Բրասլավյան լճեր (ազգային պարկ)

Բրասլավյան լճեր ազգային պարկ (բելառուս․՝ Браслаўскія азёры), ազգային պարկ Բելառուսի հյուսիս-արևմուտքում։ Ազգային պարկը ծառայում է հազվադեպ հանդիպող բնական համալիրները մարդու տնտեսական գործունեությունից պաշտպանելու համար, պահպանելով այն հաջորդ սերունդների համար։ Ստեղծվել է 1995 թվականի օգոստոսին։ Պարկի ստեղծման հիմք են հանդիսացել Բրասլավյան լճերը[2]։ Պարկի կազմ է մտել Բրասլավյան շրջանի հարավային հատվածը։ Ազգային պարկի ընդհանուր մակերեսը կազմում է 71500 հա[3]։ Հյուսիսից հարավ այն ձգվում է 56 կմ` 7-29 կմ լայնությամբ։ Պարկի տարածքի մոտ 17 տոկոսը զբաղեցնում են լճերը, 46 տոկոսը կազմում են անտառները։

Բրասլավյան լճեր
Տեսակnational park? և մշակութային կառույց
ԵրկիրԲելառուս
ՎարչատարածքՎիտեբսկի մարզ
Հիմնվել է1995[1]
Մակերես691 կմ²
Անվանված էBraslau Lakes?
Բրասլավյան լճեր (ազգային պարկ)ը գտնվում է Բելառուսում
Բրասլավյան լճեր (ազգային պարկ)
Բրասլավյան լճեր (ազգային պարկ)ը գտնվում է Երկիրում
Բրասլավյան լճեր (ազգային պարկ)

Ազգային պարկի սահմաններին կան բնության մի շարք հետաքրքիր հուշարձաններ։ Դրանցից են ռելիեֆի վառ արտահայտված սառցադաշտային ձևերը, մեծ գլաքարերը, լճերում գտնվող կղզիները, հազվադեպ հանդիպող ծառերի խմբերը։ Կան բազմաթիվ մշակութային և պատմական հուշարձաններ․ տարբեր դարաշրջանների հնագույն բնակավայրեր, գերեզմանոց, կրոնական շինություններ։

Բուսաբանները պարկի տարածքում հաշվել են մոտ 500 բույսի տեսակ, որից 20-ը հազվադեպ են հանդիպում Բելառուսում։

Ազգային պարկն իրականացնում է գիտական գործունեություն, ինչպես նաև բնապահպանական աշխատանքներ։ Ազգային պարկի կենտոնը Բրասլավ քաղաքն է, որտեղ գտնվում են ղեկավարությունն ու գիտական կենտրոնը։ Ազգային պարկն ունի մոտ 600 աշխատակից։

Ազգային պարկն ունի հարուստ և բազմատեսակ կենդանական աշխարհ․ այստեղ հանդիպում են թռչունների 189 տեսակ, որից 45-ը հազվադեպ են հանդիպում կամ գտնվում են ոչնչացման եզրին։

Կենդանիներից, որոնք գրանցված են Բելառուսի Կարմիր գրքում առանձնանում են գորշուկը (Meles meles), լուսանը (Lynx lynx), շագանակագույն արջը (Ursus arctos), սև արագիլը (Ciconia nigra), մոխրագույն կռունկը (Grus grus), թշշան կարապը (Cygnus olor), սովորական ճայը (Larus canus), ջրատատրակը (Calidris alpina)։

Բրասլավյան անտառների մյուս բնակիչներն են՝ գայլը (Canis lupus), վարազը (Sus scrofa), եղնիկը (Capreolus capreolus), սովորական աղվեսը (Vulpes vulpes), որմզդեղնը (Alces alces), ջրարջանման շունը (Nyctereutes procyonoides), կզաքիսները (Martes foina) և այլն։

Ազգային պարկի հյուսիսային մասում է գտնվում Վասիլկիշկի խուտորը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GRID Release 2021-06-15 — 2021-06-15 — 2021. — doi:10.6084/M9.FIGSHARE.14791362
  2. Ազգային պարկ «Բրասլավյան լճեր»
  3. «Բրասլավյան լճերի խումբ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրասլավյան լճեր (ազգային պարկ)» հոդվածին։