Կմախք, մարդու և կենդանիների օրգանիզմում պինդ հյուսվածքների միացություն, որը մարմնի համար ծառայում է հենարան և պաշտպանում այն մեխանիկական վնասումներից։ Մարդու կմախքը կազմված է գանգի, վերջույթների և իրանի ոսկրերից (ընդամենը 200)։ Ունի կառուցվածքային նույն պլանը, ինչ–որ բարձրակարգ ողնաշարավոր կենդանիներինը և առավել նման է մարդանման կապիկների կմախքին։ Սակայն վերջինից տարբերվում է գանգի կառուցվածքով և վերջույթների ոսկրերի ձևերով (շնորհիվ կատարած ֆունկցիայի փոփոխությունների), ողնաշարի և կոնքի տարբերությամբ (որը պայմանավորված Է մարդու ուղղաձիգ քայլվածքով)։

Կմախք
Տարբեր կենդանի օրգանիզմների կմախքներ
Տեսականատոմիական կառուցվածք և անատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասօրգան համակարգ և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Մասն էկենդանիներ
Կազմված էոսկոր
Անատոմիական
կառուցվածքի զարգացում
skeletal system development?
Մասնագիտությունskeletology?
Նկարագրված էDesktop Encyclopedic Dictionary?, Metropolitan Museum of Art Tagging Vocabulary?, Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Բրոքհաուզի և Եֆրոնի փոքր հանրագիտական բառարան, 1911 Encyclopædia Britannica և Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 5
 Skeletons Վիքիպահեստում

Ձևավորումը խմբագրել

Ներարգանդային զարգացման 2-րդ ամսվա վերջին պտղի շարակցահյուսվածքային կմախքը փոխարինվում է ապագա ոսկրերի աճառային հենքով, որի զարգացումը և աճումը լրիվ ավարտվում է 25-26 տարեկանում։ Ոսկրացման պրոցեսի փուլերով (որոշվում է ռենգենյան նկարահանման միջոցով) կարելի է հաստատել մարդու տարիքը։ Հասուն և ծեր տարիքում կմախքի ոսկրերում զարգանում են ծերացման պրոցեսներ. ոսկրի բջիջներում պակասում Է կալցիումի քանակությունը, որն ուղեկցվում է ոսկրերի օսթեոպորոզի երևույթներով. կապանների և մկանների փակցման տեղերում ուժեղանում է ոսկրային մակերևույթների ռելիեֆը, կնճռոտվում են միջողնային սկավառակները, որի հետևանքով առաջանում են կրծքային հատվածի ծռումներ (կիֆոզ

Տղամարդկանց կմախքի ոսկրերն ավելի մասսիվ են, կրծքավանդակը լայն է, կոնքը՝ նեղ։ Կմախքի հիվանդությունները պայմանավորված են նյութափոխանակության (առավելապես ոսկրային հյուսվածքի) և ներզատիչ գեղձերի գործունեության խանգարումներով։ Ներարգանդային շրջանում երբեմն կարող են առաջանալ բնածին ձևախախտումներ։

Մարդու կմախքը խմբագրել

Մարդու կմախքը կազմված է.

  1. գանգ
  2. պարանոցային ողեր
  3. անրակ
  4. թիակ
  5. բազուկոսկր
  6. կրծքային ողեր
  7. գոտկային ողեր
  8. զստոսկր
  9. սրբոսկր
  10. պոչուկ
  11. ցայլոսկր
  12. նստոսկր
  13. ազդրոսկր
  14. ծնկոսկր
  15. նախագարշապար
  16. գարշապար
  17. ֆալանգներ
  18. մեծ ոլոք
  19. փոքր ոլոք
  20. ֆալանգներ
  21. դաստակ
  22. նախադաստակ
  23. ծղիկոսկր
  24. ճաճանչոսկր
  25. կողոսկր
  26. կրծոսկր

Սակայն հիմնականում բաժանվում է 4 բաժինների՝ գանգի, իրանի, ստորին կամ վերին վերջույթների գոտիների։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 487  
  Ընթերցե՛ք «կմախք» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։