Ֆիֆթի Սենթ
Քարտիս Ջեյմս Ջեքսոն III (անգլ.՝ Curtis James Jackson III, հուլիսի 6, 1975[1][2], Հարավային Ջամեյկա, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), առավել հայտնի 50 Cent (Ֆիֆթի սենթ) բեմական կեղծանվամբ, ամերիկացի ռեփ երգիչ, երաժշտական պրոդյուսեր, բիզնեսմեն և կինոդերասան։ Ջեքսոնը ձեռք է բերում համաշխարհային ճանաչում, երբ թողարկվում է «Get Rich or Die Tryin» (2003 թ.) ալբոմը, և առավել ամրապնդվում ` «The Massacre» (2005 թ.) ալբոմի միջոցով։
Քուրտիս Ջեյմս Ջեքսոն III | |
---|---|
![]() 50 Սենտը 2012 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Curtis James Jackson III |
Ի ծնե անուն | Քուրտիս Ջեյմս Ջեքսոն III |
Նաև հայտնի է որպես | 50 Cent |
Ծնվել է | հուլիսի 6, 1975 (48 տարեկան)![]() |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Հիփ հոփ |
Մասնագիտություն | Ռեփեր, դերասան, գործարար |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1996-ներկա |
Աշխատավայր | Interscope Records և G-Unit Clothing Company |
Լեյբլ | Jam Master Jay Records, Columbia Records, Aftermath Entertainment, Shady Records, Interscope Records, G-Unit Records, Capitol Records, Caroline Records |
Կրթություն | Andrew Jackson High School? |
Անդամակցություն | G-Unit |
Կապված | G-Unit, DJ Whoo Kid, Dr. Dre, Էմինեմ, Sha Money XL, The Game, Օլիվիա |
Պարգևներ | |
Կայք | thisis50.com 50cent.com 50cent.com |
![]() |
Ծնվել է Հարավային Ճամայկայում։ 12 տարեկանում սկսել է զբաղվել թմրանյութերի առևտրով։ Տարիներ անց` վերջ տալով անօրինական գործունեությանը՝ Ջեքսոնը ցանկանում է իր կարիերան կերտել որպես ռեփեր, սակայն 2000 թվականին ներառվում է զինված գործողության մեջ և, որպես արդյունք՝ վիրավորվում ատրճանակի 9 կրակոցից։ Առաջին՝ «Guess Who's Back?» ալբոմը թողարկելուց հետո Ջեքսոնով սկսվում է հետաքրքվել ռեփեր Էմինեմը, որից հետո պայմանագիր է կնքվում «Interscope Records»-ի հետ։ Էմինեմի և Դոկտր Դրեի օգնությամբ Ջեքսոնը դառնում է աշխարհի առավել պահանջված ռեփերներից մեկը։ 2003 թվականին Ջեքսոնը հիմնում է «G-Unit Records» ձայնագրման լեյբլը՝ ընդգրկելով մի շարք այլ նշմարելի ռեփերների՝ Յանգ Բաքին, Թոնի Յեյոյին և Լլոյդ Բենքսին։
Ջեքսոնը տարաձայնություններ է ունեցել մի շարք այնպիսի ռեփերների հետ, ինչպիսիք են Ջա Ռուլը, Նասը, Ֆեթ Ջոն, Քեմռոնը, Ջադաքիսը, Փաֆ Դեդդին, Ռիք Ռոսը, ինչպես նաև «G-Unit»-ի նախկին անդամներ Յանգ Բաքը և Դը Գեյմը։
Սկավառակագրություն խմբագրել
Ստուդիական ալբոմներ | |
---|---|
Տարին | Անվանումը |
2003 | Get Rich or Die Tryin' |
2005 | The Massacre |
2007 | Curtis |
2009 | Before I Self Destruct |
2013 | Street King Immortal[3] |
G-Unit-ի մասնակցությամբ | |
Տարին | Անվանումը |
2003 | Beg for Mercy |
2008 | T.O.S: Terminate on Sight |
Ֆիլմագրություն խմբագրել
Ֆիլմեր խմբագրել
Տարին | Վերնագիրը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
2005 | Հարստացիր կամ մահացիր փորձելով | Մարկուս | Համանուն ալբոմի անվամբ |
2006 | Քաջերի տունը | Ջամալ Այքեն | |
2008 | Արդարամիտ սպանություն | Սարդ | |
2008 | Մինչև որ ես ինքնաոչնցացման ենթարկվեմ | Քլերենս | |
2009 | Արյան փողոցներ | Սթեն Ջոնսոն | |
2009 | Վազող մեռյալը | Թիգո | |
2009 | Բռնված քրոսֆայրում | Տինո | Նաև գործադիր պրոդյուսերը |
2010 | 13 | Ջիմմի | |
2010 | Ատրճանակ | Ռիչ | |
2010 | Տասներկու | Լայնել | |
2010 | Վաղորդյան փառք | ինքը | |
2011 | Վրեժ | Բլեք | |
2011 | Արյունահեղություն | Հարդուիք | |
2011 | Կերտվածք | Սոննի | |
2012 | Դեպքերը | Դեոն | |
2012 | Ազատամիտ նկարիչները | Մալո | |
2012 | Եզակի Թոմասը | Շամուս Կոկոբոլո | |
2012 | Սրբերի կյանքը | ||
2012 | Կրակը կրակով | Պրոդյուսերը | |
2013 | Շիրիմը | Հաշ | |
2013 | Լաստ Վեգաս |
Հեռուստատեսություն խմբագրել
Տարին | Անվանումը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
2005 | Սիմփսոններ | Ինքը | Էպիզոդը՝ «Փրենկստա ռեփ» |
2008 | Ֆիֆթի սենթ, փողը և ուժը | ինքը | |
2009 | Միջավայր | Ինքը |
Վիդեոխաղեր խմբագրել
Տարին | Անվանումը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
2005 | 50 Cent: Bulletproof | ինքը | Ձայնավորում |
2009 | 50 Cent: Blood on the Sand | ինքը | Ձայնավորում |
2009 | Call of Duty: Modern Warfare 2 | Սիլ | Ձայնավորում |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Dutch Top 40
- ↑ Babelio (ֆր.) — 2007.
- ↑ Horowitz Steven (27 նոյեմբեր, 2012)։ ««Street King Immortal»-ի լույս տեսման ամսաթիվը»։ HipHopDX։ Վերցված է 27 նոյեմբեր, 2012
Արտաքին հղումներ խմբագրել
Ֆիֆթի Սենթ Վիքիպահեստում |