Ծաղկաթերթ
Ծաղկաթերթ, (լատիներեն՝ pétalum, հին հունական πέταλον - տերև, ծաղիկ)։ Ծաղիկների թերթիկների հավաքածուն կոչվում է պսակ՝ (լատ. Corolla ), որոնք տեղակայված են ծաղկի վրա[1]։
Կառուցվածք
խմբագրելԾաղկի պսակը գտնվում է վարսանդի ու առէջների շուրջը, պաշտպանում վերջիններիս արտաքին մի շարք ազդեցություններից։ Բաղկացած է նեղ մասից, որն ամրանում է է ծաղկի հիմքային հատվածին և լայնացած մաս, որը ամբողջացնում է ծաղկաթերթը[2]։ Լայնացած կառույցների ամբողջությունն էլ կազմում է ծաղկի պսակը, որն էլ ապահովում է ծաղկի արտաքին տեսքը։
Տարբեր բույսերի պսակաթերթերը միմյանցից տարբերվում են, որոնք իրենց կառուցվածքով որոշակի տեսք են տալիս բույսին։
Գույն
խմբագրելԾաղկի պսակաթերթերը սովորաբար ունեն վառ գունավորում։ Պսակի թերթիկների գույնը որոշվում է տարբեր գունանյութերով.
- Անթոցիան (վարդագույն, կարմիր, կապույտ, մանուշակագույն),
- Կարոտինոիդներ (դեղին, նարնջագույն, կարմիր),
- Անտիքլոր (կիտրոնի դեղին),
- Անտոֆեին (շագանակագույն)։
Սպիտակ գույնը պայմանավորված է ցանկացած գունանյութերի բացակայությամբ և լույսի ճառագայթների արտացոլմամբ։ Սև գունանյութ գոյություն չունի, և որոշ ծաղիկների շատ մուգ գույնը շատ խիտ մուգ մանուշակագույն և մուգ կարմիր գույներ է։
Որոշ բույսերի պսակներ ուլտրամանուշակագույն լույսի ներքո տարբեր են, արտաքինից ունեն տարբեր նախշեր, բծեր, գծեր, կետիկներ և այլն, որոնք նկատելի մեղուների աշխատանքին հետևելիս, որոնց համար ուլտրամանուշակագույն լույսի ներքո տարբեր գույների տարածքներ ծառայում են որպես նեկտարի ուղեցույցներ[3][4]։
Տեսք
խմբագրելՏարբեր բույսերի ծաղկաթերթերը և բաժակաթերթերը քանակով տարբերվում, որոնք կարող են լինել առանձին-առանձին (բաժակաթերթ) կամ միաձույլ (ձուլաթերթ), որն ունի պաշտպանական և միջատներին գրավելու նշանակություն։
Ծաղկի պսակը և բաժակը կարող են լինել բազմահամաչափ, երբ դասավորված են այնպես, որ նրանց միջով կարելի է անցկացնել համաչափության երկու և ավելի հարթություն՝(մասրենի, խնձորնի, մեխակ, կաղամբ)։ Այսպիսի ծաղիկները կոչվում են կանոնավոր։
Միահամաչափ են, երբ կարելի է անցացնել համաչափության միայն մեկ հարթություն (առվույտ, երեքնուկ, լոբի)։ Նման ծաաղիկները կոչվում են անկանոն։
Անհամաչափ են կոչվում այն ծաղիկները, որոնց մոտ հնարավոր չէ անցկացնել համաչափության և ոչ մի հարթություն (խոլորձ, կաննա)։
Խաչածաղկավորների ծաղկաթերթերը միմյանց նկատմաբ դասավորված են խաչի տեսքով, բակլազգի բույսերի մոտ պսակաթերթերը հինգն են, որոնցից յուրաքանչյուրը ունի իր անվանումը՝ առագաստ, թիեր, երկու պսակաթերթերի սերտաճումից առաջացած նավակ։ Մորմազգիների մոտ ծաղկաթերթերը միմյանց հետ սերտաճած են։
Բույր
խմբագրելԾաղիկների բույրը հիմնականում պայմանավորված է նրանց կողմից ցնդող նյութերի՝ հիմնականում եթերային յուղերի արտազատմամբ։ Իրենց հիմքում ունեն քաղցրահամ հյութ՝ նեկտար արտադրող նեկտարանոցներ, որով գրավում են փոշոտող միջատներին։
Այլ
խմբագրելՊսակի դերը ոչ միայն փոշոտող միջատներին ներգրավելն է։ Բացի այդ, պսակը արտացոլում է արևի ճառագայթների սպեկտրի մի մասը, ցերեկը պաշտպանում է ծաղկի սեռական օրգաններին՝ վարսանդին ու առէջներին գերտաքացումից, իսկ գիշերը փակվելով՝ նրանք ստեղծում են խցիկ, որը թույլ չի տալիս նրանց սառեցնել կամ վնասվել սառը ցողից։
Հաճախ դեպի ներքև ուղղված ծաղկաթերթերը լայնանում են, ունենում են այլ գույն (օրինակ՝ մանուշակներ, խոլորձներ), ծաղկափոշու պահեստարանների նշանակություն ունենում, հաճախ էլ միջատների համար «վայրէջքի տարածք» հանդիսանում։
Տերմինաբանություն
խմբագրելFlos(«ծաղիկ») Տերմինը որպես ընդհանուր տերմին առաջին անգամ ներմուծել է Կարլ Լիննեյը 1735 թվականին[5]։ Այսօր ռուսական հնչեղության «лепесток» (ծաղկաթերթ) բառն առավելնուրբ հնչեղություն ունի ի տարբերություն հին ռուսական «лепест» — «лист» բառի։
Տես նաև
խմբագրելՊատկերասրահ
խմբագրելԾաղկաթերթերի կառուցվածքները տարբեր բույսերի մոտ
-
Մասրենի
-
Արևածաղիկ
-
Կարտոֆիլ
-
Լոբի
-
Բալենի
-
Ուռենի
-
Ընկուզենի
-
Վայրի խոլորձ
-
Կակաչ
-
Սոխ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Eduard Strasburger (Begr.), Andreas Bresinsky, Christian Körner, Joachim W. Kadereit, Gunther Neuhaus, Uwe Sonnewald: Lehrbuch der Botanik. 36. Auflage. Spektrum Akademischer Verlag, Heidelberg 2008, ISBN 978-3-8274-1455-7, S. 803—804.(գերմ.)
- ↑ Flower // Encyclopædia Britannica. — 1911. — Vol. 10: Evangelical Church – Francis Joseph I. Архивировано из первоисточника 1 Հուլիսի 2016.
- ↑ Цветки растений различных семейств в ультрафиолете(անգլ.)
- ↑ Жизнь растений. В 6 т / Գլխավոր խմբագիր Ա․ Լ․ Թախտանջյան. — М.: Հրատարակչություն, 1980. — Т. 5. Ч. 1. Цветковые растения/ Под ред. А. Л. Тахтаджяна. — 430 с.
- ↑ «Лепесток» Արխիվացված 2015-09-19 Wayback Machine // Русский этимологический словарь
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ծաղկաթերթ կատեգորիայում։ |