Նարոչանյան (ազգային պարկ)

Նարոչանյան, ազգային պարկ Բելառուսի Հանրապետությունում, ընդգրկում է Մինսկի մարզի հյուսիս արևմտյան, Վիտեբսկի և Գրոդնոյի մարզերի հյուսիսային մասերը՝ 93,3 հազար հեկտար տարածք[1]։

Նարոչանյան
Տեսակnational park?
Երկիր Բելառուս
ՎարչատարածքՄինսկի մարզ
Հիմնվել է1999
Մակերես933 կմ²
Նարոչանյան (ազգային պարկ)ը գտնվում է Բելառուսում
Նարոչանյան (ազգային պարկ)

Պարկի մակերեսի 17%-ը զբաղեցնում են լճերը, որոնց ընդհանուր թիվը հասնում է 40-ի։ Լճերը շրջապատված են հազվագյուտ կենդանիներ ունեցող անտառներով։ Ազգային պարկի ընդհանուր տարածքում տեղակայված է լճերի երեք խումբ՝ Բոլդուկյան, Նարոչանյան և Մյադելյան։ Նարոչանյան լճերի գլխավոր լիճը Նարոչն է։ Այն Բելառուսի ամենախոշոր բնական ջրամբարն է (մակերես՝ 80 կմ²)։ Միջին խորությունը 9 մետր է, երկարությունը՝ 13 կիլոմետր, լայնությունը՝ 10 կիլոմետր։ Լճի մեջ թափվում է գրեթե երկու տասնյակ առու և փոքրիկ առվակ, և սկիզբ է առնում Նարոչ գետը։ Լճի ջուրը մաքուր է, ինչը հնարավորություն է տալիս բազմացնել սիգ տեսակի ձկներ։

Ստեղծման պատմություն խմբագրել

 
Ազգային պարկի տարածքով հոսող Ստրաչա գետը

Նարոչանյան ազգային պարկը ստեղծվել է 1999 թվականի հուլիսի 28-ին Բելառուսի Հանրապետության նախագահի № 447 հրամանով՝ բնության յուրահատուկ համալիրների պահպանման նպատակով։

Ազգային պարկի կազմում ներառված է 7 որսարգելավայր[2]

  • «Կապույտ լճեր» (լանդշաֆտային),
  • «Նեկասեցկի», «Չերեմշինցի» և «Շվակշտի» (ջրաբանական),
  • «Թերակղզի Չերեվկի» (ջրաբանական),
  • «Ռուդակովո», «Պասինկի» (կենսաբանական)։

Բուսական աշխարհ խմբագրել

 
Նարոչանյան պարկի տեսարանով նամականիշ

Նարոչանյան պարկը պատված է եղևնիների և լայնատերև ծառերի անտառներով։ Ազգային պարկի տարածքում կա բարձրակարգ բույսերի 900 տեսակ, որոնցից ավելի քան 30-ը հազվագյուտ են և գտնվում են անհետացման եզրին։

Առավել խոշոր անտառները գտնվում են պարկի հարավ-արևմտյան շրջաններում։

Խոշոր փոփոխությունների է ենթարկվել ճահճային և մարգագետնային բուսականությունը։ Ճահճուտների (ստորին և անցումային տեսակների) և ճահճացած մարգագետինների զգալի տարածքները ենթարկվել են ջրատեխնիկական մելիորացիայի։

Կենդանական աշխարհ խմբագրել

Ազգային պարկի տարածքում կան ֆաունագիտական տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող բնության օբյեկտներ։ Դրանց թվին են պատկանում «Կապույտ լճեր», «Ղանձիլ», «Նեկասեցկի», «Պասինկի», «Րուդակովո» և «Ուրլիկի» բնավայրերը։

Նարոչ լճի տարածքը տարբերվում է կենդանական աշխարհի բազմազանությամբ։ Ջրամբարների ցանցը պայմաններ է ստեղծում ջրային կենդանիների հարուստ համալիրի գոյության և սեզոնային միգրացիայի ընթացքում մի շարք ջրային թռչունների համակենտրոնացման համար։ Ազգային պարկի տարածքում բնակվում է ցամաքային ողնաշարավոր կենդանիների առնվազն 243 տեսակ ՝ երկկենցաղների 10 տեսակ, սողունների 5 տեսակ, բնավորվողների 179 տեսակ, չվող, ձմեռող և չվահյուր թռչունների գրեթե 40 տեսակ, ինչպես նաև կաթնասունների 49 տեսակ։

