Ջրային բուսականություն
Ջրային բուսականություն, Հայաստանը ունի բավականին հարուստ և բազմազան ջրային բուսականություն։ Հայտնաբերվել են 60-ից ավելի ծաղկավոր ջրային բույսեր (հիդրոֆիտներ)։ Դա պայմանավորված է ջրավազանների էկոլոգիական և բուսաաշխարհագրական բազմազանությամբ ու տարաբաշխմամբ։

Ընդհանուր տեղեկություններ
խմբագրելԼեռնազանգվածների ալպյան գոտին բավականին հարուստ է լճերով (Կապուտան, Ծաղկարի, Գազանա և այլն), սակայն ցրտաշունչ կլիմայական պայմանների պատճառով ջրային բուսականություն չի աճում։ Միայն Արագած լեռան վրա գտնվող Քարի լճում (3200 մետր) աճում է վարսագեղը (ջրաստղ)՝ ծաղկավոր բույսերից միակը։
Հայաստանի հանրապետությունում գետերը հոսում են խոր ձորերով ու կիրճերով և սրընթաց են. բնականաբար այդպիսի պայմաններում ջրային բույսերը չեն կարող աճել։ Սակայն շատ ջրային մամուռներ (լյարդամամուռ, ֆոնտինալիս և այլն) հարմարվել են նման պայմաններին։
Էկոլոգիա
խմբագրելՋրային բուսականությունն առանձնապես լավ է զարգացած Սևանա, Պարզ, Տզրկածով և այլ լճերում, Արփի ջրամբարում (շերեփուկախոտ, ջրոսպ, բյուրատերևուկ, ռիչիա, խորշաբույս, տարբեր ջրիմուռներ և այլն)։ Լոռու մարզի լճակներում աճում են Հայաստանի համար հազվագյուտ ջրային բույսեր (սպիտակ և դեղին ջրաշուշաններ, փոքր և միջին խորշաբույսեր, ծովոսպ և այլն)՝ առաջացնելով նույնիսկ բուսուտներ։ Արարատյան դաշտի ջրային բուսականությունը (առավելապես Մեծամոր լճի և գետի) աչքի է ընկնում իր քանակ, կազմով։
Բացառիկ է ջրային բույսերի դերը լճակների, ջրավազանների ու գետերի կենսաբանական ռեժիմի կարգավորման գործում։ Դրանք մաքրում են ջրամբարները՝ կատարելով զտիչի դեր, հարստացնում են թթվածնով, ծառայում որպես կեր և բնադրման, պաշտպանման, բազմացման վայր՝ զանազան ջրլող թռչունների ու կենդանիների համար։
Հիդրոֆիտներ
խմբագրելԸնտանիք
խմբագրել- Նայադաբույսեր (Najadaceae)
- Ծովայիններ (Zosteraceae)
- Շերեփուկախոտեր (Potamogetonaceae)
- կամ Ջրային շուշան Водяные лилии (Nymphaeaceae)
- Haloragaceae
- Lentibulariaceae
- Ceratophyllaceae
- Callitrichaceae
Դասեր
խմբագրելՏես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Schenk. Biologie der Wassergewächse. — Bonn, 1885.
- Zacharias. Die Thier- und Pflanzenwelt des Süsswassers. — Leipzig, 1891.
- Kerner. Pflanzenleben. — Leipzig, 1887—1891. — с 2 100 рисунками и 40 раскрашенными таблицами
- Engler und Prantl. Die natürlichen Pflanzenfamilien.
- Бекетов А. Н. Однодольные // Курс ботаники. — СПб, 1889.
- Жизнь пресных вод СССР / Под ред. В. И. Жадина. — М. — Л., 1949. — Т. 2.
- Шмитхюзен И. Общая география растительности / Пер. с нем.. — М., 1966.
- Water Plants of the World / Cook, C.D.K. (ed). — The Hague: Dr W Junk Publishers, 1974. — ISBN 90-6193-024-3
- Рычин Ю. В. Флора гигрофитов. Определитель по вегетативным признакам сосудистых растений водоёмов и влажных местообитаний центральной части европейской территории СССР / Под редакцией проф. В. В. Алёхина. — М.: Гос. изд-во «Советская наука», 1948. — 448 с.
Արտաքին հղումներ
խմբագրել- Aquatic Plant Finder Արխիվացված 2011-06-16 Wayback Machine(անգլ.)
- http://aswm.org
- http://plants.ifas.ufl.edu
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |