Կիլոգրամ (նշանակումը՝ կգ, kg), միավորների միջազգային համակարգում զանգվածի չափման միավոր, յոթ հիմնական չափման միավորներից մեկը։

Անվան ծագումնաբանություն և կիրառում

խմբագրել

«Կիլոգրամ» բառը առաջացել է ֆրանսերեն «kilogramme» (կիլոգրամ) բառից, որն էլ իր հերթին ծագել է հունարեն «χίλιοι» (chilioi) բառից, որը նշանակում է «հազար» և «γράμμα» (gramma, գրամմա), որը նշանակում է «փոքր զանգված»[1]։ «Kilogramme» բառը ֆրանսերենում հաստատվել է 1795 թվականին[2]։ Բառի ֆրանսիական գրառումը անցել է Մեծ Բրիտանիային, որտեղ առաջին անգամ օգտագործվել է 1797 թվականին[3], հենց այդ ժամանակ էլ ԱՄՆ-ում բառն ընդունվեց որպես՝ «kilogram»։ Ներկայումս Մեծ Բրիտանիայում օգտագործվում են բառի երկու ձևերը միաժամանակ, սակայն «kilogram» ձևն ավելի ընդունելի է համարվում[4]։

19-րդ դարում ֆրանսիական «kilo» (կիլո) բառը, «kilogramme» (կիլոգրամ)-ի կրճատված ձևը մտել է անգլերենի մեջ, որն օգտագործվել է ինչպես կիլոգրամի, այնպես էլ կիլոմետրի համար[5] ։ Երբ 1866 թվականին ԱՄՆ-ի Կոնգրեսը օրինականացրեց մետրական համակարգը, այն թույլատրեց օգտագործեց «kilo» բառը որպես «kilogram» բառի այլընտրանքային հոմանիշ, բայց 1990 թվականին այս ամենը չեղյալ հայտարարվեց[6]։

  • 1 կգ = 1000 գ
  • 100 կգ = 1 ց
  • 1000 կգ = 1 տ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Fowler, HW; Fowler, FG (1964). The Concise Oxford Dictionary. Oxford: The Clarendon Press.
  2. «Décret relatif aux poids et aux mesures du 18 germinal an 3 (7 avril 1795)» [Decree of 18 Germinal, year III (7 April 1795) regarding weights and measures]. Grandes lois de la République (French). Digithèque de matériaux juridiques et politiques, Université de Perpignan. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Kilogram». Oxford English Dictionary. Oxford University Press. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 3-ին.
  4. «Spelling of "gram", etc». Weights and Measures Act 1985. Her Majesty's Stationery Office. 1985 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 6-ին.
  5. 29th Congress of the United States, Session 1 (1866 թ․ մայիսի 13). «H.R. 596, An Act to authorize the use of the metric system of weights and measures». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. «Metric System of Measurement:Interpretation of the International System of Units for the United States; Notice» (PDF). Federal Register. United States Department of Commerce. 63 (144): 40340. 1998 թ․ հուլիսի 28. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 10-ին. «Obsolete Units As stated in the 1990 Federal Register notice, ...»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 429