Բագրատունիների տոհմածառ
Արշակունիների թագավորությունԽմբագրել
Բագրատունիները ժառանգական նախարարություն են ստացել հայ Արշակունի թագավորներից 4-րդ դարում։ Նրանց էր վստահված արքունի գործակալություններից թագադիր ասպետությունը։ Բագրատունիների տիրույթներն են եղել Բարձր Հայք նահանգի Սպեր գավառը, որը հայտնի էր ոսկու մեծ պաշարներով, և Տայք նահանգը։
Որպես առաջին ներկայացուցիչ՝ հայտնի է Սմբատ Ա-ն, ով թագադիր ասպետ էր Տրդատ Գ Մեծի իշխանության տարիներին (287-330)։ Հայոց Վռամշապուհ արքայի կառավարման տարիներին հայտնի էր ասպետ Սմբատ Գ-ն, ով թագադրել է վերջին Արշակունի թագավոր Արտաշես (Արտաշիր) Արշակունուն (423-428)։
Սմբատ Ա ասպետ († 314) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Բագրատ Ա ասպետ (330-353) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սմբատ Բ ասպետ (367-374) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պապ թագավոր (368-374) | Սահակ Ա ասպետ (378-388) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Արշակ Գ թագավոր (378-389) | Վաղարշակ | դուստր | Սմբատ Գ ասպետ († 423) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Օտար տիրապետությունԽմբագրել
Պարսկա-Բյուզանդական տիրապետությունԽմբագրել
Սմբատ Գ-ի սերունդները շարունակում են բարձր դիրք ունենալ նաև Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև բաժանված Հայաստանում։ Նրա ժառանգներից Տիրոցը մասնակցել է պատմության մեջ հայտնի է որպես մարզպան Վասակ Սյունու գաղափարակից, իսկ Սահակ Բ-ն, ավելի ուշ՝ Սմբատ Դ-ն, եղել են Հայաստանի մարզպաններ: Բագրատունիների տոհմի նահապետները ավանդապար կրել են ասպետ պաշտոնը։
Հայաստանի երկրորդ բաժանումից հետո Բագրատունիների տիրույթները հայտնվել են բյուզանդացիների գերիշխանության տակ։ Նրանց դեմ ապստամբած իշխաններից հայտնի էր Սմբատ Բագրատունին։
Սմբատ Գ ասպետ († 423) | |||||||||||||||||||||||||||||||
Տիրոց նախարար († 450) | |||||||||||||||||||||||||||||||
Սահակ Բ մարզպան (481-482) | |||||||||||||||||||||||||||||||
Սանպդիատ ասպետ († 505) | |||||||||||||||||||||||||||||||
Վարազ-Տիրոց Ա | |||||||||||||||||||||||||||||||
Մանվել ասպետ | Աշոտ Ա ասպետ († 560) | ||||||||||||||||||||||||||||||
Սմբատ Դ մարզպան (604-616) | Պապ նախարար († 596) | ||||||||||||||||||||||||||||||
Վարազ-Սահակ | Վարազ-Տիրոց Բ Հայոց իշխան (628-634) | ||||||||||||||||||||||||||||||
Սմբատ նախարար († 643) | Սմբատ Ե ասպետ († 646) | ||||||||||||||||||||||||||||||
Արաբական տիրապետությունԽմբագրել
Արաբական տիրապետության ժամանակ՝ պետականության բացակայության պայմաններում, Բագրատունիները եղել են Հայաստանի ամենաազդեցիկ տոհմերից մեկը։ Նրանց գլխավոր մրցակիցներն էին Մամիկոնյան սպարապետական նախարարները։ Վերջիններս ունեին բյուզանդական կողմնորոշում։ Այս երկու տոհմերից և նրանց ազդեցության ոլորտում գտնվող մարդկանցից էին ընտրվում Հայոց իշխանները, ովքեր երկրորդն էին Արմինիա կուսակալության տարածքում՝ արաբ ոստիկանից հետո։
Մրցակցությունը ավարտվում է Բագրատունիների հաղթանակով, ովքեր վերականգնում են անկախ պետականությունը։ Հայոց իշխանի պաշտոնը վերաճում է իշխանաց իշխանի, ապա՝ հայոց թագավորի, որի առաքելությունը ստանձնում է Սմբատ Ը-ի ճյուղը՝ Աշոտ Բագրատունու գլխավորությամբ։ Սմբատի եղբոր՝ Բագրատի որդիները հաստատվում են Տարոնում և հիմնում անկախ իշխանություն: Իսկ նրանց քույրը՝ Հռիփսիմեն, դառնում է Վասպուրականի առաջին գահերեց իշխանի` Համազասպ Բ-ի կինը։
Նախքան անկախացումը Բագրատունիների` Տայքի հիմնական ճյուղը առանձնացել էր որպես ինքնուրույն կյուրոպաղատություն: Նրա ղեկավար Աշոտը հիմնադրում է վրաց Բագրատիոնիների արքայատոհմը, որը Վրաստանում իշխում է մեկ հազարամյակ՝ 9-19-րդ դարեր։
Սմբատ Ե ասպետ 646 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Վարազ-Տիրոց Գ († 670) | Աշոտ Բ հայոց իշխան (684-689) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սմբատ Զ հայոց իշխան (693-726) | Աշոտ | Վասակ | Բագրատ | Սմբատ նախարար († 705) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աշոտ Գ հայոց իշխան ( 732-748) | Սահակ Գ հայոց իշխան (753-770) | Գուարամ Գ վրաց իշխան (693-748) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սմբատ Է հայոց իշխան (770-775) | Վարազ-Տիրոց Դ (775-790) | Վասակ | դուստր | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աշոտ Դ հայոց իշխան (790-826) | Գագիկ Արծրունի Վասպուրականի իշխան († 800) | Ատրներսեհ Ա Տայքի իշխան (780-807) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սահակ | Բագրատ Բ իշխանաց իշխան (826-851) | Սմբատ Ը իշխանաց իշխան (852-855) | Հռիփսիմե | Համազասպ Բ Վասպուրականի գահերեց իշխան (800-836) | Աշոտ Ա վրաց թագավոր (813-830) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարոնցիներ Տարոնի Բագրատունիներ (9-10-րդ դարեր) Թոռնիկյաններ (10-12-րդ դարեր) | Հայոց արքաներ Կարսի Բագրատունիներ (963-1065) Կյուրիկյաններ (978-1113) | Արծրունիներ Վասպուրականի գահերեց իշխաններ (836-908) թագավորներ (908-1021) | Բագրատիոնիներ Տայքի Բագրատունիներ (813-1001) Վրաց արքաներ (1008-1801) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Բագրատունիների թագավորությունԽմբագրել
Տարոնի Բագրատունիների ճյուղԽմբագրել
Տարոնը իր տիրույթներին էր միացրել Աշոտ Մսակեր Բագրատունին։ Որպես Տարոնի իշխան՝ նա համարվում է Աշոտ Ա (804-826)։ Իր մահից հետո իշխանաց իշխան Բագրատ Բ-ն ժառանգում է Տարոնը, իսկ Սմբատ Ը-ն՝ Այրարատը։ Բագրատը իր տոհմում երկրորդն էր. Բագրատ Ա ասպետը տոհմի նահապետներից էր դեռ 4-րդ դարում։ Սակայն Տարոնի իշխանության սահմաններում միևնույն ժամանակ նա գահակալել է որպես Բագրատ Ա (826-851), քանի որ Տարոնում Բագրատ անունով իշխան չի եղել։ Նրա սերունդները որպես ինքնիշխան տիրակալներ իշխում են մինչև 966 թվականը։ Հետագայում տիրույթները անցնում են Բյուզանդական կայսրությանը:
Դեռ վերջին իշխանի՝ Աշոտ Գ-ի օրոք, Տարոնի նախկին տերերը՝ Մամիկոնյանները, շարունակում էին պահել իրենց ազդեցիկ դիրքը։ Նրանք բարեկամական կապեր են հաստատում Բագրատունիների հետ, որի արդյունքում Աշոտ Գ-ին զուգահեռ Տարոնում իշխում են Բագրատ Բ-ն և Գրիգոր Բ-ն՝ կիսով չափ Մամիկոնյան։ Ավելի ուշ Տարոնի Բագրատունիների ճյուղը ձուլվում է Մամիկոնյաններին, և առաջանում են Թոռնիկյանների (Սասուն) ու Տարոնցիների (Մուշ) իշխանական տոհմերը։
Բագրատ Ա (826-851) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աշոտ Բ (855-878) | Դավիթ Արքայիկ (878-895) | Թոռնիկ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Գուրգեն (895-895) | Աշոտ | Գրիգոր Ա (895-936) | Աբուղանեմ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
Բագրատ Բ (936-987) | Աշոտ Գ (936-966) | Թոռնիկյաններ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Գրիգոր Բ (936-987) | Բագրատ Գ (998-1020) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարոնցիներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հայոց թագավորներԽմբագրել
ԿյուրիկյաններԽմբագրել
Գուրգեն Կյուրիկե (978-989) Լոռու թագավոր | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դավիթ Անհողին (989-1048) Լոռու թագավոր | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կյուրիկե Բ (1048-1089) Լոռու թագավոր | Գագիկ Ա († 1058) Կախեթի թագավոր | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դավիթ Բ (1089-1113) Լոռու թագավոր | Աբաս Ա (1089-1113) Լոռու թագավոր | Աղսարթան Ա († 1084) Կախեթի թագավոր | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կյուրիկե Գ Տավուշի իշխան | Կյուրիկե Դ († 1102) Կախեթի թագավոր | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աբաս Բ Տավուշի իշխան | Աղսարթան Բ († 1105) Կախեթի թագավոր | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աղսարթան Ա Մածնաբերդի իշխան | Վասակ Ա Նոր Բերդի իշխան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կյուրիկե Դ Մածնաբերդի իշխան | Դավիթ Գ Նոր Բերդի իշխան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Փահլավան Ա Մածնաբերդի իշխան | Թաղիադդին Մածնաբերդի իշխան | Աղսարթան Բ Մածնաբերդի իշխան | Վասակ Բ Նոր Բերդի իշխան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ԱղբյուրներԽմբագրել
- Cyril Tumanoff, Manuel de Généalogie et de Chronologie pour l'Histoire de la Caucasie Chrétienne (Arménie-Géorgie-Albanie)
- Հայկական սովետական հանրագիտարան
- René Grousset, Histoire de l'Arménie
- Continuité des élites à Byzance durant les siècles obscurs
- Suny, Ronald Grigor (1994), The Making of the Georgian Nation: 2nd edition, p. 27. Indiana University Press, ISBN 0-253-20915-3
- Rapp, Stephen H. (2003), Studies In Medieval Georgian Historiography: Early Texts And Eurasian Contexts, p. 383. Peeters Bvba ISBN 90-429-1318-5.