Թափանցիկ օրգանիզմներ

ծովում ապրող թափանցիկ մարմին ունեցող օրգանիզմներ

Թափանցիկ օրգանիզմներ, թափանցիկ մարմին ունեցող այն օրգանիզմներ, որոնք օգտագործում են իրենց գերտերությունը, բնության մեջ գիշատիչներից պաշտպանվելու համար։ Օրգանիզմների թափանցիկ մասերը չեն կլանում լույս կամ չեն արտացոլում գույնը։ Փոխարենը այդ մասերը թույլ են տալիս լույսին անցնել դրա միջով ապահովելու թափանցիկություն, որն էլ օգտակար է որպես քողարկելու միջոց[1]։

Երկփեղկ մոխրագույն խմբագրել

 
Երկփեղկ մոխրագույն

Սախալինի բույսերի ճնշող մեծամասնության մեջ առանձնանում է երկփեղկ մոխրագույն՝ (լատին․՝ . Diphylleia grayi) բույսը, որը տպավորիչ է իր չափսերով[2]։ Այն ունի մինչև 50 սմ բարձրություն, ցողունի վրա կա երկու մեծ տերև՝ 50 սմ լայնությամբ։ Ծաղկման պահին առաջացնում է մինչև 30 սպիտակ ծաղիկ։ Մինչև աշուն, դրանց տեղում, հասունանում են կապտավուն հատապտուղները, որոնք իրենց տեսքով նման են խաղողին։

Անձրևաջրերի հետ շփման ժամանակ ծաղկաթերթերը կորցնում են իրենց սպիտակ գույնը։ Ջուրը ծաղկաթերթերի հետ մտնում է ինչ-որ քիմիական ռեակցիայի մեջ և դրանք որոշ ժամանակ նմանվում է բարակ պլաստիկե թերթիկների։ Ծաղկաթերթերի չորացման գործընթացը սկսելուն պես՝ նրանք վերադառնում են իրենց նախկին կաթնա-սպիտակավուն գույնին։

Մեկ այլ վարկածի համաձայն՝ էլեկտրաէներգիան հանգեցնում է ծաղկաթերթերի թափանցիկության։ Բույսի ներսում գտնվող ջուրը, խլում է ծաղիկներից էլեկտրաէներգիայի մի մասը, ծաղկաթերթերը դառնում են ավելի բարակ և ցերեկային ճառագայթները ազատորեն անցնում են դրանց միջով[3]։

Բույսի այդ զարմանալի ազդեցությունը կարելի է տեսնել առանց անձրևի սպասելու։ Բավական է ջուր ցողել ծաղիկների վրա։ Երբ ծաղկաթերթերը թրջվում են, նրանք սկսում են գունափոխվել ու թափանցիկ դառնալ։ Եթե լուսավորությունը թույլ է տալիս (արևոտ օր), ապա թափանցիկ ծաղկաթերթերը կարող են փուլերով լուսանկարվել գործընթացի ընթացքում։ Թափանցիկ երկփեղկ մոխրագույնի տարածքը Սախալին կղզին է։ Այն շատ քիչ քանակությամբ է հանդիպում նաև Կուրիլյան կղզիներում և Ճապոնիայի հյուսիսային մասում։

Բյուրեղյա լոքո խմբագրել

 
Բյուրեղապակյա լոքո

Գոյություն ունեցող թափանցիկ ձկներից բյուրեղյա լոքոն՝ (լատին․՝ Kryptopterus Bicirrhis) քաղցրահամ ջրային կենդանի է, ապրում է Հարավարևելյան Ասիայում (Թաիլանդ, Մալայզիա և Ինդոնեզիա)։ Նա ունի երկարավուն թափանցիկ մարմին, որի երկարությունը չի գերազանցում 15 սմ։ Կենդանին բնակվում է պղտոր ջրով մեծ գետերում, որտեղ նրանք սովորաբար ապրում են ափին մոտ արագ հոսող ջրի մեջ։ Կարծես նախընտրում է տորֆային ջուրը բավականին ցածր ջերմաստիճանով` իր արևադարձային տիրույթի համար` 21 -ից 26 °C (70-79 °F) սահմաններում[4]։

