Վենեսուելայի ֆուտբոլի ազգային հավաքական
Վենեսուելայի ֆուտբոլի ազգային հավաքականը (իսպ.՝ La selección de fútbol de Venezuela) ներկայացնում է Վենեսուելան ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Կառավարվում է Վենեսուելայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։ Տնային խաղերը հավաքականը անցկացնում է 3 հիմնական մարզադաշտերում՝ Պոլիդեպորտիվո Կաչամայ, Էստադիո Խոսե Անտոնիա Անսոատեգի և Էստադիո Պուեբլո Նուեվո[1]։
Մականուն | La Vinotinto (Նռնագույնները) | ||
---|---|---|---|
Կոնֆեդերացիա | ԿՈՆՄԵԲՈԼ | ||
Գլխավոր մարզիչ | Ռաֆայել Դուդամել | ||
Թիմի ավագ | Տոմաս Ռինկոն | ||
Ամենաշատ խաղեր | Խուան Արանգո (129) | ||
Ռմբարկու | Խուան Արանգո (23) | ||
Հիմնական մարզադաշտ | Պոլիդեպորտիվո Կաչամայ Էստադիո Խոսե Անտոնիա Անսոատեգի Էստադիո Պուեբլո Նուեվո | ||
ՖԻՖԱ կոդ | VEN | ||
ՖԻՖԱ դասակարգում | 58 | ||
Ամենաբարձր դիրք | 29 (օգոստոս 2014) | ||
Ամենացածր դիրք | 129 (նոյեմբեր 1998) | ||
ԷԼՕ դասակարգում | 43 | ||
Ամենաբարձր դիրք | 19 (հուլիսի 17, 2011) | ||
| |||
Առաջին հանդիպում | |||
Պանամա 2 – 1 Վենեսուելա (Պանամա, Պանամա; փետրվարի 12, 1938) | |||
Ամենախոշոր հաղթանակ | |||
Վենեսուելա 7 – 0 Պուերտո Ռիկո (Կարակաս, Վենեսուելա; հունվարի 16, 1959) | |||
Ամենախոշոր պարտություն | |||
Արգենտինա 11 – 0 Վենեսուելա (Ռոսարիո, Արգենտինա; օգոստոսի 10, 1975) | |||
Կոպա Ամերիկա | |||
Մասնակցություն | 17 (Առաջինը՝ 1967) | ||
Ամենալավ արդյունք | 4-րդ տեղ, 2011 | ||
Կայք | fvf.com.ve/categoria/seleccion-nacional-masculina | ||
Venezuela national association football team Վիքիպահեստում |
2018 թվականի դրությամբ Վենեսուելան միակ ԿՈՆՄԵԲՈԼ-ի հավաքականն է, որ ոչ մի անգամ չի որակավորվել Աշխարհի առաջնություններին։ Վենեսուելայի հավաքականը նաև ոչ մի անգամ չի հաղթել Ամերիկայի գավաթում և նրա լավագույն արդյունքը 4-րդ տեղն է։
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 58-րդ հորիզոնականը՝ 2017 թվականի հունիսի 1-ի դրությամբ[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Venezuela - Club's profile | Transfermarkt» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.
- ↑ FIFA.com. «The FIFA/Coca-Cola World Ranking - Ranking Table - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.