Ոսկե հորդա, Ջուչիիուլուս, ֆեոդալական պետություն։ Հիմնել է Բաթու խանը 13-րդ դարի կեսին։

Բնակավայր
Ոսկե հորդա
թուրքերեն՝ Uluğ Ulus
Դրոշ Զինանշան

ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/з
Հիմնադրված է1243 թ.
Մակերես6 000 000 կմ²
Պաշտոնական լեզություրքի, ույղուրերեն, Չագատայ, մոնղոլերեն և Kipchak?
Ոսկե հորդա (Աշխարհ)##
Ոսկե հորդա (Աշխարհ)
Ոսկե հորդան 1389 թվականին
Բաթու խանը,միջնադարյան չինական նկար

Պատմություն խմբագրել

Խանական իշխանությունը տարածվել է արևմուտքում՝ ստորին Դանուբից և Ֆիննական ծոցից մինչև արևելք՝ Իրտիշի ավազանն ու ստորին Օբը, հարավում՝ Սև, Կասպից և Արալյան ծովերից ու Բալխաշ լճից մինչև հյուսիս՝ Նովգորոդյան երկիրը։ Բուն ռուսական հողերը չեն մտել Ոսկե հորդայի մեջ, բայց եղել են վասալական կախման մեջ, հարկ են մուծել և ենթարկվել խաների հրամաններին։ Ոսկե հորդայի մայրաքաղաքն էր սկզբում Սարայ Բաթուն (ներկայիս Աստրախանի մոտ), 14-րդ դարի 1-ին կեսից՝ Սարայ Բերքեն (հիմնել էր Բերքե խանը, ներկայիս Վոլգոգրադի մոտ)։

Ոսկե հորդան ոչ հաստատուն և արհեստական պետական միավորում էր՝ մասնատված ուլուսների (Ջուչիի 14 որդիների միջև), խայտաբղետ բնակչությամբ, զարգացման տարբեր մակարդակով։ Քոչվոր բնակչության մոտ տիրապետող էին կիսանահապետական, կիսաֆեոդալական, իսկ նստակյաց բնակչության շրջանում՝ ֆեոդալական հարաբերությունները։ Ավերածություններից զերծ մնացած քաղաքներում, ինչպես նաև նվաճողների կառուցած մայրաքաղաքներում, հաստատվում էին արհեստավորները (հիմնականում եկվորներ, այդ թվում նաև հայեր)։ Կարավանային առևտրի կենտրոններ էին խանության մայրաքաղաքները, Ղրիմի քաղաքները։

Ոսկե հորդայի գլուխ կանգնած էին Բաթու-խանի տան ժառանգորդները։ Քաղաքական կարևոր հարցերի լուծման համար հրավիրվում էր ռազմաֆեոդալական ավագանու համագումար՝ ղուրուլթայ։ Պետական գործերը ղեկավարում էին բեգլարբեկերը, ռազմականը՝ զորապետները, բասղաղները, առանձին հարցեր լուծում էին վեզիրները։

Ոսկե հորդայում հաճախակի էին հեղաշրջումները, երկպառակությունները, դավադրությունները, հպատակ և նվաճված ժողովուրդների ազատագրական պայքարը, ինչը և պատճառ դարձավ պետության քայքայման։

Խանական երկպառակություններից օգտվել են խոշոր զորապետները (Նողայ, Մամայ և ուրիշներ), որոնք դարձել են պետության փաստական կառավարիչներ։ Ոսկե հորդան իր ռազմական առավել հզորության հասել է Ուզբեկ, Ջանիբեկ խաների (14-րդ դար) օրոք։ XIV դարի 2-րդ կեսին Ոսկե հորդայից անջատվեցին Խորեզմը, Աստրախանը։ Լեհաստանը և Լիտվան գրավեցին Դնեպր գետի ավազանի հողերը։ 1380 թվականին Մամայի փորձը՝ թալանչիական արշավանքներով թուլացնել Ռուսիան, անցավ անհաջող, ռուս զորքերը Դմիտրի Դոնսկոյի գլխավորությամբ ջախջախեցին մոնղոլական զորքերը։ 1382 թվականին Թողթամիշ խանը արշավեց Մոսկվայի վրա, խաբեությամբ գրավեց այն և հրդեհեց։ Ամրապնդելով իր իշխանությունը՝ Թողթամիշը պայքար սկսեց Լենկթեմուրի դեմ, որը սակայն հաջողությամբ կռվեց խանի դեմ, գրավեց ու ավերեց Ոսկե հորդայի քաղաքները։ Ոսկե հորդային մեծ հարված հասցվեց, որից հետո նա այլևս չվերականգնվեց։ 15-րդ դարի սկզբին կազմավորվեց Սիբիրի խանությունը, 1440-ական թվականներին՝ Նողայական հորդան, այնուհետև Կազանի խանությունը, Ղրիմի խանությունը, իսկ 1460-ական թվականներին Ուզբեկական և Ղազախական խանությունները, ինչպես նաև Աստրախանի խանությունը։ Ոսկե հորդային հաջորդեց այսպես կոչված Մեծ հորդան, որի խան Ահմադը վերստին փորձեց հպատակեցնել Ռուսիան, սակայն նրա արշավանքն անհաջող վերջացավ։ 1481 թվականին ռուս ժողովուրդը վերջնականապես թոթափեց թաթար-մոնղոլական լուծը։ Մեծ հորդան գոյատևեց մինչև 16-րդ դարի սկիզբը։

