաց արշավանքում[74]  

Բացի այդ, Կառլի կերպարը գրավում էր գրողների ուշադրությունը։ Այսպես, Դանթե Ալիգիերին «Աստվածային կատակերգություն»-ում Կառլին տեղադրում է Քավարանի Երկնային կառավարիչների հովտում[75]։ Կառլը նաև հիշատակվում է «Դեկամերոն» նորավեպի մասերից մեկում (X, 6).

«Հաղթական արքա Կառլ Ավագը սիրահարվում է մի աղջկա, ամաչելով իր անխելքությունից, նա պատվավոր կերպով նրան և նրա քրոջը կնության է տալիս։»

Կառլ I-ը հայտնի է նաև որպես մեկենաս։ Մասնավորապես, նրան են վերագրում միջնադարյան երգերից մեկի՝ «Manuscrit du Roi»-ի ստեղծման ծախսերը, XIII դարի կեսերի հին ձեռագիր, որը պահպանվում է Ֆրանսիայի Ազգային գրադարանում։

Ամուսնություններ և երեխաներ խմբագրել

Առաջին կին՝ 1246 թվականի հունվարի 31-ից (Էքս ան Պրովանս) Բեատրիս Պրովանսացի (1234 - 1267 թվականի սեպտեմբերի 23), Պրովանսի կոմս Ռայմունդ Բերենգեր V-ի դուստրը։

  • Լյուդովիկ (1248-1248)
  • Բլանկա (1250-1269), ամուսինը՝ Ռոբերտ III դը Դամպյեր (1249-1322), Ֆլանդրիայի կոմս, 1265 թվականից
  • Բեատրիս (1252-1275), ամուսինը՝ Ֆիլիպ I դը Կուրտենե (1243 - 1283 թվական դեկտեմբերի 15), Լատինական կայսրության ձևական կայսր, 1273 թվականի հոկտեմբերի 15-ից
  • Կառլ II Կաղ (1254 - 1309 թվականի մայիսի 6), Նեապոլի արքա 1285 թվականից, Անժուի, Մենի, Պրովանսի և Ֆորկալկեի կոմս 1285 թվականից
  • Ֆիլիպ (1256 - 1277 թվականի հունվարի 1), Աքայան իշխան, կինը՝ 1271 թվականից, Իզաբել դը Վիլարդուեն (1263-1312), Աքայան և Մորեյան իշխանուհի, Ֆեսալոնիկի ձևական թագուհի
  • Ռոբերտ (1258-1265)
  • Իզաբել (Եղիսաբեթ, Մարի) (1261-1300), ամուսին՝ Լասլո IV (1262-1290), Հունգարիայի արքա 1272 թվականից

Երկրորդ կին՝ 1268 թվականի նոյեմբերի 18-ից, Մարգարիտ Բուրգունդցի (1250 - 1308 թվականի սեպտեմբերի 4), Տոների կոմսուհի 1266 թվականից, Էդ Բուրգունդացու դուստրը՝ Նևերի, Օսերի և Տոների կոմսի։

  • Մարգարիտ (մահացել է 1276 թվականից հետո)

Գրականություն խմբագրել

  • Шимов Я. Меч Христов. Карл I Анжуйский и становление Запада. - М.: Издательство Института Гайдара, 2015. - 346 с. - ISBN 978-5-93255-415-9
  • Ле Гофф Ж.. Людовик IX Святой / Пер. с фр. В. И. Матузовой; коммент. Д. Э. Харитоновича. - М.: Ладомир, 2001. - 800 с. - 3000 экз. - ISBN 5-86218-390-6.
  • Рансимен С. Сицилийская вечерня: История Средиземноморья в XIII веке / Пер. с англ. Нейсмарк С. В.. - СПб.: Евразия, 2007. - 384 с. - 1000 экз. - ISBN 978-5-8071-0175-8.
  • Ришар, Жан. Латино-Иерусалимское королевство / Пер. с фр. А. Ю. Карачинского ; Вступ. ст. С. В. Близнюк. - СПб.: «Издательская группа Евразия», 2002. - 448 с. - 2000 экз. - ISBN 5-8071-0057-3.
  • Рыжов К. Все монархи мира. Западная Европа. - М.: Вече, 1999. - 656 с. - 10 000 экз. - ISBN 5-7838-0374-X.
  • Карл I Анжуйский // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). - СПб., 1890-1907.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Карл I Анжуйский». Хронос կայք. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
  • KINGS of SICILY 1265-1382
  • «Генеалогическое древо Анжу-Сицилийского дома». GENEALOGY.EU. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
  • «Генеалогическое древо дома Пуатье и Лузиньянов-Пуатье, поясняющее династический спор вокруг Иерусалимского королевства». GENEALOGY.EU. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.