Առավել հարուստ է անտառային համալիրը, որն ընդգրկում է 95 տեսակի թռչուն։ Դրանց թվում կան հյուսիսային տայգա համալիրի տեսակներ, ինչպիսիք են թավշաոտ բվիկը, մայրահավը, դահուճը և այլն։ Հարուստ է նաև ջրային աշխարհը, որն իր մեջ ներառում է 35 տեսակ։ Ճահիճների մոտ հիմնականում հանդիպում են թռչունների 3 տեսակ, իսկ բնակեցված վայրերում՝ 14։ Նարոչանյան պարկը համարվում է եղջերավոր անասունների ձմեռելու հիմնական վայրը։

Պարկում հանդիպում է ձկների 32 տեսակ, այդ թվում՝ նաև կարմրախայտ, թեփուղ, արագաշարժ (ձուկ), փշաձկներ, սիգ և այլն։ Այս տարածքում առանձնացված են հատուկ ֆաունագիտական արժեք ներկայացնող տարածքներ՝ «Չերեմշիցա» արգելավայրը, որի տարածքում բնակվում են գորշուկներ, սևախածի սուզահավեր, մեծ ջրցուլներ և այլ կենդանիներ։ Դյագիլի լճի շրջակայքում բնակվում են մոխրագույն կռունկներ, ջրարծիվներ, սպիտակ կաքավներ, իժեր և այլն։ Անտառային զանգվածում՝ Մեծ Շվաքշտներ լճի և «Կապույտ լճեր» արգելավայրի միջև, բնակվում են գորշուկներ, սև արագիլներ, բվեճներ, հողամաղիկներ և այլն[3]։

Ճարտարապետական հուշարձաններ խմբագրել

Ազգային պարկի տարածքում գտնվող ճարտարապետական հուշարձանները ներկայացված են պաշտամունքային կառույցների տեսքով (17-րդ դարում կառուցված Սկապուլյարա Աստվածամոր կաթոլիկ եկեղեցին Մյադել քաղաքում, Սուրբ Անդրեյ առաքյալի լեհական կաթոլիկ եկեղեցին Նարոչ քաղաքում, 19-րդ դարում Կոնստանտինովկա քաղաքում կառուցված կաթոլիկ եկեղեցին և այլն)։

Լրացուցիչ տեղեկություններ խմբագրել

Նարոչ շրջանը գտնվում է երկու պատմաազգագրական շրջանների՝ Պոնեմանիայի և Պոդվինյայի անցումային գոտում։ Մեր թվարկության 1-ին հազարամյակի երկրորդ կեսին և 2-րդ հազարամյակի սկզբին կառուցված հնագիտական հուշարձանները վկայում են այդ տարածքում բալթյան և սլավոնական ցեղերի համատեղ բնակության մասին։

Նարոչ շրջանի հնագույն հնագիտական հուշարձանները վերաբերում են մեզոլիթին (միջին քարե դար) և թվագրվում են մ. թ. ա. 7-6-րդ հազարամյակով։ Նեոլիթյան (նոր քարե դար) դարաշրջանի մշակութային շերտը, որը հայտնի է Նիկոլցի և Քոչերգիի գյուղերի պեղումներով (դամբարանադաշտային խեցեղենի մշակույթ), վերաբերում է մ.թ.ա. 4-3-րդ հազարամյակին։ Երկաթի դարի հին ժամանակաշրջանի հետքերը համեմատաբար լավ են պահպանվել գերեզմանոցների, հին ամրացված քաղաքների և գյուղերի ավերակատեղիների տեսքով։

«Բելառուսի ազգային պարկեր և արգելոցներ» հուշադրամ խմբագրել

20 ռուբլի արժողությամբ, 33,63 գրամ քաշով, 38,61 միլիմետր տրամագծով, 925 կարգի արծաթյա հուշադրամները հատվել են Լեհաստանի դրամահատարանում։

Ավերս՝ զինանշանի և պետության անվանում, անվանական արժեք և թողարկման տարեթիվ, մետաղանմուշ («Беловежская пуща» մետաղադրամինը նշված չէ), զարդաքանդակ, ռեվերս՝ կենդանու պատկեր, անվանումը բելառուսերենով։

Դիզայնը՝ Ս. Զասկևիչի, հուշադրամի տպաքանակ՝ 2000 հատ։

2003    Ազգային պարկ «Նարոչանյան». Թշշան կարապ
(բելառուս․՝ НАЦЫЯНАЛЬНЫ ПАРК "НАРАЧАНСКІ". ЛЕБЕДЗЬ-ШЫПУН)

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Description on the park's official website (in Russian)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 9-ին.
  2. «Национальный парк «Нарочанский»». Официальный сайт Республики Беларусь. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  3. «National Park Narochansky on belarus.by». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 9-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նարոչանյան (ազգային պարկ)» հոդվածին։