Բնակչությունը խմբագրել

Ոսկե հորդայի բնակչության մեծամասնությունը թյուրքական քաչվոր ցեղեր էին (հիմնականում կիպչակների հետնորդները),որոնք միջնադարյան աղբյուրներում հիշատակվում են «թաթարներ» անունով։Նրանցից բացի Ոսկե հորդայում ապրել են ՝ Չերմիսները,Բուրթասները,Չերքեզները,Ալանները Մորդովները։Ոսկե հորդայի արևմտյան մասում թյուրքական ցեղերը միաձուլվում են և կազմում մեկ ընդհանրական էթնիկ խումբ (13-14-րդ դարեր)։Ոսկե հորդայի արևելյան մասը 13-15-րդ դարում պահպանում էր իր ամուր ցեղային կառուցվածքն։Սկզբում Ոսկե հորդայի բնակչությունը բազմադավ էր,նրանցից իսլամ էին դավանում Վոլգա- Կամա Բուլղարիայի, Խորեզմի , արևելյան մասի որոշ քոչվոր ցեղերի բնակիչները,քրիստոնեությունը դավանում էին Ալանիա և Ղրիմի բնակիչները։Բնակչության մի մասն էլ հեթանոսություն էին դավանում։Ոսկե հորդայում Կենտրոնական Ասիայի և Իրանի հզոր քաղաքակրթական ազդեցությունը հանգեցրեց իսլամի դիրքերի ամրապնդմանը։13-րդ դարում Բերկեն դարձավ առաջին իսլամ դավանող խանը ,իսկ Ուզբեկ խանի օրոք իսլամը դարձավ Ոսկե Հորդայի պաշտոնական կրոնը,բայց տարածվեց բացառապես քաղաքային բնակչության շրջանում։ Քոչվոր բնակչությունը հավատարիմ մնաց հին կրոնին և շարունակեց դավանել հեթանոսություն։Իսլամի տարածման հետ մեկտեղ օրենսդրությունը և դատական համակարգը սկսեց հիմնվել շարիաթի վրա;Ընդհանուր առմամբ Ոսկե Հորդայի տիրակալների կրոնական քաղաքականությունը առանձնանում էր կրոնական հանդուրժողականությամբ՝հիմնված Չինգիզ Խանի պատվիրանների «յասիմի» վրա[1]։

Ակ- Հորդա և Կոկ -Հորդա խմբագրել

Ըստ քոչվոր պետությունների ավանդական կառուցվածքի՝տարածքն ու բնակչությունը բաժանվում էին երկու մասի կամ թևերի։Սովորաբար դրանցից մեկը գտնվում էր արևմուտքում ,իսկ մյուսը արևելքում։Նրանց խորհրդանիշն էր կապույտ և սպիտակ գույները ։Այս թևերի միջև սահմանը ,ըստ որոշ պատմաբանների անցնում էր Վոլգա գետով, մյուսների կարծիքով ՝Յարիկ գետով։Ոսկե հորդայի ձախ թևը ավանդաբար համարվում էր աջից բարձր,իսկ նրա տիրակալները ուլուսի գլխավոր ինքնիշխանն էր։Ակ-հորդան և Կոկ - հորդան իրենց գոյության առաջին հարյուրամյակի ընթացքում վարում էին գրեթե ինքնավար գոյություն՝անվանապես ընդգրկվելով Ջուչի Ուլուսի կազմում։Ակ-հորդայի և Կոկ-հորդայի միավորումն տեղի ունեցավ 1380 թվականին Թոխտամիշ խանի օրոք[2]։

Հարկային համակարգ խմբագրել

Ոսկե հորդան ուներ հարկերի և տուրքերի գանձման համակարգ ,որը ժառանգել էր մոնղոլական կայսրությունից։Նվաճված տարածքներում մոնղոլնների առաջին գործողություններից մեկն էր հարկերի ներդնումն ։Հորդայի հարկային համակարգը հստակ կարգավորվում էր։Հարկերը կարող էին վճարվել դրամով և բնամթերքով ։Բնամթերային հարկերը ավելի հին էին։Ըստ տեսակի հարկերը լինում էին ՝

  • հիմնական հարկեր
  • առևտրային հարկեր
  • ճանապարհային և սահմանային հարկեր
  • հատուկ վճարներ
  • արտասովոր հարկեր

Հիմնական հարկերը գանձվում էին հպատակներից ՝ինչպես քոչվոր ,այնպես էլ նստակյաց բնակչությունից[3]։

