Միքայել VIII Պալեոլոգոս
Միքայել VIII Պալեոլոգոս (1224, Նիկիայի կայսրություն - դեկտեմբերի 11, 1282, Թրակիա, Բուլղարիա), կայսր 1261 թվականից։ Պալեոլոգոսների դինաստիայի հիմնադիրը։
Միքայել VIII Պալեոլոգոս հուն․՝ Μιχαήλ Η΄ Παλαιολόγος | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1224 |
Ծննդավայր | Նիկիայի կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 11, 1282 |
Մահվան վայր | Թրակիա, Բուլղարիա |
Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն և Նիկիայի կայսրություն |
Կրոն | ուղղափառություն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Theodora Palaiologina? |
Ծնողներ | հայր՝ Andronikos Palaiologos?, մայր՝ Theodora Angelina Palaiologina? |
Զբաղեցրած պաշտոններ | Բյուզանդիայի կայսր |
Երեխաներ | Manuel Palaiologos?, Անդրոնիկոս II Ավագ, Konstantinos Palaiologos?, Irene Palaiologina?, Anna Palaiologina?, Eudokia Palaiologina?, Theodorus Palaiologos?, Euphrosyne Palaiologina? և Մարիա Պալեոլոգինա |
![]() |
Նիկիայի Լասկարիդների կայսրության զորավարներից էր։ 1258 թվականին ընտրվել է Նիկիայի անչափահաս կայսր Հովհաննես IV Լասկարիսի (1258-1261) կայսերակից, իսկ 1259 թվականի սկզբին՝ կայսր։ 1261 թվականին Միքայել VIII-ի զորքերը գրավել են Կ․ Պոլիսը, վերացրել խաչակիրների հիմնած Լատինական կայսրությունը։ Միքայել VIII հռչակվել է Բյուզանդիայի կայսր՝ վերականգնելով 1204 թվականից ընդհատված Բյուզանդական կայսրությունը։ Երկրի ներքին և արտաքին ծանր վիճակից դուրս գալու ելքը համարել է դաշինքը Արևմուտքի հետ՝ դրա անհրաժեշտ պայման դիտելով եկեղեցիների միությունը, որն իրագործվել է 1274 թվականին (պապի գերիշխանությամբ)։ Սակայն միությունը ձևական բնույթ էր կրում, պապը չէր իրագործում իր պարտավորությունները Բյուզանդիայի հանդեպ, իսկ կայսրության տարբեր խավերի ներկայացուցիչները չէին ընդունում միությունը։ Հ. Բարթիկյան
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել VIII Պալեոլոգոս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 624)։ ![]() |