Ֆլանդրիա (պատմական մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆլանդրիա (այլ կիրառումներ)
Ֆլանդրիա (հոլ.՝ Vlaanderen - ցածրադիր ճահիճ, ֆր.՝ Flandre), պատմական մարզ Արևմտյան Եվրոպայում։ Հիմնական մասը գտնվում է Բելգիայի, մի մասը՝ Ֆրանսիայի, մյուսը՝ Նիդերլանդների կազմում։

9-րդ դարի երկրորդ կեսերից գտնվել է Ֆրանսիայից կախման մեջ։ 12-15-րդ դարերում հանդիսացել է Եվրոպայի տնտեսապես առավել զարգացած տարածաշրջաններից մեկը։ Ֆլանդրիայի նշանավոր քաղաքներից են եղել, Գենտը, Իպրը և Բրյուգեն։
14-րդ դարի սկզբին նվաճվել է Ֆրանսիայի կողմից։ 1384 թ. մտել է Բուրգունդյան հերցոգների տարածքի, 1477 թ.՝Հաբսբուրգների, իսկ 1556 թ.՝ իսպանական թագավորության կազմի մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |