Մելիսենդա Երուսաղեմցի (ֆր.՝ Mélisende de Jérusalem, մոտ 1101-1161 թվականի սեպտեմբերի 11), Երուսաղեմի թագուհի 1131-1153 թվականներին, իր որդու խնամակալ 1153-1161 թվականներին։ Նա Երուսաղեմի արքա Բալդուին II-ի և Մալաթիայի իշխանուհի Մորֆիա Մալաթիացու ավագ դուստրն էր։

Մելիսենդա
Mélisende de Jérusalem
Մելիսենդա
Դրոշ
Դրոշ
Երուսաղեմի թագուհի
1131 - 1153
Նախորդող Բալդուին II
Հաջորդող Բալդուին III
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Կաթոլիկություն
Ծննդյան օր մոտ 1101
Ծննդավայր Եդեսիա
Վախճանի օր 1161 սեպտեմբերի 11
Վախճանի վայր Երուսաղեմ
Թաղված Մարիամ Աստվածածնի դամբարան
Դինաստիա Ռետելյան
Քաղաքացիություն  Երուսաղեմի թագավորություն
Հայր Բալդուին II
Մայր Մորֆիա
Ամուսին Ֆուլկ V
Զավակներ Բալդուին III
Ամորի I

Կենսագրություն

խմբագրել

Արքայադուստր

խմբագրել

Հայրական գծով Մելիսենդան ծագում էր Ֆրանսիայի Ռետել կոմսությունից։ Նրա հայր Բալդուինը ասպետ-խաչակիր էր, ով գլխավորում էր Եդեսիայի կոմսությունը և ամուսնանում է Մալաթիայի հայազգի իշխան Գաբրիելի դստեր՝ Մորֆիայի հետ՝ տեղացի հայերի հետ դաշինքի ամրապնդման համար[1][2]։ Մելիսենդան մեծանում է Եդեսիայում, իսկ երբ լրանում է նրա 13 տարին, նրա հայրը ընտրվում է Երուսաղեմի արքա։ Նրա ընտրման ժամանակ Բալդուինը և նրա կինը ունեին երեք դուստր[1]։ Արքունիքը թագավորին առաջարկում է բաժանվել Մորֆիայից և նորից ամուսնանալ, որպեսզի նոր կինը նրա համար ժառանգ ունենար։ Հայ ժամանակագիր Մատթեոս Ուռհայեցիին գրում է, որ Բալդուին II-ը լիովին հավատարիմ էր իր կնոջը[1] և հրաժարվում է դիտարկել ամուսնալուծության հնարավորությունը[1]։ Ի նշան կնոջը կապվածության և հավատարմության՝ Բալդուինը հետաձգում է իր թագադրությունը մինչև 1119 թվականի Սուրբ ծնունդը, որպեսզի Մորֆիան և իր դուստրերը կարողանային ժամանել Երուսաղեմ և կնոջը թագադրեին թագուհի[1]։ Իր կողմից, Մորֆիան չէր միջամտում քաղաքական գործերին, սակայն ցուցադրում է իր ունակությունները իր վրա վերցնելու պատասխանատվությունը, երբ այդ պահանջում է իրադրությունը[1]։ Երբ Մելիսանդայի հայրը գերեվարվում է 1123 թվականի արշավանքի ժամանակ, Մորֆիան վարձում է հայ վարձկանների խումբ, որպեսզի նրան ազատագրեին գերությունից[1], իսկ 1124 թվականին ղեկավարում էր Բալդուին II-ի մոտ գերությունից ամուսնու ազատագրման բանակցությունները[1]։ Անկասկած մայրը և հայրը էական ազդեցություն են թողել երիտասարդ Մելիսենդայի բնավորության ձևավորման վրա։

Որպես ավագ զավակ՝ Մելիսանդան ձեռք է բերում կրոն-արքայադստեր կարգավիճակ՝ հոր ժառանգորդուհի[1][2]։ Խաչակիրների պետություններում կանանց կողմից տիտղոսների և հողերի ժառանգելիությունը եզակի չէր։ Մշտական պատերազմների պատճառով տեղական տղամարդկանց կյանքի տևողությունը զգալիորեն կարճ էր, քան կանանց մոտ[1]։ Ընդ որում, կանայք, ովքեր ժառանգում էին իշխանությունը և հողերը, հազվադեպ էին ինքնուրույն կառավարում, այլ հիմնականում կիսում էին իշխանությունը ամուսինների հետ[1]։ Այդպիսի օրինակներ բավականին շատ էին նաև Եվրոպայում. Մելիսենդայի ժամանակակիցներից էին Ուրրակա Կաստիլացին (1080-1129), կայսրուհի Մաթիլդան (1102-1169) և Ալիենորա Աքվիտանացին (1122-12041129 թվականին արքա Բալդուին II-ը պաշտոնապես Մելիսենդային հայտարարում է իր ժառանգորդուհի և մինչ հոր մահը նա համարվում էր համակառավարիչ[1]։ Դա անդրադարձ է ստանում նաև պաշտոնական փաստաթղթերում, դրամներ հատելում և դիվանագիտական նամակագրություններում[1]։ Բալդուին II-ը հասնում է իր աղջկա աջակցմանը նաև ազնվականներից և հոգևորականությունից բաղկացած թագավորական խորհրդի՝ Գերագույն Կուրիայի կողմից։

 
Մելիսենդայի և Ֆուլկի ամուսնությունը

Այնուամենայնիվ, Բալդուին II-ը հասկանում էր, որ գահին աղջկա դիրքերի ամրապնդման համար հարկ է նրան ամուսնացնել հզորագույն դաշնակցի հետ։ Նա որոշում է խորհուրդ հարցնել ֆրանսիական արքա Լյուդովիկոս VI Թանձրամարմինից[1][2]։ Ֆրանսիա պատվիրությունը գլխավորում է Հուգո դը Պեյնը[2]։ Լյուդովիկոսը որպես Մելիսենդայի ամուսին առաջարկում է հզորագույն խաչակիր-ազնվականներից մեկին՝ փորձառու զորահրամանատր, այրի, կոմս Ֆույկ Անժուացուն։ Ֆուլկի մեկնումը Մերձավոր Արևելք ձեռնտու էր նաև անձամբ Ֆրանսիայի արքային, ով երկյուղ էր կրում նրա հեղինակության աճից (բացի այդ, ծագման պատճառով Ֆուլկը հավակնություններ ուներ ֆրանսիական գահին[2])[1]։

Բանակցությունների ընթացքում փառասեր Ֆուլկը պնդում էր, որ նա հայտարարվի Երուսաղեմի միակ կառավարիչը։ Բալդուին II-ը սկզբնապես համաձայնվում է այդ պահանջներին, սակայն հետագայում նրանք վերանայում է[1]։ Արքան երկյուղում էր, որ իր մահից հետո Ֆուլկը կբաժանվի Մելիսենդայից և իր ժառանգորդ կհայտարարի առաջին ամուսնությունից իր որդուն[1]։ Ամուսնությունը կայանում է 1129 թվականի հունիսի 2-ին։

Երբ 1130 թվականին Մելիսենդան ունենում է որդի և ժառանգորդ, հետագայում արքա Բալդուին III, նրա հայրը ձեռնարկում է բոլոր միջոցները իր մահից հետո դստեր կառավարման համար։ Բալդուին II-ը թոռանը հայտարարում է ժառանգորդ, իսկ Մելիսենդային հայտարարում է երիտասարդ արքայազնի նկատմամբ միակ խնամակալ, չհիշատակելով Ֆուլկին։ Երբ Բալդուին II-ը մահանում է 1131 թվականին, Մելիսենդան և Ֆուլկը գահ են բարձրանում որպես համատեղ կառավարողներ։ Այնուամենայնիվ, ասպետների աջակցմամբ, Ֆուլկը Մելիսենդային հեռացնում է տիտղոսների և հողերի շնորհումից։ Բալդուին II-ի երկյուղները, կարծես թե իրականանում են. Ֆուլկը շարունակում է դաժանորեն վերաբերվել թագուհու հետ, ինչը զայրացնում էր նաև Գերագույն Կուրիայի անդամներին, ում դիրքերը այժմ հայտնվում են վտանգի տակ արքայի իշխանասիրության պատճառով։ Ֆուլկի վարմունքը համապատասխանում էր նրա փիլիսոփայությանը։ Անժույում նա նույնպես դաժանորեն խափանում էր տեղական քաղաքների ինքնուրույնություն ձեռք բերելու ցանկացած փորձերը և իր վասալներին ուժով ստիպում էր ենթարկվել[2]։ կառավարման նման ոճը կտրուկ հակադրվում էր կոլեկտիվ կառավարման ավանդույթներին, որոնք հաստատված էին խաչակիրների պետություններոմ։

Պալատական խարդավանքներ

խմբագրել
 
Երուսաղեմի թագավորությունը 1135 թվականին

Ամուսինների միջև սառը հարաբերությունները հարմար քաղաքական գործիք էին, ինչից օգտվում է Ֆուլկը, երբ 1134 թվականին Մելիսենդային մեղադրում է Հուգո II դը Պյուիզեի՝ Յաֆֆայի և Ասկալոնի կոմսի հետ սիրային կապում։ Հուգոն թագավորության ամենաազդեցիկ բարոնն էր ու հավատարիմ էր Բալդուին II-ի հիշատակին։ Ֆուլկի և Հուգոյի ատելությունը խորացնում էր այն, որ վերջինս Մելիսենդայի ոչ հարազատ եղբայրն էր և այդ պատճառով ուներ ավելի շատ իրավունքներ գահին, քան Ֆուլկը։ Ժամանակակիցները՝ մասնավորարես Վիլհելմ Տյուրոսցին, բացասում էին Մելիսենդայի անհավատարմությունը՝ մատնանշելով այն, որ եկեղեցին և ազնվականությունը մնում էին նրա կողմում, ինչը դժվար թե դիտարկվեր դավաճանությունում թագուհու մեղավոր լինելու դեպքում։ Ակնհայտ է, որ իր դերն է խաղում նաև տեղական խաչակիրների ատելությունը Ֆուլկի հանդեպ։

Հուգոն դաշինքի մեջ է մտնում մուսուլմանաբնակ Ասկալոն քաղաքի հետ և արգելք է հանդիսանում դեպի քաղաք խաչակիրների առշավանքին։ Այդպիսով նա ժամանակավորապես ամրապնդում է նաև իր դիրքերը։ Սակայն Ասկալոնի հետ դաշինքի պատճառով Հուգոն զրկվում է արքունիքի աջակցությունից։ Երուսաղեմի պատրիարքի որոշմամբ նա աքսորվում է երեք տարով։ Դրանից քիչ անց տեղի է ունենում Հուգոյի վրա անհաջող մահափորձ, որը կապում են Ֆուլկի և նրա համախոհների հետ։ Դա բավարար պատճառ էր թագուհու կուսակցության համար, որպեսզի բացեիբաց Ֆուլկին կոչնագիր հայտարարվի և կազմակերպվի արքունական հեղաշրջում։

Նրա հանգամանքները անհայտ են, սակայն 1135 թվականից Ֆուլկի ազդեցությունը արքունիքում կտրուկ անկում է ապրում։ Վիլհելմ Տյուրոսցին գրում է, որ այդ ժամանակից ի վեր Ֆուլկը «չէր փորձում իր վրա վերցնել նախաձառնությունը նույնիսկ մանրուքներում, առանց Մելիսենդայի կարծիքի»։ Ամուսինները վերամիավորվում են, և 1136 թվականին ծնվում է նրանց երկրորդ որդին՝ Ամորին։ Երբ Ֆուլկը 1143 թվականին սպանվում է որսորդության ժամանակ, Մելիսենդան հրապարակորեն ողբում է նրա համար և սուգ է կրում։

Մելիսենդայի քաղաքական հաղթանակը առերես էր։ Նա կրկին սկսում է հիշատակվել արձանագրություններում որպես սյուզերեն (ավատատեր), ով հողեր և տիտղոսներ է նվիրում, արդարադատություն է ուղարկում վասալների վերաբերյալ։ Ըստ էության, Մելիսենդան ոչ թե խնամակալ էր իր որդի Բալդուինի ժամանակ, այլ լիակատար կառավարող թագուհի։