Այն ցերեկային գիշատիչ է և սնվում է հիմնականում ջրային մանր օրգանիզմներով և փոքր ձկներով, օրգանները գտնվում են գլխի կողքին, և խոշորացույցի օգնությամբ կարող եք նկատել, սրտի բաբախյունը։ Երբ լույսն ընկնում է որոշակի անկյան տակ, ապա ձուկը ձեռք է բերում ծիածանի գույնը, բայց մահից հետո նրանց մարմինը սպիտակ է դառնում։ Ձկների այս տեսակը դարձել է ակվարիումի աշխարհում ամենահայտնի և հազվագյուտ ձկներից մեկը։

Այս տեսակի ապակե ձկները, որոնք ապրում են քաղցրահամ ջրերում և կարող են նաև ապրել ակվարիում։ Այս տեսակներին ձեռք բերելիս սովորաբար նրանց գույներ են ներարկում` դրանք ավելի ցնցող ու գրավիչ դարձնելու համար, որոնք հաճախ առաջացնում են ալերգիկ հիվանդություններ։

Թափանցիկ մեդուզա խմբագրել

 
Թափանցիկ աուրելա

Թափանցիկ մեդուզա (Aurelia (Aurelia aurita), ունի բերանային չորս մեծ ծծիչների, որոնց ձևը հիշեցնում է ավանակի ականջներ[5]։ Մեդուզայի մարմինը կիսաթափանցիկ է, և նրա գմբեթը նման է հարթ հովանոցի, որի եզրին կան երկայնական բազմաթիվ կետավոր թիրախներով խցանված բջիջներ։ Նրանց օգնությամբ մեդուզան սպանում կամ կաթվածահար է անում փոքր կենդանիներին։

Ապակե ծովախեցգետին խմբագրել

 
Թափանցիկ ծովախեցգետին

Թափանցիկ մարմին ունեցող ծովախեցգետինները (Macrobrachium Ehemals) ապրում են մաքուր ջրում։ Դրանք շատ փափուկ և քնքուշ են թվում։ Փոքրիկ ծովախեցգետնի թափանցիկ կեղևերը նրանց գրեթե անտեսանելի են դարձնում։ Դրանք հաճախ օգտագործվում են որպես ակվարիումի ծովախեցգետին՝ պլաստիկից և կեղտից ակվարիումը մաքրելու համար։

Ապակե ծովախեցգետինը երբեմն կարող է ունենալ դեղին, նարնջագույն կամ կարմրավուն երանգ, որը պայմանավորված է կենդանու ընդունած սննդով։

Ծովախեցգետինները շատ տարածված են դարձել հենց իրենց մարմնի թափանցիկության պատճառով, այնքան թափանցիկ են, որ ծովախեցգետինի կերակուրը տեսանելի են նրա իսկ ստամոքսում։

Էգերը դնում են կանաչավուն ձվեր։ Սովորաբար այդ ծովախեցգետները ձեռք են բերվում ակվարիումները մաքրելու համար, սնվելով կերակրում են ակվարիումի մակերեսին տարբեր հանքային սննդի կուտակումներով և կազմավորումներով[6]։

Թափանցիկ գլխով ձուկ խմբագրել

Ձկներն (լատին․՝ Macropinna microstoma) ունեն թափանցիկ գլուխներ և գլանային աչքեր։ Նրանց հոտառության օրգանները քթանցքներն են։ Աչքերը տեղակայված են գլխի ներսում, կարող են ուղիղ վերև նայել, երբ ձուկը լողում է, հավանաբար օգնում է հայտնաբերել երևացող որսի ուրվագծերը։ Բացի այդ, կենդանու աչքերը կարող են պտտվել այնպես, որ նա կարողանա նայել մի քանի ուղղությամբ։

Սրանք չափազանց հետաքրքիր և վտանգավոր տեսակներ են, ապրում են ավելի քան 1000 մ խորության վրա։

Սառցե գորտ խմբագրել

 
Թափանցիկ մարմնով սառցե գորտ

Գորտերի այս տեսակները պատկանում են (լատին․՝ Centrolenidae) ընտանիքին և կոչվում են ապակյա, քանի որ շատ տեսակների որովայնի մաշկը ունի բարձր թափանցիկություն։ Թափանցիկ գորտերը հայտնի են իրենց դեղնա-կանաչավուն գույնով։ Նրանց թափանցիկ որովայնի մաշկը ծածկում է ներքին օրգանները՝ սիրտը, լյարդը և ստամոքս-աղիքային տրակտը, որոնք իրենց նրբության պատճառով հեշտությամբ դիտարկելի են։

Որովայնի վրա մաշկը այնքան թափանցիկ է, որ այն նման է ապակու, ինչի պատճառով կենդանուն անվանում են ապակյա գորտ։ Թափանցիկ ստամոքսի միջոցով կարելի է տեսնել ոչ միայն կենդանու ներքին օրգանները, այլև էգերի մոտ, մանրամասն հետազոտությամբ, նույնիսկ գորտնկիթներ կարելի է տեսնել։

Ապակե գորտերը ապրում են Էկվադորի արևադարձային անձրևային անտառներում և գետերում։ Դժբախտաբար, այս տեսակների ներկայացուցիչների թիվը կայուն աճում է՝ իրենց բնակության վայրի ոչնչացման պատճառով[7]։

Թափանցիկ սալամանդր խմբագրել

Թափանցիկ սալամանր (լատին․՝ Barton Springs), ապրում է ծայրահեղ վտանգված վիճակում, հանդիպում է միայն Տեխասի Բարթոն Սփրինգսի քաղցրահամ ջրերում:Կենդանին ունի բացարձակ թափանցիկ մաշկ և թոքեր։ Հեշտությամբ կարող եք դիտել նրա մարմնի ներքին օրգանները։

Սալամանդրի կյանքի պատմությունը ծածկված է առեղծվածով։ Դրանք միջին չափի սալամանդրներ են, որոնք սնվում են խեցգետնազգիներով և, հավանաբար, ճիճուներով և ջրային բուսականությամբ։ Չնայած այս հազվագյուտ տեսակի պոպուլյացիային աջակցելու բոլոր ջանքերին, այն շարունակում է անհետանալ՝ իր բնակության վայրի փոփոխությունների պատճառով[8]։

Ապակե թիթեռ խմբագրել

 
Թափանցիկ թիթեռ

Թափանցիկ թիթեռներ կամ ապակե կենդանիներ (Greta oto), որոնք ապրում են Ամերիկայում և Հարավային Աֆրիկայում։ Այս թիթեռները ունեն նաև իսպանական անուն՝ «espejitos», որը նշանակում է «փոքր հայելիներ»։ Այս թիթեռների թևերը անսովոր գեղեցիկ և նուրբ են։ Նրանք կապվում են իրենց երակների հետ մարմնի ներսում։ Հասուն թիթեռները հաճախ գաղթում են երկար հեռավորություններ ծածկելով օրական մոտ 20 կմ։

Թիթեռներիի թևերի չափը 5,5-6 սմ է, թևերի մաշկը թափանցիկ, քանի որ զուրկ է գունավոր թեփուկներից։ Մարմինը մուգ գույն ունի, թևերի անթափանց սահմանները մուգ շագանակագույն են՝ երբեմն կարմիր փայլով։

Ապակե թիթեռնիկը ձվադրում է մշտադալար թփերի վրա, որի տերևներով հետագայում սնվում է թրթուրները և միաժամանակ մաշկի մեջ հավաքելով թունավոր ալկալիներ, որոնք հետագայում որոշ գիշատիչների, թռչունների համար տհաճ են դառնում վատ հոտի պատճառով[9]։

Մեդուզա սալպ խմբագրել

 
Սալպ մեդուզա

Սա մեդուզայի մի տեսակ է (լատին․՝  Thaliacea), որին կարելի է հանդիպել բոլոր օվկիանոսներում, բացառությամբ Արկտիկայի։ Նրանք սնվում են բույսերով, ինչպիսիք են ֆիտոպլանկտոնը (ջրիմուռները), և ծառայում են ձկների և որոշ կրիաների համար որպես սնունդ։ Սալպերը կարող են լինել, ինչպես նաև առանձին անհատներ կամ մեկ ամբողջ օրգանիզմի մասեր։ Օժտված են օվկիանոսների ստորին հատվածում ածխաթթու գազ «պահելու» յուրահատուկ ունակությամբ։ Չափերը տատանվում են 8-10 սմ-ի սահմաններում։ Հանդիպում են տաք ծովերի պլանկտոնում՝ հիմնականում մոտ 200 մ խորության վրա։

