Լուի VIII (սեպտեմբերի 5, 1187, Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - նոյեմբերի 8, 1226[1][2], Մոնպենսիե), անվանել են Առյուծ (ֆր.՝ le Lion), եղել է Ֆրանսիայի թագավոր 1223-ից 1226 թվականներին, Կապետինգների դինաստիայի ութերորդ թագավորը։ 1216-ից 1217 թվականներին նա նաև հավակնել է Անգլիայի թագին։ Լուին եղել է Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ II Օգոստոսի միակ ողջ մնացած որդին նրա առաջին կին Իզաբելլա դե Հենոյից, ումից նա ժառանգել է Արտուայի կոմսությունը։

Լուի VIII
Ծնվել է՝սեպտեմբերի 5, 1187
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Մահացել է՝նոյեմբերի 8, 1226[1][2] (39 տարեկան) բնական մահով
Վախճանի վայրՄոնպենսիե
Սեն Դենի աբբայություն
Երկիր Ֆրանսիա
ՏոհմԿապետինգներ
միապետ
ՀայրՖիլիպ II Օգոստոս[3]
ՄայրԻզաբելլա դը Էնո[3]
ԵրեխաներԼուի IX Սուրբ[3], Ռոբերտ I դ’Արտուա, Ալֆոնս դը Պուատիե, Սուրբ Իզաբել, Կառլ I[3], Ժան Տրիստան, Philippe de France?[2], Philippe de France?[2] և Philippe de France?[2]
Հավատքքրիստոնեություն

Չնայած Լուին կարճ է կառավարել որպես թագավոր, նա ակտիվ առաջնորդ է եղել որպես թագաժառանգ արքայազն։ Բարոնների առաջին պատերազմի ժամանակ 1215-17 թվականներին ընդդեմ Անգլիայի թագավոր Հովհանի, նրա մարտական սխրանքների համար նրան կոչել են Առյուծ։ 1214 թվականին Ռոշ-Ու-Մուանայի ճակատամարտում հաղթանակից հետո նա նվաճեց Հարավային Անգլիան և հռչակվեց «Անգլիայի թագավոր» ապստամբած բարոնների կողմից Լոնդոնում 1216 թվականի հունսին։ Նրան երբեք չթագադրեցին, այնուամենայնիվ նա նորից բարձրացրեց իր հավակնեությունների հարցը, երբ նրան հեռացրեցին եկեղեցուց և դուրս մղեցին[4][5][6][7]։ 1217 թվականին Լուին սկսեց Գույանի նվաճումը` թողնելով միայն փոքր տարածք Բորդոյի շրջակայքում Հենրի III-ին։

Լուիի կարճ կառավարման շրջանում տեղի ունեցավ թագավորական զորքերի մասնակցությամբ Ալբիգոյան խաչակրաց արշավանքը հարավային Ֆրանսիայում։ Նա մահացավ 1226 թվականին և նրան փոխարինեց իր որդի Լուի IX Սուրբը։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 643  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի VIII» հոդվածին։