Խուշուշ Բագրատունի
Վասպուրականի թագուհի
Խուշուշ Բագրատունի կամ Խուշուշ խաթուն, (ծննդյան թվականն անհայտ - 1025), Անիի թագավոր Գագիկ Ա-ի դուստրը, Վասպուրականի թագավոր Սենեքերիմ-Հովհաննես Արծրունու (1003-1021) կինը, Սեբաստիայի իշխաններ՝ Դավիթ Արծրունու, Ատոմ Արծրունու, Աբուսահլ Արծրունու և վրաց թագուհի Մարիամ Արծրունու մայրը։
Խուշուշ Բագրատունի Խուշուշ խաթուն | ||
| ||
---|---|---|
1003-1021 | ||
| ||
1021-1025 | ||
Ազգություն | հայ | |
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ծննդավայր | Անի, Անիի թագավորություն | |
Դինաստիա | Բագրատունիներ | |
Հայր | Գագիկ Ա | |
Մայր | Կատրանիդե Բ | |
Ամուսին | Սենեքերիմ-Հովհաննես Արծրունի | |
Զավակներ | Դավիթ Արծրունի, Ատոմ Արծրունի, Աբուսահլ Սենեքերիմի Արծրունի, Մարիամ Արծրունի |
Խուշուշ թագուհին Վասպուրականում Սենեքերիմ-Հովհաննեսի հետ ծավալել է շինարարական մեծ աշխատանք (հատկապես Վարագավանքում և Աղթամարում), հովանավորել գիտությունն ու արվեստը։ Սենեքերիմ-Հովհաննեսի կտակի համաձայն՝ ամուսնու հետ թաղվել է Վարագի Սուրբ Նշան վանքում։ 981 թվականին Վարագա Սուրբ Նշան Վանքի Սուրբ Սոփիա եկեղեցու արևմտյան պատի վրա թողել է մի արձանագրություն։
Աղբյուրներ
խմբագրել- Հայոց անձնանունների բառարան, Հրաչյա Աճառյան, 1942, էջ 1221