Ֆրոնիմա խմբագրել

Ամֆիպոդի կարգի թափանցիկ ճակատով ներքին մակաբույծ է։ Չափազանց վտանգավոր կենդանի է իր զոհերի համար։ Շատ հաճախ ապրում են տեր օրգանիզմներում, որտեղ էլ անցնում է նրանց կյանքի ցիկլը։ Այս կենդանին տարածված է Հյուսիսատլանտյան ծովի ջրերում[10]։

Սանրակերպ դոնդող խմբագրել

 
Ծովասանր թափանցիկ

Թափանցիկ կենդանիներ՝ (լատին․՝  Ctenophora), խոր ծովի ներկայացուցիչներ, ծովային կենդանիների տարածված տեսակ, որոնք արտաքնապես շատ նման են մեդուզաներին՝ թեթև, թափանցիկ, կիսաշրջազգեստներով և թիավարող թևիկներով[11]։

Այս պլանկտորսերը չունեն գլխուղեղ, սիրտ, կմախք, փոխարենն ունեն նյարդային համակարգ, հավասարակշռության օրգան և լույս տալու ունակություն։ Բարենպաստ պայմաններում սանրակերպ դոնդողը կարող է օրական ուտել սեփական քաշից տասնապատիկ շատ պլանկտոն։

Թափանցիկ սալամանդեր խմբագրել

Սալամանդր (լատին․՝ Eurycea sosorum), որը ոչնչացման եզրին է և ապրում է միայն Տեխաս նահանգի Բարտոն Սպրինգսի թարմ ջրերում[12]։ Ունի բացարձակապես մաքուր մաշկ և թոքեր։ Կարելի է հեշտությամբ զննել նրա մարմնի ներքին օրգանները։ Սրանք միջին չափի սամանդերներ են, որոնք սնվում են ընդերքի, հավանաբար՝ հողային ճիճուների և ջրային բուսականությամբ։ Չնայած այս հազվագյուտ տեսակների բնակչությանը սատարելու բոլոր ջանքերին, այն շարունակում է անհետանալ կենսամիջավայրի փոփոխությունների պատճառով։

Թափանցիկ ութոտնուկ խմբագրել

Այս զարմանահրաշ ապակե ութոտնուկը (լատին․՝ Vitreledonella) առաջին անգամ նկարագրվել է 1910 թվականին գերմանացի կենդանաբան Կառլ Կունի կողմից։ Ապակե կաղամարն անսովոր, ուրվականի նման արարած է, որն ապրում է երեք օվկիանոսների` Խաղաղ, Հնդկական և Ատլանտյան ջրերում[13]։ Երիտասարդ անհատները, դեռ վերարտադրման ունակ չեն, ապրում են մոտ 900 մետր խորության վրա, հասուն տեսակները՝ 1600-2400 մետր խորության վրա։

Ապակե կաղամարին ֆանտաստիկ տեսք է հաղորդում թափանցիկ կապտավուն պատյանը՝ ընդամենը մի քանի միլիմետր հաստությամբ։ Նրանց մարմնի երկարությունը հասնում է 20 սմ-ի և այն ամբողջությամբ թափանցիկ է, բացառությամբ խոշոր աչքերի և մարսողական օրգանների։ Կաղամարի երկարավուն մարմնի վրա ընդգծված են մեծ աչքերը և 8 կարճ շոշափուկները։