Եկեղեցու և արվեստի հովանավոր

խմբագրել
 
Նկարազարդում Մելիսենդայի Սաղմոսագրքից, կազմված նրա կառավարման ժամանակ

Մելիսենդան օգտվում էր եկեղեցու աջակցությունից իր ամբողջ կյանքի ընթացքում, սկսած նրան որպես հոր ժառանգի նշանակումից, Ֆուլկի հետ տարաձայնությունների ամբողջ ժամանակաշրջաում և ավելի ուշ՝ երբ Բալդուին III-ը հասնում է չափահասության տարիքի։ 1138 թվականին նա Բեթլեհեմում հիմնադրում է Սուրբ Ղազարի մեծ մենաստանը, որտեղ նրպա կարտսեր քույր Յովետան դառնում է մայրապետ։ Թագուհին մենաստանին է տրամադրում Իերիհոնի պտղաբեր հովիտները։ Բացի այդ, նա մենաստանին է նվիրում շքեղ կահույք և պատարագային անոթներ։ Ըստ պատմաբան Բեռնարդ Համիլտոնի տվյալների՝ Մելիսենդան նաև զգալի նվիրատվություններ է արել Աստծո Գերեզմանի տաճարին, Իոսաֆատի Աստվածամոր տաճարին, հիվանդախնամների հիվանդանոցին և Սուրբ Ղազարի բորոտավորների հիվանդանոցին։

1131 և 1143 թվականների միջև Մելիսենդան Սաղմոսագիրք է նվեր ստանում։ Հայտնում են, որ Սաղմոսագիրքը նվիրվել է Ֆուլկի կողմից, անհավատարմության նրանց վեճերից և մեղադրանքներից հետո։ Սաղմոսագրքի հետին կազմին փղոսկրից փորագրված է բազե, իսկ Ֆուլկի անունը հին-ֆրանսերենով հնչում է նույն ձև, ինչպես «բազե»։

Խաչակրաց երկրորդ արշավանք

խմբագրել

1144 թվականին, խաչակիրների պետություններից մեկը՝ Եդեսիայի կոմսությունը, Զանգիների ամիրայության հարձակումների հետևանքով գտնվում էր կենդանի մնալու եզրին։ Թագուհի Մելիսանդան արձագանքում է օգնության խնդրանքներին, այնտեղ բանակ ուղարկելով սպարապետ Մանասե Իերժի, Ֆիլիպ դը Մելի և Էլինան դը Բյուրի գլխավորությամբ։ Ռայմունդ Անտիոքցին անտեսում է օգնության խնդրանքները՝ նրա բանակը արդեն զբաղված էր Կիլիկիայում Բյուզանդական կայսրության հետ պատերազմում։ Չնայած Մելիսենդայի ջանքերին, Եդեսիան գրավվում է։

Մելիսենդան ուղերձ է ուղարկում Հռոմ՝ Պապին և Արևմուտքը հայտարարում է Խաչակրաց երկրորդ արշավանքի սկզբի մասին։ Արշավանքը գլխավորում են ֆրանսիական արքա Լուի VII Երիտասարդը և գերմանական կայսր Կոնրադ III-ը։ 1148 թվականին Աքքայում խաչակիրների ռազմական խորհուրդի ընթացքում ծրագրավորվում էր մուսուլմանների դեմ պայքարի մարտավարությունը։ Կոնրադ III-ը և Լուի VII-ը 16-ամյա Բալդուին III-ին խորհուրդ են տալիս գրոհել իսլամական Դամասկոս քաղաք-պետությունը, սակայն Մելիսենդան և Մանասե Իերժը առաջարկում էին գրավել Հալեպը, որը կօգներ վերադարձնել Եդեսիան։ Գերակշռում է առաջին դիրքորոշումը, ընդ որում, որ Դամասկոսը և Երուսաղեմը գտնվում էին շատ լավ դիվանագիտական հարաբերություններում և հաշտության պայմանագիր ունեին կնքած։ Պայմանգրի խախտման արդյունք է հանդիսանում այն, որ Դամասկոսը այլևս երբեք չի վստահում խաչակիրներին և հետագայում հարված է հասցնում Երուսաղեմին, որից խաչակիրներն ուշքի չեն գալիս։ 11 ամսվա արշավանքից հետո Լուի VII Երիտասարդը Ֆրանսիա է վերադառնում, անարդյունք ավարտելով Խաչակրաց երկրորդ արշավանքը։