Նշումներ խմբագրել

  1. Որոշ աղբյուրներում նրա ծննդյան թվականը նշված է 1226 թվականը, մյուսներում՝ 1227 թվականը։ Լուի VIII-ը մահացել է 1226 թվականի նոյեմբերի 8-ին, այնպես որ, Կառլը ոչ մի կերպ չէր կարող ծնվել 1226 թվականին։ Տարեթվերի խառնաշփոթը կապված է նրա հետ, որ միջնադարյան Ֆրանսիայում մեկ օրացույցային տարվա փոխարինումը մյուսով տեղի էր ունենում Սուրբ Զատկին[2]
  2. Սկզբնապես Անժուն և Մենը նախատեսված էին Կառլի ավագ եղբայրներից մեկին՝ Ժան Տրիստանին, ով մահանում է 1232 թվականին[5]
  3. Այդ քաղախները պաշտոնապես համարվում էին Կայսրության մասը և չէին մտնում Պրովանսի կոմսության կազմի մեջ[2]
  4. Կառլը արշավանքին միանում է միայն 1249 թվականի գարնանը, քանի որ չէր կարողանում ծով դուրս գալ մինչ ձմռան գալը[2]
  5. Բեաթրիսան, արդյունքում, ամուսնանում է Սալուցոյի մակկոմսի հետ[1][15]
  6. Կոնրադինի մայրը Ելիզավետան էր, Բավարիայի հերցոգ Օտտոն II Պայծառափայլի դուստրը, այդ պատճառով մանկահասակ Կոնրադինը դաստիարակվում էր Բավարիայում և նրան աջակցում էին քեռիները՝ Լյուդվիգ II Խիստ և Հենրիխ Բավարցիները[16]
  7. Մինչ այժմ Կառլին այդ մահապատժի համար հանդիմանում են նույնիսկ ֆրանսիացիները։ Դանթեի համար, ով գրում է այդ մասին հարյուրամյակներ անց, Կոնրադինը անմեղ զոհ էր[19]։ Գերմանիայում այդ մահապատիժը համարում են պատմության գերագույն հանցագործություն[20]
  8. Բալդուինը Մանֆրեդի դաշնակիցն էր, քանի որ նրան համարում էր միակ կառավարիչը, ով ի զորու է օգնել կորսված կայսրության վերադարձի հարցում
  9. Ապագայում նա դառնում է Հռոմի պապ՝ Բոնիփակիոս VIII անվան տակ
  10. Կառլ Վալուան իր մայր Իզաբել Արագոնցու կողմից ազգական էր գալիս Պեդրո III-ին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://fmg.ac/Projects/MedLands/SICILY.htm#CharlesIdied1285%7Ctitle=CHARLES de France
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Книга:Рансимен:Сицилийская вечерня, 93-100
  3. Книга:Ле Гофф Ж.: Людовик IX Святой, 109, 401
  4. Книга:Ле Гофф Ж.: Людовик IX Святой, 89
  5. Книга:Ле Гофф Ж.: Людовик IX Святой, 201
  6. Книга:Ле Гофф Ж.: Людовик IX Святой, 104
  7. Книга:Ле Гофф Ж.: Людовик IX Святой, 147
  8. Книга:Ле Гофф Ж.: Людовик IX Святой, 152-153
  9. Книга:Ле Гофф Ж.: Людовик IX Святой, 198
  10. 10,0 10,1 Книга:Ле Гофф Ж.: Людовик IX Святой, 548
  11. Книга:Рансимен:Сицилийская вечерня, 101-105
  12. 12,0 12,1 Книга:Рансимен:Сицилийская вечерня, 108-110
  13. 13,0 13,1 Книга:Рансимен:Сицилийская вечерня, 113-120
  14. 14,0 14,1 14,2 Книга:Ле Гофф Ж.: Людовик IX Святой, 549
  15. 15,0 15,1 15,2 15,3 Книга:Рансимен:Сицилийская вечерня, 121-127
  16. 16,0 16,1 Книга:Рансимен:Сицилийская вечерня, 127-130
  17. Книга:Рансимен:Сицилийская вечерня, 131-132
  18. Книга:Рансимен:Сицилийская вечерня, 135-144
  19. Данте Алигьери. Чистилище, песнь 20 // Божественная комедия.
  20. Книга:Рансимен:Сицилийская вечерня, 144
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 Книга:Рансимен:Сицилийская вечерня, 145-154
  22. 22,0 22,1 http://fmg.ac/Projects/MedLands/BURGUNDY.htm#MargueriteBourgognedied1308%7Ctitle=MARGUERITE de Bourgogne |accessdate=2010-11-20
  23. Книга:Рансимен:Сицилийская вечерня, 155-161
  24. «Салюто Карла I». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 20-ին.
  25. Книга:Ле Гофф Ж.: Людовик IX Святой, 212
  26. 26,0 26,1 26,2 Книга:Рансимен:Сицилийская вечерня, 164-168
  27. Книга:Ле Гофф Ж.: Людовик IX Святой, 227, 549
  28. 28,0 28,1 28,2 Книга:Рансимен:Сицилийская вечерня, 171-175