Այսօր հայտնի է թափանցիկ ութոտնուկի մոտ 60 տեսակ[14]։

Ծովային վարունգ խմբագրել

 
Ծովային վարունգ

Մեքսիկայի ծոցում հայտնաբերվել է (լատին․՝ Enypniastes eximia) տեսակի անսովոր ծովային վարունգ, որոնք ապրել են հարյուր միլիոնավոր տարիներ առաջ[15]։ Վարդագույն ծովային վարունգները ապրում են օվկիանոսի խորքերում, որտեղ արևի լույսը չի ներթափանցում։ Կենդանիները րոպեում 2 սմ արագությամբ տեղափոխվելով սնվում են իրենց ճանապարհին հանդիպած բույսերի և կենդանիների մնացորդներով։

Իրենց թափանցիկության պատճառով, նրանց հաճախ շփոթվում է մեդուզայի հետ։ Ծովային վարունգը սնվում է օվկիանոսի խորքային մասում գտնվող պլանկտոնով և քայքայող նյութերով, ինչպես նաև ստորջրյա ժայռերի կորալային օրգանիզմների մանրագույն մնացորդներով։ Ոչ ակտիվ ծովային վարունգը հաճախ դառնում է նախուտեստ խեցգետնի, օմար և տարբեր գիշատիչ ձկների համար։

Ոսկե կրիա - բզեզ խմբագրել

Ոսկե կրիա - բզեզ՝ (լատին․՝ Charidotella sexpunctata), հավանաբար, բնության ամենափոքր և խաբուսիկ թափանցիկ արարածներից են[16]։ Ունենալով 5-8 մմ մարմնի երկարություն և նման լինելով մետաղական քամելեոնի, ամբողջ տարվա ընթացքում գույնը փոխում է ոսկուց մինչև կարմրավուն-բրոնզի[17]։

 
Ոսկե կրիա-բզեզ

Ծովային հրեշտակ խմբագրել

Պատկեր:Sea angel.jpgg
Ծովի հրեշտակ

Ծովային հրեշտակ (լատին․՝ Clione limacina) կոչվող ձկներն ապրում են Ատլանտյան օվկիանոսում, որի գիտական անունը Gymnosomata հունարենից թարգմանվում է որպես «մերկ մարմին»։ Նրանց անվանում էին ծովային հրեշտակներ, քանի որ կարծես թե թափվում են ջրի մեջ՝ մանր թափանցիկ թևերի օգնությամբ[18]։ Կենդանիները հերմաֆրոդիտներ են որոնք հայտնի են որպես «ծովային թիթեռներ»։

Ծովային հրեշտակները գիշատիչներ են։ Վերարտադրումը տեղի է ունենում գրեթե ամբողջ տարվա ընթացքում, բայց ձվադրման առավել լարված շրջանը գարնանն է կամ ամռան սկզբին, երբ Արկտիկայի ջրերում բազմանում են պլանկտոնիկ ջրիմուռները, որոնք սնունդ են ծառայում վաղ թրթուրների համար։

Թափանցիկ խխունջ խմբագրել

 
Թափանցիկ խխունջ փափկամարմին

Խխունջների (լատին․՝ Thecosomata) տեսակները յուրահատուկ ծովային խխունջներ են, որոնք սնվում են պլանկտոնով։ Ունենալով ոսպից մինչև նարնջի մեծությամբ մարմնի չափ, սնունդ են հանդիսանում ծովային տարբեր տեսակների՝ ձկների լայն տեսակների, պինգվինների և սպիտակ արջերի կողմից[19]։ Նրանք բնակվում են ծովում և շարժվում են թևերին նմանվող պարապոդիումներով ջրի հոսանքների հետ միասին։

Սառցե ձուկ խմբագրել

 
Սառցի ձուկ-կոկորդիլոս

Սառցե ձուկ (լատին․՝ Notothenoid) կոչվում են նաև արկտիկական սառցե ձուկ, քանի որ նրանք բնակվում են Անտարկտիկայի ջրերում, բայց դրանք կարելի է գտնել նաև Նոր Զելանդիայի և Ավստրալիայի ջրերում[20]։

Թափանցիկ սառցե ձկները լավ են հարմարվում շրջակա միջավայրին։ Նրանք նույնիսկ ունեն իրենց արյան մեջ բնական հակասառեցում, ինչը կանխում է մարմնում ցանկացած սառցե բյուրեղների ձևավորումը։