Մայր և որդի

խմբագրել
 
Բալդուին III-ի թագադրումը։ Մանրանկար Վիլհելմ Տյուրոսցու «Պատմություններ»-ից

Մելիսանդայի հարաբերությունները որդու հետ բարդ էին։ Որպես մայր, նա շատ լավ գիտեր որդուն և նրա ունակությունները։ Որպես կառավարիչ, նա դժկամությամբ էր երիտասարդ արքային վստահում որոշումների կայացումը։ Ցանկացած դապքում, որդուն իրական իշխանությունը թագուհին հանձնում է 1152 թվականից ոչ շուտ, չնայած Բալդուինը չաահասության տարիքին հասնում է 1145 թվականին։ Բալդուին IIIը և Մելիսենդան թագադրվում են որպես համակառավարողներ 1143 թվականի Սուրբ Ծնունդին։ Այդ համատեղ թագադրումը նման էր Մելիսենդայի և նրա հոր թագադրմանը 1128 թվականին և, հնարավոր է, արտացոլում էր կենդանի միապետի ժամանակ գահի ժառանգի թագադրման աճող միտումը։

Բալդուին III-ը մեղանում էր ունակ, եթե ոչ փայլուն, զորահրամանատար։ 24 տարեկան հասակում է նա զգում է, որ կարող է իր վրա վերցնել թագավորության կառավարման ողջ պատասխանատվությունը։ 1150-1152 թվականների ընթացքում մոր և որդու միջև աճում էր լարվածությունը հարաբերություններում։ Բալդուինը Մանասե Իերժին մեղադրում է Մելիսենդայի առջև իր կերպարի արատավորման մեջ։ Լարվածությունը իր գագաթնակետին է հասնում 1152 թվականին, երբ Բալդուինը պատրիարք Ֆուլկից պահանջում է թագադրել իրեն Աստծո Գերեզմանի տաճարում, առանց մոր համաձայնության։ Պատրիարքը հրաժարվում է։ Այդ ժամանակ Բալդուինը, ի նշան բողոքի, քաղաքի փողոցներով կազմակերպում է դափնու տերևներով երթ՝ իր բնույթով ինքնակամ թագադրում։

Բալդուինը և Մելիսենդան համաձայնվում են իրենց ճգնաժամի հաղթահարումը վստահել Գերագույն Կուրիային։ Քննարկումների արդյունքում ազնվականությունը որոշում է, որ Բալդուինը պետք է կառավարի թագավորության հյուսիսում, իսկ Մելիսենդան՝ Եհուդայում, Սամարիայում և Երուսաղեմում։ Թագուհին համաձայնվում է, չնայած, որ երկյուղ էր կրում։ Այդ որոշումը կարող էր հանգեցնել քաղաքական պատերազմի և բաժանել թագավորության ռեսուրսները։ Չնայած ավելի ուշ ժամանակների պատմաբանները քննադատում էին Մելիսենդային հօգուտ որդու գահից չհրաժարվելու ցանկության համար, իրականում չկային բավարար խթաններ այդ անելու համար։ Նա թագավորության համընդհանուր ճանաչում ստացած առաջնորդն էր և ընկալվում էր որպես իմաստուն կառավարիչ նաև եկեղեցու և ենթակաների կողմից։ Հոգևորականությունը միանշանակ աջակցում էր թագուհուն, ինչպես նաև բարոնները Եհուդայում և Սամարինում։

Թագավորության մասնատումը Բալդուինին նույնպես չէր բավարարում։ Սակայն նրա փոխարեն, որպեսզի ընդունվի փոխզիջում, որոշման ընդունման պահից մի քանի շաբաթվա ընթացքում նա սկսում է ներխուժել մոր հողերը։ Բալդուինը ցուցադրում է, որ ժառանգել է Ֆուլկի ռազմական տաղանդները և արագ գրավում է Նաբլուսը և Երուսաղեմը։ Մելիսենդան, կրտսեր որդի Ամորիի և մյուսների հետ, ապաստարան են գտնում Դավթի Աշտարակում։ Եկեղեցին ստիպում է Բալդուինին համաձայնվել նոր փոխզիջման. նա հանդիսավոր կերպով ընդունում է մոր կողմից Նաբլուսի և հարակից հողերի ցմահ կառավարումը և երդվում է հետագայում չվիճարկել այդ որոշումը։ Այդ խաղաղ համաձայնագիրը ցույց է տալիս, որ չնայած Մելիսենդան պարտվում է «քաղաքացիական պատերազմում», նա նախկինի պես մեծ ազդեցություն ուներ և խուսափում է մենաստանում մեկուսացումից։

Կառավարումը թագավորության հյուսիսում

խմբագրել
 
Սրբազան Աստվածամոր Վերափոխման եկեղեցու գաղտնարանը, որտեղ թաղվել է թագուհի Մելիսանդան

1153 թվականին Մելիսենդան հեռանում է իր նոր հողերը։ Բալդուին III-ը հաճախ էր լինում ռազմական արշավանքներում և մայրը մերթընդմերթ զբաղվում էր թագավորության դիվանագիտութամբ, մի շարք պայմանագրեր ընքելով պիզացիների և Սիրիայի կառավարիչների հետ։

1161 թվականին Մելիսենդան, ամենայն հավանությամբ, կաթված է ստանում։ Նրա հիշողությունը լրջորեն խաթարվում է և նա այլևս չէօր կարողանում մասնակցություն ունենալ պետական գործերում։ Նրա քույրերը՝ Տրիպոլիի կոմսուհին և Բեթլեհամի մայրապետը, հոգ էին տանում Մելիսենդայի նկատմամբ, մինչ 1161 թվականի սեպտեմբերի 11-ին նրա մահանալը։ Թաղված է Հեֆսիմանիայի Սրբազան Աստվածամոր Վերափոխման եկեղեցու գաղտնարանում, որը նա վերականգնել էր ավերումից հետո։ Նա իր ունեցվածքը, ինչպես և իր մայրը, կտակում է ուղղափառ մենաստանին։

Վիլհելմ Տյուրոսցին, Մելիսենդայի կառավարման 30-ամյակի կապակցությամբ, գրում է, որ «նա շատ իմաստուն կին, ով լիովին մասնակցություն է ունեցել պետական կառավարման համարյա բոլոր գործերին, ով լիովին հաղթանակում է իր սեռի հանդեպ նախապաշարմունքների նկատմամբ»։

Ընտանիք

խմբագրել

1129 թվականի հունիսի 2-ից ամուսնացած է եղել Ֆուլկ V-ի հետ, Անժույի կոմս։

Ամուսնությունում ծնվել են.

Գրականություն

խմբագրել
  • Hamilton, Bernard, Medieval Women edited by Derek Baker; Women in the Crusader States: The Queens of Jerusalem (Ecclesiastical History Society, 1978) ISBN 0-631-12539-6
  • Hodgson, Natasha R., Women, Crusading and the Holy Land in Historical Narrative (Boydell Press,Woodbridge, Suffolk, England, 2007) ISBN 978-1-84383-332-1
  • Hopkins, Andrea, Damsels Not in Distress: the True Story of Women in Medieval Times (Rosen Publishing Group, Inc, New York, 2004) ISBN 0-8239-3992-8
  • Mayer, Hans E., Studies in the History of Queen Melisende of Jerusalem (Dumbarton Oaks Papers 26, 1974)
  • Leon, Vicki, Uppity Women of the Medieval Times (Conari Books, Berkley, CA., 1997) ISBN 1-57324-010-9
  • Oldenbourg, Zoé, The Crusades (Pantheon Books, A Division of Random House, New York, 1965) ISBN 65-10013 (ошибоч.)
  • Tranovich, Margaret, Melisende of Jerusalem: The World of a Forgotten Crusader Queen (Sawbridgeworth, East and West Publishing, 2011).

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Hamilton, Bernard, Queens of Jerusalem, Ecclesiastical History Society, 1978, Frankish women in the Outremer, pg 143, Melisende’s youth pgs 147, 148, Recognized as successor pg 148, 149, Offers patronage and issues diplomas, Marriage with Fulk, Birth of Baldwin III, Second Crowing with father, husband, and son, pg 149,
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Oldenbourg, Zoe, The Crusades, Pantheon Books, 1966, Baldwin II searches for a husband for Melisende, feudal relatiolnship between France and Jerusalem, Fulk V of Anjou, pg 264,
Նախորդող Հաջորդող
Բալդուին II
Երուսաղեմի թագուհի

1131 - 1153

(ամուսին Ֆուլկ V-ի հետ 1131-1143

որդի Բալդուին III-ի հետ 1143-1153)
Բալդուին III

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելիսենդա» հոդվածին։