Ռոման Գոլովչենկո
Ռոման Ալեքսանդրի Գոլովչենկո (բելառուս․՝ Раман Аляксандравіч Галоўчанка, օգոստոսի 10, 1973[1], Žodzina, Մինսկի մարզ, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[2]), բելառուս դիվանագետ և պետական գործիչ։
Ռոման Գոլովչենկո | |
![]() | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ և Academy of Public Administration? |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ, դեսպան և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | օգոստոսի 10, 1973[1] (47 տարեկան) |
Ծննդավայր | Žodzina, Մինսկի մարզ, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | ![]() |
2020 թվականի հունիսի 4-ից զբաղեցնում Է Բելառուսի Հանրապետության վարչապետի պաշտոնը: Ավելի վաղ զբաղեցրել Է Բելառուսի Հանրապետության ռազմարդյունաբերական պետական կոմիտեի (2018-2020) նախագահի և Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ, 2013-2018) արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնները:
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1973 թվականի օգոստոսի 10-ին Մինսկի մարզի Ժոդինո քաղաքում:
1996 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, իսկ 2003 թվականին՝ Բելառուսի Հանրապետության նախագահին առընթեր Կառավարման ակադեմիան։
1997-2002 թվականներին եղել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղարության գլխավոր մասնագետ։
2002-2005 թվականներին եղել է Բելառուսի Հանրապետության Գլխավոր դատախազության վարչության պետի տեղակալ։
2005-2006 թվականներին զբաղեցրել Է նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության գլխավոր խորհրդականի պաշտոնը:
2006-2009 թվականներին եղել է անվտանգության ոլորտում միջազգային համագործակցության դեպարտամենտի գլխավոր խորհրդական, անվտանգության խորհրդի պետական քարտուղարության Միջազգային անվտանգության դեպարտամենտի գլխավոր խորհրդական:
2009 թվականի հուլիսից մինչև 2009 թվականի դեկտեմբերը եղել է Լեհաստանում դեսպանության խորհրդական-դեսպանորդ:
2009 թվականի դեկտեմբերից մինչև 2013 թվականի ապրիլ եղել է Բելառուսի Հանրապետության ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։
2013 թվականի ապրիլի 22-ից մինչև 2018 թվականը Արաբական Միացյալ Էմիրություններում, համատեղության կարգով նաև Սաուդյան Արաբիայում և Կատարում արտակարգ և լիազոր դեսպան է եղել:
2018 թվականի օգոստոսի 18-ից մինչև 2020 թվականի հունիսի 3-ը գլխավորել Է Բելառուսի Հանրապետության պետական ռազմարդյունաբերական կոմիտեն Սերգեյ Ռումասի կառավարությունում[3]։
2020 թվականի հունիսի 4-ին նշանակվել է երկրի վարչապետի պաշտոնում[4]։
Տիրապետում է անգլերենի, արաբերենի, գերմաներենի և լեհերենի:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 https://www.vpk.gov.by/en/about/senior-office/golovchenko-roman-aleksandrovich.html
- ↑ 2,0 2,1 2,2 https://mobsearch.net/news/1572451451
- ↑ Матвеев, Владимир (2018-08-18)։ «Лукашенко сменил руководство правительства, премьером назначен Румас»։ Белорусское телеграфное агентство։ Վերցված է 2020-06-05
- ↑ Принятие кадровых решений по новому составу Правительства