Թփեր (ռուս.՝ Куста́рнички), ծառանման բույսերի տեսակներից մեկը։ Ցածրահասակ (ոչ ավելի, քան մի քանի տասնյակ սանտիմետր բարձրությամբ), գլխավոր բուն չունեցող բազմամյա բույս է` խիստ ճյուղավորված փայտացած ծիլերով։

Ի տարբերություն թփուտների, որոնք, ըստ Ռաունկիերի, ֆաներոֆիտ են, թփերի կենսաձևը քամեֆիտն է:

Սովորաբար թփերը փռված և բարձրանման բույսեր են։

Ծիլի կյանքի տևողությունը ոչ ավելին է, քան 5-12 տարի, բայց կոճղարմատները կարող են շատ ավելի երկար ապրել (սովորական հապալասենին՝ մինչև երկու հարյուր տարի)։ Իր չափերով կոճղարմատը կարող է գերազանցել վերերկրյա մասը, օրինակ՝ հապալասի մրտենականի մոտ հասնում է երեք մետրի։

Թփերի ծիլերի վրա լավ նկատելի է տարեկան աճի սահմանը՝ ընկած երիկամային թեփուկները սպիանում են (հապալասենի սովորական, հապալասի մրտենական, լոռամրգի):

Թփերը տարածված են տունդրայում, ճահիճների վրա, փշատերև անտառներում, բարձր լեռներում։

ՏեսակներԽմբագրել

Վարդերի շատ տեսակներ աճում են` ձողերին փաթաթվելով, իսկ որոշները կարող են ձևավորվել մասրենուց և աճել հողում առանց որևէ օգնության: Գոյություն ունեն նաև, այսպես կոչված, «գորգ վարդեր», որոնք աճում են հողածածկույթի վրա[1]: Ցածրաաճ գիհին սովորաբար հանդիպում է որպես մշտադալար բույսեր[2]: Չմենու մի շարք տեսակներ տարածվող դեկորատիվ բույսեր են[3]:

Մի շարք թփերԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://www.britannica.com/EBchecked/topic/509710/rose
  2. Adams, R. P. (2004). Junipers of the World: The genus Juniperus. Victoria: Trafford. 1-4120-4250-X.
  3. Huxley, A., ed. (1992). New RHS Dictionary of Gardening. Macmillan 0-333-47494-5.

ԳրականությունԽմբագրել

  • Кустарничек // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  • Коровкин О. А. Анатомия и морфология высших растений: словарь терминов. — М.: Дрофа, 2007. — С. 91. — ISBN 978-5-358-01214-1.
  • Мазуренко М. Т. Вересковые кустарнички Дальнего Востока (структура и морфогенез) / Отв. ред. А. П. Хохряков. — М.: Наука, 1982. — 184 с. — 1200 экз. — УДК 582.912.42

Արտաքին հղումներԽմբագրել

Кустарничек — статья на сайте «Экосистема»