Ոսպ
Ոսպ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Lens
Mill., 1754, nom. cons.
|
||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||
|
||||||||||||
Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||||||
Lens culinaris Medik., | ||||||||||||
|
Ոսպ (լատին․՝ Lens), միամյա բույս է, պատկանում է բակլազգիների (թիթեռնածաղկավորների) ընտանիքին միամյա բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 6 տեսակ։
Կենսաբանական նկարագիր
խմբագրելԱրմատը իլիկաձև է, թույլ ճյուղավորված։ Ոսպի ցողունը չորսկողմանի է, բարակ, կանգուն, կամ քիչ թեքված, ճյուղավորվող, թավոտ։ Տերևները ձվաձև են կամ գծային։ Ծաղկակոթունը կրում է 1-4 մար ծաղիկներ, որոնք ունեն հինգ պսակաթերթ։ Պսակաթերիկները սպիտակ են, կապույտ, վարդագույն կամ մանուշակագույն։ Պտուղը ռոմբաձև է, տափակ, քիչ ուռուցիկ, մերկ, հասունացումից առաջ՝ մանուշակագույն։ Սերմերը տափակ են, ուռուցիկ, խոշոր կամ մանր, 2-9 մմ տրամագծով և լինում են կանաչ, մոխրագույն, գորշ, շագանակագույն ու սև։ Ոսպի սերմի միջուկը հիմնականում նարնջագույն է, հազվադեպ է լինում կանաչ գույնի։
Հայաստանում
խմբագրելՀայաստանում՝ 3 տեսակ՝
- Ոսպ ոսպնյականման (L.ervoides),
- Ոսպ արևելյան (L. orientalis),
- Ոսպ ուտվող (L. culinaris)։
Առաջին երկուսը վայրի վիճակում հանդիպում են Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի մարզերում (մինչև ստորին լեռնային գոտիներ)։ Աճում են անտառներում, ժայռաճեղքերում, չոր, քարքարոտ լանջերին։ Գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։ Ուտվող Ոսպ կարելի է մշակել գրեթե բոլոր մարզերում՝ մինչև վերին լեռն, գոտիները։
Քիմիական կազմ
խմբագրելՈսպը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցային նյութեր, օսլա, ճարպ։ Սերմերը պարունակում են վիտամիններ, ճարպայուղեր և միկրոտարրեր։
Ոսպը բուսաբուժության մեջ
խմբագրելԲժշկության մեջ օգտագործվում են ոսպի սերմերը։
Հայկական բժշկության մեջ ոսպն օգտագործել են զարկերակային արյան ճնշման բարձրացման, մաշկային ցաների, նշիկների բորբոքումների, կերակրափողի խոցերի, հազի, խոցերի, աչքի, ականջի բորբոքումների, աչքի սպիտակափառության, բարորակ և չարորակ ուռուցքների, ոսկրացավի, լյարդի հիվանդությունների, մարսողական ուղու բորբոքումների, լուծի, ջրգողության բուժման համար[1]։
Տեսակներ և ենթատեսակներ
խմբագրելԴասը ընդգրկում է 7 տեսակ[2]։
- Lens culinaris Medik.
- Lens culinaris subsp. culinaris
- Lens culinaris subsp. odemensis (Ladiz.) M.E.Ferguson et al.
- Lens culinaris subsp. orientalis (Boiss.) Ponert
- Lens culinaris subsp. tomentosus (Ladiz.) M.E.Ferguson et al.
- Lens ervoides (Brign.) Grande
- Lens himalayensis Alef.
- Lens kotschyana (Boiss.) Nab.
- Lens lamottei Czefr.
- Lens montbretii (Fisch. & C.A.Mey.) P.H.Davis & Plitm.
- Lens nigricans (M.Bieb.) Godr.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հ.Ս.Հարությունյան (1990). Միջնադարյան հայկական բժշկարանների դեղաբույսեր. Երևան: «Լույս». էջ 158.
- ↑ The Plant List: Lens
Գրականություն
խմբագրել- Всё о лекарственных растениях на ваших грядках / Под ред. Раделова С. Ю.. — СПб: ООО «СЗКЭО», 2010. — С. 191. — 224 с. — ISBN 978-5-9603-0124-4
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսպ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսպ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 637)։ |