Սառցե ձկները հեմոգլոբին չունեն, ուստի նրանք ունեն սպիտակավուն, գրեթե թափանցիկ արյուն։ Նրանց մաղձը նույնպես սպիտակ է։ Չնայած հեմոգլոբինի այս պակասությանը, սառցե ձկները դեռ կարող են բավարար քանակությամբ թթվածին ստանալ։ Դա կարող է լինել այն պատճառով, որ նրանք ապրում են արդեն թթվածնով հարուստ ջրերում և գուցե կարողանան թթվածին ներծծել իրենց մաշկի միջով, կամ քանի որ դրանք ունեն մեծ քանակությամբ սրտեր և պլազմա, որոնք կարող են օգնել թթվածնի ավելի հեշտ տեղափոխմանը։

Առաջին սառցե ձկնիկը հայտնաբերվել է 1927 թվականին կենդանաբան Դիտլեֆ Ռուստադի կողմից, ով Անտարկտիդայի ջրեր արշավախմբի ընթացքում տարօրինակ, գունատ ձուկ էր դուրս բերել։ Ձուկը, որը նա բռնել էր, ի վերջո անվանվեց սև կարմրախտի ձկնորս (Chaenocephalus aceratus)[21].

Ծանոթագրություններ խմբագրել

  1. admin, Автор:. «Прозрачные животные». Хочу все знать (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  2. «У какого цветка прозрачные лепестки?». www.shkolazhizni.ru. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  3. «Интернет-магазин семян редких и экзотических комнатных растений». Семена редких и экзотических комнатных растений (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  4. «Стеклянный сомик: фото, содержание, совместимость, кормление» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 13-ին.
  5. «Прозрачная угроза. Выясняем, какую опасность представляют медузы». vl.aif.ru (ռուսերեն). 2013 թ․ հուլիսի 29. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 13-ին.
  6. «Стеклянная креветка: содержание, разведение, фото и видео» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 13-ին.
  7. «Стеклянные лягушки (Centrolenidae) - биология, содержание, разведение». BioNotes (ռուսերեն). 2016 թ․ փետրվարի 25. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  8. «Barton Springs Salamander». austintexas.gov. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին. {{cite web}}: Text "AustinTexas.gov" ignored (օգնություն)
  9. «Entomological Livestock Group». www.pwbelg.clara.net. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  10. Евгений. «Познакомьтесь с фронимой – паразитом, вдохновившим на создание фильма «Чужой»». Экологический дайджест FacePla.net (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  11. «Гребневеки Берое и Мнемиопсис». myanapa.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  12. «Barton Springs Salamander». austintexas.gov. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 13-ին. {{cite web}}: Text "AustinTexas.gov" ignored (օգնություն)
  13. Mail.ru, Новости (2021 թ․ հուլիսի 15). «Ученые сняли на видео уникального прозрачного осьминога». Новости Mail.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 13-ին.
  14. Mydiscoveries (2017 թ․ սեպտեմբերի 23). «Удивительный прозрачный кальмар-какаду - Mydiscoveries.ru». Интересные статьи, новости, факты - MyDiscoveries.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  15. «Розовый морской огурец (лат. Enypniastes eximia)» (ռուսերեն). 2015 թ․ հուլիսի 22. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  16. «Жуки с двойными названиями». beatlename.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  17. «Golden Tortoise Beetle - Bugwoodwiki». wiki.bugwood.org. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  18. «Морской ангел». inokean.ru (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  19. Lalli, Carol M. (1989). «Pelagic snails : the biology of holoplanktonic gastropod mollusks». Stanford University Press. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  20. «Հետաքրքիր փաստեր Անտարկտիկայի սառցե ձկների մասին». socmedarch. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին. {{cite web}}: Text "August 2021" ignored (օգնություն); Text "Գիտություն" ignored (օգնություն)
  21. Решетников Ю. С., Котляр А. Н., Расс Т. С., Шатуновский М. И. Пятиязычный словарь названий животных. Рыбы. Латинский, русский, английский, немецкий, французский. / под общей редакцией акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., 1989. — С. 327. — 12 500 экз. — ISBN 5-200-00237-0.