Իոլանտա դե Բրիեն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Իոլանտա դը Բրիեն (ֆր.՝ Yolande de Brienne) (Իզաբել II Երուսաղեմցի (ֆր.՝ Isabelle II de Jérusalem, 1211 թվական, Աքքա - 1228 թվականի ապրիլի 25 (մայիսի 5), Անդրիա, Իտալիա), Երուսաղեմի թագուհի 1212-1228 թվականներին։
Իոլանտա դը Բրիեն Yolande de Brienne | |||
Իոլանտա դը Բրիեն | |||
| |||
---|---|---|---|
1212 - 1228 | |||
(Իզաբել II Երուսաղեմցի անվան տակ) | |||
Նախորդող | Սիբիլ Անժուացի | ||
Հաջորդող | Մարիա Մոնֆերացի | ||
| |||
1225 - 1228 | |||
Նախորդող | Կոստանցա Արագոնցի | ||
Հաջորդող | Բիանկա Լաչիա (հնարավոր է) Իզաբելա Անգլիացի (պաշտոնապես) | ||
| |||
1225 - 1228 | |||
Նախորդող | Կոստանցա Արագոնցի | ||
Հաջորդող | Բիանկա Լաչիա (հնարավոր է) Իզաբելա Անգլիացի (պաշտոնապես) | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
Դավանանք | Կաթոլիկություն | ||
Ծննդյան օր | 1211 | ||
Ծննդավայր | Աքքա, Պաղեստին | ||
Վախճանի օր | 1228 թվական ապրիլի 25 | ||
Վախճանի վայր | Անդրիա, Ապուլիա, Իտալիա | ||
Թաղված | Andria Cathedral | ||
Դինաստիա | Հոհենշտաուֆեններ | ||
Քաղաքացիություն | Երուսաղեմի թագավորություն | ||
Հայր | Ժան I (Երուսաղեմի արքա) | ||
Մայր | Մարիա Մոնֆերացի | ||
Ամուսին | Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆեն | ||
Զավակներ | Մարգարիտա, Կոնրադ IV | ||
Վաղ տարիներ
խմբագրելԻոլանտան ծնվել է Աքքա քաղաքում և Մարիա Մոնֆերացու և Ժան I-ի (Ժան դը Բրիեն) միակ զավակն էր։
Մարիան մահանում է ծննդաբերությունից շատ չանցած՝ 1212 թվականին, հնարավոր է, ծննդաբերական տենդից։ Դրանից հետո Իզաբել II անվան տակ հռչակվում է Երուսաղեմի թագուհի, չնայած նա ընդամենը մի քանի օրական էր։ Նրա հայրը՝ Ժան դը Բրիենը, կառավարում էր որպես խնամակալ մինչև 1225 թվականը։
Ամուսնություն Ֆրիդրիխ II-ի հետ
խմբագրել1223 թվականին Ժան դը Բրիենը իր թագավորության համար միջոցներ հայթայթելու նպատակով ուղևորվում է Եվրոպա։ Հոնորիոս III Հռոմի պապի և կայսր Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենի հետ հանդիպման ժամանակ Ֆերենտինո քաղաքում Ժանը պայմանավորվում է Ֆրադրիխի և Իոլանտայի ամուսնության մասին։ Ֆրիդրիխը համաձայնվում է մասնակցել խաչակրաց արշավանքին, սակայն միայն Երուսաղեմի օրինական թագավորի կարգավիճակում, իսկ դա հնարավոր էր միայն Իոլանտայի հետ ամուսնությունից հետո (այդ ժամանակ Ֆրիդրիխը արդեն այրի էր)։
Ամուսնությունը պաշտպանվում է պապի կողմից, ով հույս ուներ բարձրացնել արշավանքի հաջողության հավանականությունը՝ նրա մեջ կայսրի ներգրավմամբ։ Ամուսնությունը կայանում է 1225 թվականին, Իզաբելն ամուսնանում է Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Ֆրիդրիխ II-ի հետ, 1225 թվականի օգոստոսին, ըստ հավաստագրի, Աքքայում և 1225 թվականի նոյեմբերի 9-ին՝ անձամբ, Բրանդիզիում, մայր տաճարում։ Դրանից մի քանի օր անց Իոլանտան թագադրվում է Երուսաղեմի թագուհի՝ «Իզաբել II» անունով։
Պսակադրության արարողության ժամանակ Ֆրիդրիխ II-ը հայտարարում է, որ այժմ նա Երուսաղեմի արքան է։ Չնայած գոյություն ունեցող պայմանավորության, Ֆրիդրիխ II-ը անմիջապես զբաղվում է նրանով, որ Ժան դը Բրիենին զրկում է խնամակալության իրավունքից և իշխանությունը վերցնում է իր ձեռքը։ Ընդ որում, նա նախկինի պես խուսափում էր խաչակրաց արշավանքին մասնակցությունից և 1227 թվականին Գրիգոր IX պապի կողմից վտարվում է եկեղեցուց՝ խաչակրի երդման արհամարհման պատճառով։
Մահ
խմբագրելԱմուսնությունից հետո Իզաբելը մեկուսացվում է ամուսնուց և ժամանակը անց էր կացնում Պալերմոյում Ֆրիդրիխի հարեմում։ Ֆրիդրիխը միայն հազվադեպ այցելում էր նրան։ 1226 թվականին Իզաբելն ունենում է իր առաջին զավակին, դուստր, անվանված (ըստ որոշակի աղբյուրների) Մարգարիտա։ Եռեխան մահանում է 1227 թվականի օգոստոսին։ Ֆրիդրիխը, վերջապես, Բրինդիզիից մեկնում է Երուսաղեմ, 1227 թվականի սեպտեմբերի 8-ին, սակայն հիվանդանում է Ատրանտոյում և ափ է հանվում։ Ֆրիդրիխը հետաձգում է մեկնումը մինչ առողջացումը։ Միևնույն ժամանակ Իզաբելը մահանում է երկրորդ երեխայի՝ որդի Կոնրադի ծնունդից հետո, Գերմանիայի ապագա արքայի, Անդրիայում, 1228 թվականի ապրիլի 25-ին։ Նա թաղված է Անդրիայի տաճարում։ Ֆրիդրիխը, վերջապես, ժամանում է Երուսաղեմ հունիսի 28-ին։ Չնայած 1229 թվականի մարտի 18-ին նա Աստծո Գերեզմանի տաճարում իրեն թագադրում է որպես Երուսաղեմի արքա, Ֆրիդրիխը կառավարում է որպես իր որդու խնամակալ։
Սերնդաբանություն
խմբագրելԻզաբել II | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իոլանտա դե Բրիեն» հոդվածին։ |