Կուրիա
Կուրիա (լատին․՝ curia),
- Հին Հռոմում պատրիկյան տոհմերի միավորում՝ կուրիոնի գլխավորությամբ։ Կազմված էր 10 տոհմից։ 10 Կուրիան կազմում էր վարչատերիտորիալ մեկ շրջան՝ տրիբուս։
- Միջնադարյան Արևմտյան Եվրոպայում սենիորի խորհրդակցությունը վասալների հետ։
- Հռոմի պապին ենթակա հիմնարկների ամբողջություն։
- Բուրժուական երկրներում և նախահեղափոխական Ռուսաստանում ընտրողների հատուկ դասակարգումներ (ընտրական Կուրիա)՝ ունեցվածքային, ազգային և այլ հատկանիշներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 29)։ |