Ոսկե Հորդայի մշակույթը խմբագրել

13-14-րդ դարերում մշակութային առաձնահատուկ ձեռքբերումներ չունեցավ Ոսկե հորդան։ Դա կապված էր հիմնականում նրա հետ ,որ այս պետության բնակչությունը մեծ մասաբ քոչվոր էր,իսկ ցանկացած քոչվոր ժողովրդի մշակութային արժեքները պարզ էր ։Քոչվոր բնակչությունը չէր մտածում վեհաշուք շենքեր կառուցելու, նկարներ ստեղծելու մասին ի տարբերություն նստակյաց ժողովուրդների։Քոչվորներն անցնելով հաստատուն ապրելակերպի որդեգրեցին քաղաքակրթության բազմաթիվ գյուտեր,ներառյալ ճարտարապետությունը,գիրը ու գրականությունը[4]

Ռուսաստանը և Ոսկե հորդան խմբագրել

Ռուսական զորքերի և Ոսկե հորդայի միջև առաջին լուրջ բախումը տեղի ունեցավ այն ժամանակ երբ ռուսական կողմն փորձեց պոլովցիների հետ համատեղ պայքարել ընդհանուր թշնամու դեմ ։1223 թվականին տեղի ունեցավ վճռական ճակատամարտը ,որի ժամանակ ռուսական զորքերը պարտություն կրեցին և խուճապահար փախան մարտի դաշտից։1237 թվականին Ոսկե հորդան արշավանք կազմակերպեց և գրավեց Ռյազանի շրջանի հողերը ։Ռյազանին հաջորդեց Մոսկվան։1238 թվականին հորդայի ուժերը գրավեցին Վլադիմրը և Տվերը։ Ոսկե հորդայի ուժերին չկանգնեցրեց նույնիսկ սաստիկ սառնամանիքը և նրանք շարժվեցին առաջ ։1240 թվականին հորդայի ուժերը արշավանք սկսեցին Կիևյան Ռուսիաի դեմ ։Արդյունքում ռուս իշխանները ,որոնք մնացին գահին և ողջ մնացին խաղաղ գոյության համար սկսեցին հարկ վճարել Ոսկե հորդային։1240 թվականից մինչև 1380թվականը Կիևյան Ռուսիան մնաց Ոսկե հորդայի տիապետության ներքո և հարկ վճարեց։1380 թվականին Կուլիկովոյի դաշտում տեղի ունեցած ճակատամարտում միացյալ ռուսակն զորքերը վճռական հաղթանակ տարան Ոսկե հորդայի բանկի նկատմամբ։ Կուլիկովոյի ճակատամարտի պարտության հետ Ոսկե հորդան հեշտությամբ չհաշտվեց և1382 թվականին վրեժ լուծեց գրավեց և այրեց Մոսկվան։Սակայն Ոսկե հորդայի գերիշխանությունը Ռուսաստանի վրա մոտենում էր իր ավարտին և 15-րդ դարի վերջին Ոսկե հորդան դադարեց գոյւոթյուն ունենալ[5]։

Ոսկե Հորդայի քայքայվելը խմբագրել

14-15-րդ դարերը Ոսկե հորդայի պատմության մեջ հայտնի է «անհանգիստ տարիներ » անունով։Ոսկե հորդայի տարածքում սկսվել էր երկպառակտություններ ,որոնցից օգտվեցին խոշոր զորապետները; 14-րդ դարում Ոսկե հորդայից անջատվեց Խորեզմը,Աստրախանը ։1382 թվականին Թոխտամիշ խանը օգտվելով առիթից արշավեց Մոսկայի վրա գրավեց այն և հրդեհեց։Ամրապնդելով իշխանությունը Թոխտամիշը պայքար սկսեց Լենկթեմուրի դեմ ,որը սակայն հաջողությամբ կռվեց խանի դեմ և մեծ հարված հասցրեց Ոսկե հորդային,որից հետո հորդան այլևս չվերականգնվեց ։15-րդ դարում քայքայման գործընթացն էլ ավելի արագացավ և նախկին Ոսկե հորդայի արևելքում ձևավորվեց Սիբիրի խանությունը,1460 թվակամին Ուզբեկական և Ղազախական խանությունը ։Ոսկե հորդայի վերջին խանը Կիչի Մուհամեդն էր ,ով կառավարեց մինչև իր մահը ։ Ոսկե հորդային հաջորդեց Մեծ հորդան ,որը գոյություն ունեցավ մինչև 16-րդ դարի սկիզբը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. В.Л.Егоров (1985). Золотой Орды. Москва. էջ 22.
  2. В.Терепавлов (2009). История татар с древнейших времён. Казань. էջեր 180–187.
  3. Р.Ю.Почекаев (2009). Право Золотой Орды. Казан. էջ 109.
  4. Э.Сайфетдинов (2016). Исламская культура Золотой Орды//Золотая Орда в мировой истории. Казань. էջեր 459–465.
  5. А.Б Широкород (2008). Русь и Орда. Москва. էջ 22.
  6. Հայկական Սովետական Հանրագիտարան. Երեվան. 1982. էջ 628.