Լատիշներ
Լատիշներ (լատիշ. latvieši, ինքնանվանումը՝ լատվիեշ), ազգ, Լատվիայի հիմնական բնակչությունը։ Ապրում են նաև Մեծ Բրիտանիայում, Միացյալ Նահանգներում, Կանադայում, Գերմանիայում, Բրազիլիայում, Իռլանդիայում, Ավստրալիայում, Ռուսաստանում։ Խոսում են լատիշերեն։
Հավատացյալ լատիշները հիմնականում տարբեր հոսանքների բողոքականներ են, Լատգալիայում ՝ կաթոլիկներ։ Լատիշների էթնիկական հիմքը կազմել են լատգալները և նրանց ազգակից սյոլերը, զեմգալները և կորսերը, որոնց նախնիները դեռևս նեոլիթում (մթա 2-րդ հազարամյակի սկիզբ) հարավից թափանցել են այժմյան Լատվիայի տարածքը, աստիճանաբար անցել հյուսիս և դուրս մղել կամ իրենց ձուլել մերձբալթյան-ֆիննական ցեղերին։ Լատիշական ազգության առաջացումն սկսվել է 1-ին հազարամյակում և ավարտվել 17-րդ դարում։
Լատիշներն ստեղծել են հարուստ նյութական և հոգևոր մշակույթ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 497)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լատիշներ» հոդվածին։ |