  29. Книга:Ле Гофф Ж.: Людовик IX Святой, 232
  30. Книга:Ле Гофф Ж.: Людовик IX Святой, 233
  31. Книга:Ле Гофф Ж.: Людовик IX Святой, 236-237, 549
  32. 32,0 32,1 Книга:Рансимен:Сицилийская вечерня, 176-178
  33. Книга:Рансимен:Сицилийская вечерня, 191-193
  34. Книга:Рансимен:Сицилийская вечерня, 197
  35. Книга:Рансимен:Сицилийская вечерня, 200-201
  36. Книга:Рансимен:Сицилийская вечерня, 205
  37. Книга:Рансимен:Сицилийская вечерня, 189-190, 201-203
  38. Книга:Рансимен:Сицилийская вечерня, 207
  39. Книга:Рансимен:Сицилийская вечерня,208-209
  40. Книга:Рансимен:Сицилийская вечерня, 219-223
  41. Книга:Рансимен:Сицилийская вечерня, 228-232
  42. Книга:Рансимен:Сицилийская вечерня, 233-238
  43. Книга:Рансимен:Сицилийская вечерня, 241-243
  44. Книга:Рансимен:Сицилийская вечерня, 253-256
  45. Книга:Рансимен:Сицилийская вечерня, 257-259
  46. Книга:Рансимен:Сицилийская вечерня, 261-263
  47. 47,0 47,1 Книга:Рансимен:Сицилийская вечерня, 264-274
  48. 48,0 48,1 Книга:Рансимен:Сицилийская вечерня, 275-279
  49. Книга:Рансимен:Сицилийская вечерня, 281
  50. Книга:Рансимен:Сицилийская вечерня, 282-284
  51. Книга:Рансимен:Сицилийская вечерня, 288
  52. Книга:Рансимен:Сицилийская вечерня, 285-288
  53. 53,0 53,1 Книга:Рансимен:Сицилийская вечерня, 289-294
  54. Книга:Рансимен:Сицилийская вечерня, 294-296
  55. Книга:Рансимен:Сицилийская вечерня, 300
  56. Книга:Рансимен:Сицилийская вечерня, 297-300
  57. 57,0 57,1 Книга:Рансимен:Сицилийская вечерня, 302-305
  58. Книга:Ришар Жан: Латино-Иерусалимское королевство, 284
  59. 59,0 59,1 Книга:Ришар Жан: Латино-Иерусалимское королевство, 298-301
  60. Книга:Ришар Жан: Латино-Иерусалимское королевство, 305
  61. 61,0 61,1 61,2 Книга:Ришар Жан: Латино-Иерусалимское королевство, 366
  62. Книга:Ришар Жан: Латино-Иерусалимское королевство, 315
  63. Книга:Ришар Жан: Латино-Иерусалимское королевство, 369-370
  64. Книга:Ришар Жан: Латино-Иерусалимское королевство, 327
  65. 65,0 65,1 65,2 Книга:Ришар Жан: Латино-Иерусалимское королевство, 371-372
  66. Книга:Ришар Жан: Латино-Иерусалимское королевство, 185-186
  67. Книга:Ришар Жан: Латино-Иерусалимское королевство, 377
  68. 68,0 68,1 Книга:Ришар Жан: Латино-Иерусалимское королевство, 378-380
  69. 69,0 69,1 Книга:Ришар Жан: Латино-Иерусалимское королевство, 381-383
  70. Книга:Рансимен:Сицилийская вечерня, 319
  71. Жуанвиль Жан де. Книга благочестивых речений и добрых деяний нашего святого короля Людовика / Пер. со старофранц. Цыбулько Г. Ф., под редакцией Карачинского А. Ю., научный редактор перевода Маливин Ю. П. — СПб.: Евразия, 2007. — 400 с. — ISBN 978-5-8071-0228-2
  72. Книга:Ле Гофф Ж.: Людовик IX Святой, 275-276
  73. Книга:Ле Гофф Ж.: Людовик IX Святой, 547
  74. Цитата по: Книга:Ле Гофф Ж.: Людовик IX Святой, 351
  75. Данте Алигьери. Божественная комедия. Чистилище, песни 7 (строфы 112-114) и 20 (строфы 67-69).
Նախորդող
Մանֆրեդ
Սիցիլիայի արքա
1266-1282
Հաջորդող
Պեդրո III (Արագոնի արքա)
Նեապոլի արքա
1266-1285
Կառլ II Անժուացի
նոր ստեղծված Ալբանիայի արքա
1272-1285
Վիլհելմ II դը Վիլարդուեն Աքայան իշխան
1278-1285
Ռայմունդ Բերենգեր IV Պրովանսի և Ֆորկալկեի կոմս
1246-1285
Ժան I (Ժան Տրիստան), Անժուի կոմս Անժուի և Մենի կոմս
1247-1285
Հուգո III Լուզինյան Երուսաղեմի արքա
1278-1285
Հենրիխ II Լուզինյան
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ I (Երուսաղեմի արքա)» հոդվածին։