Պոլոցկ
Պոլոցկ(ռուս.՝ Полоцк[2]), (բելառուս․՝ Полацк, լեհ.՝ Polock), քաղաք Բելառուսի Հանրապետության Վիտեբսկի մարզում; Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է: 2017 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 85.012 [3]: Նովոպոլոցկ քաղաքի և մերձակա ավանների ու գյուղերի հետ մեկտեղ՝ կազմում է ագլոմերացիա՝ շուրջ 270 հազար բնակչությամբ: Երկաթուղային և խճուղային ճանապարհների հանգույց է։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Պոլոցկ | |||||
Полацк | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | 780 թ. | ||||
Առաջին հիշատակում | 862 | ||||
Այլ անվանումներ | Պոլոտեսկ | ||||
Մակերես | 40,77 կմ² | ||||
ԲԾՄ | 111±1 մետր, 126 մետր | ||||
Խոսվող լեզուներ | բելառուսերեն | ||||
Բնակչություն | 84 968[1] մարդ (2014) | ||||
Խտություն | 2 084 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | +375 +375 214 | ||||
Փոստային ինդեքսներ | 211291, 211400 - 211402, 211404 - 211415, 211422 | ||||
Ավտոմոբիլային կոդ | 2 | ||||
Պաշտոնական կայք | epolotsk.com | ||||
| |||||
Բելառուսի հնագույն բնակավայրն է: Պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 862 թվականին: Ունի բազմաթիվ վանքեր ու եկեղեցիներ և այդ պատճառով էլ պատկերավոր կերպով անվանվում է «Բելառուսի հոգևոր կենտրոն»:
ԱշխարհագրությունԽմբագրել
Քաղաքն ընկած է Արևմտյան Դվինայի (Դաուգավա) երկու ափերին, այդ գետի վտակ Պոլոտայի գետաբերանի մերձակայքում, Վիտեբսկից մոտավորապես 94 կմ դեպի հյուսիս-արևելք, երկրի մայրաքաղաք Մինսկից 193 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք:
ՊատմությունԽմբագրել
862 թվականից մինչև 1320 թվականը Պոլոցկում իշխել են Ռյուրիկի հետնորդները, այնուհետև բնակավայրը մտցվել է Լիտվայի մեծ իշխանության կազմի մեջ: 1563 թվականին գրավվել է ռուսական Իվան Ահեղ արքայի զորքերի կողմից, դրանից 16 տարի անց միացվել Լեհաստանին, 1772-ին՝ Լեհաստանի առաջին բաժանման ժամանակ վերստին փոխանցվել ցարական Ռուսաստանին, մտցվել Վիտեբսկի նահանգի կազմի մեջ: 1812 թվականին Նապոլեոն Բոնապարտի զորքերը ռուսական արշավանքի ժամանակ մասնակիորեն ավերել են Պոլոցկը:
Քաղաքը տասնամյակներ շարունակ ունեցել է հրեական մեծաթիվ բնակչություն. 1897 թվականին բնակիչների 61 տոկոսը հրեաներ էին: Նրանց թիվը 1900-ական թվականներին կազմակերպված հրեական ջարդերի հետևանքով զգալիորեն նվազել է: 1939 թվականին արդեն քաղաքի 24.816 բնակիչների 22 տոկոսն էր հրեա: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանական ֆաշիստների տիրապետության տակ ընկած Պոլոցկում հրեաների նոր ջարդեր են կազմակերպվել: 1944 թվականին կարմիր բանակն ազատագրել է քաղաքը:
Ուշագրավ փաստերԽմբագրել
- Պոլոցկում առաջին քաղաքային գրադարանը բացվել է դեռևս 12-րդ դարում, առաջին կրթօջախը (ճիզվիտական կոլեգիումը)՝ 1580 թվականին:
- Պոլոցկում է մոտավորապես 1490 թվականին ծնվել Ֆրանցիսկ Սկորինան՝ Աստվածաշնչի՝ եկեղեցասլավոնական լեզվով թարգմանության առաջին հրատարակիչը (1517):
- Մասնագիտական հաշվարկների համաձայն՝ Պոլոցկում է գտնվում Եվրոպայի աշխարհագրական կենտրոնը[4]
- 2010 թվականին Պոլոցկը հռչակվել է Բելառուսի մշակութային մայրաքաղաք[5]:
ՊատկերասրահԽմբագրել
ԺողովրդագրությունԽմբագրել
1897 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքն ունեցել է 20 751 բնակի, այդ թվում՝ 12 481 հրեա, 3523 ռուս, 3122 բելառուս, 913 լեհ[6]:
Բնակչության թվաքանակը XX—XXI դարերում[7][8][9][10][11][12][13][14][15]: |
Քույր քաղաքներԽմբագրել
- Ալավերդի, Հայաստան[16]
- Բելցի, Մոլդովա
- Վելիկիե Լուկի, Պսկովի մարզ, Ռուսաստան
- Վելիկի Նովգորոդ, Ռուսաստան
- Վենտսպիլս, Լատվիա
- Գդանսկ, Լեհաստան
- Գոտլանդ, Շվեդիա
- Իոնավա, Լիտվա
- Կամենեց-Պոդոլսկ, Ուկրաինա
- Կանսկ, Ռուսաստան[17].
- Մինգեչաուր, Ադրբեջան[16]
- Օբուխով, Ուկրաինա
- Սուոյարվայի շրջան, Կարելիա, Ռուսաստան
- Տոսնո, Լենինգրադի մարզ, Ռուսաստան
- Տրակայ, Լիտվա
- Ֆրիդրիխսհաֆեն, Գերմանիա
- Էլեկտրոստալ, Ռուսաստան
- Յարասլավ, Լեհաստան
ԳրականությունԽմբագրել
- Александров Д. Н., Володихин Д. М. «Борьба за Полоцк между Литвой и Русью в XII—XVI веках»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-25-ին . — М.: Аванта+, 1994. — 133 с.
- Алексеев Л. В. Полоцкая земля. — Полоцк: А. И. Судник, 2007. — 50 с. ISBN 978-985-6650-42-3
- Данько Л. Ф. Храм Покрова Пресвятыя Богородицы во граде Полоцке: К торжеству возрождения : Исторический очерк. — Полоцк : А. И. Судник, 2004. — 32 с.: ил. — (Наследие Полоцкой земли; вып. 1). ISBN 985-6650-05-4
- Джаксон Т. Н. Глава 8 // Austr í Görðum: древнерусские топонимы в древнескандинавских источниках. — М.: Языки русской культуры, 2001.
- Збор помнікаў гісторыі і культуры Беларусі : Віцебская вобласць. — Կաղապար:Мн.: Беларуская Савецкая Энцыклапедыя імя Петруся Броўкі, 1985. — С. 333—360. — 496 с. — 8000 экз.
- Иезуиты в Полоцке: 1580—1820 гг. — Часть 1. / Сост. Л. Данько. — Полоцк: А. И. Судник, 2005. — 40 с. ISBN 985-6650-10-0
- Иезуиты в Полоцке: 1580—1820 гг. — Часть 2. / Сост. Л. Данько. — Полоцк: А. И. Судник, 2005. — 48 с. ISBN 985-6650-13-5
- Путеводитель по городу Полоцку 1910 года. — Полоцк: А. И. Судник, 2006. — 48 с. ISBN 985-6650-26-7
- Сумароков Г. В., Серегина Н. С. Полоцкая княжна Мария Васильковна — автор «Слова о полку Игореве» : исследования тайнописи. — Полоцк: А. И. Судник, 2008. — 53 с. ISBN 978-985-6650-53-9
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Государственный земельный кадастр Республики Беларусь» (по состоянию на 1 января 2011 г.)
- ↑ Orthographe occidentale selon le site web "Nations Online".
- ↑ Estimation officielle de la population au Կաղապար:1er janvier 2016, sur pop-stat.mashke.org.
- ↑ TUT.BY | НОВОСТИ — В Полоцке установлен памятный знак «Географический центр Европы» — Общество — 31.05.2008, 13:21, Приступљено 23. 4. 2013.
- ↑ БЕЛТА | Полоцк официально стал культурной столицей Беларуси 2010 года 21.01.2010 12:06
- ↑ Демоскоп Weekly — Приложение. Справочник статистических показателей
- ↑ «Всесоюзная перепись населения 1939 г. Численность городского населения СССР по городским поселениям и внутригородским районам»։ Демоскоп Weekly։ Վերցված է 2019-02-09
- ↑ «Всесоюзная перепись населения 1959 г. Численность городского населения союзных республик (кроме РСФСР), их территориальных единиц, городских поселений и городских районов по полу»։ Демоскоп Weekly։ Վերցված է 2019-02-09
- ↑ «Всесоюзная перепись населения 1970 г. Численность городского населения союзных республик (кроме РСФСР), их территориальных единиц, городских поселений и городских районов по полу»։ Демоскоп Weekly։ Վերցված է 2019-02-09
- ↑ «Всесоюзная перепись населения 1979 г. Численность городского населения союзных республик (кроме РСФСР), их территориальных единиц, городских поселений и городских районов по полу»։ Демоскоп Weekly։ Վերցված է 2019-02-09
- ↑ «Всесоюзная перепись населения 1989 г. Численность городского населения союзных республик, их территориальных единиц, городских поселений и городских районов по полу»։ Демоскоп Weekly։ Վերցված է 2019-02-09
- ↑ Статистический ежегодник Витебской области. — Կաղապար:Мн.: Национальный статистический комитет Республики Беларусь, 2018. — С. 45-48.
- ↑ Статистический ежегодник Витебской области. — Витебск: Главное статистическое управление Витебской области, 2013. — С. 46-49.
- ↑ «Статистический бюллетень «Численность населения на 1 января 2014 года и среднегодовая численность населения за 2013 год по Республике Беларусь в разрезе областей, районов, городов, посёлков городского типа»»։ Արխիվացված է [belstat.gov.by/homep/ru/publications/population/2014/bulletin2014.php օրիգինալից] 2014-04-03-ին
- ↑ «{title}»
- ↑ 16,0 16,1 Азербайджанский Мингечевир и армянский Алаверди стали побратимами Полоцка
- ↑ Виктор Решетень Канск и Полоцк: города-побратимы // Красноярский рабочий, 24 мая 2016
Արտաքին հղումներԽմբագրել
Полацк Վիքիպահեստում |
- «Полоцк»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Полоцкий районный исполнительный комитет — официальный сайт
- Фотоснимки Полоцка на Radzima.org
- Национальный Полоцкий историко-культурный музей-заповедник
- Полоцк на Глобус TUT.by