Զենոն-Արտաշես

(Վերահղված է Արտաշես Գից)

Զենոն-Արտաշես, Մեծ Հայքի թագավոր (մ. թ. 18-34), Պոնտոսի և Փոքր Հայքի Պոլեմոն /Ասորական աղբյուրներում հիշվում է Մանովա անվաձևով/ թագավորի որդի, որն ըստ Տակիտոսի, մեծացել էր հայկական միջավայրում, հարմարվել հայերի կենցաղին ու բարքերին։ Զենոնը թագավոր է հռչակվել Հռոմի Տիբերիոս կայսեր զորապետ Գերմանիկոսի /որը ժամանել էր Արտաշատ/ և հայ ավագանու համաձայնությամբ։ Զենոնի գահակալական իրավունքը ճանաչել է նաև Պարթևաց Արտավան 3-րդ թագավորը։ Զենոնն ընդունել է հայերին հարազատ Արտաշես անունը /Եվսեբիոսի <Եկեղեցական պատմության> մեջ՝ Արտաշեսը անվանված է Արշամայ/, վարել է խաղաղ և, համեմատաբար, ինքնուրույն քաղաքականություն։ Արտաշեսյան արքայատան անկումից հետո Զենոնը միակ օտարազգի թագավորն էր, որին հայերը հանդուրժեցին հայոց գահին։ Ի դեմս Զենոնի, հայ ավագանին փորձել է վերականգնել Հռոմի ռազմական միջամտությամբ կործանված հայկական թագավորությունը։ Իսկ Հռոմն այդ զիջումով ցանկացել է ուժեղացնել իր ազդեցությունը Հայաստանում[1]։

Զենոն-Արտաշես
Æ 8 Chalkoi of Artaxias III.jpg
Ծնվել է՝մ. թ. ա. 13
ԾննդավայրBosporan Kingdom
Մահացել է՝34
գերիշխան
ՀայրPolemon I of Pontus?
ՄայրPythodorida of Pontus?

Ըստ Մ. Խորենացու՝ Զենոն-Արտաշեսի /Արշամայի/ իշխանության տարիներին գշտություն է առաջացել Հայաստանի և Հռոմի արևելամիջերկրածովյան պրովինցիաների իշխողների միջև, կապված հայ-պարթևական հարաբերությունների հետ։ Այդ գշտությունը վերաճում է զինված ընդհարման Հայոց զորքերի և արևելամիջերկրածովյան պրովինցիաների Հռոմեական լեգիոնների միջև, որտեղ սպանվում է Հռոմեական զորաջոկատները գլխավորող՝ Հրեաստանի Հերովդես թագավորի եղբորորդի Հովսեփը՝ Մեծ Հայքին են միավորվում Օսրոյենեն և Փոքր Հայքը։ Այդ առիթ է դառնում Հռոմեացի զորավար Գերմանիկոսի և Զենոն-Արտաշեսի /Արշամայի/ հարաբերությունների վատացման, որը հանգեցնում է Զենոն-Արտաշեսի /Արշամայի/ և Արտավան 3-րդի մտերմության դաշինքին։ Ըստ նույն պատմիչի. Զենոն-Արտաշեսը /Արշամայը/՝ Արտավան 3-րդի համաձայնությամբ Հայոց արքունիքը տեղափոխում է Եդեսիա և կրում Օսրոյենեի թագավորների <Աբգար> տիտղոսը /Աբգար 5-րդ/, որը ըստ Մ. Խորենացու մեկնաբանության ուներ <ավագ այր> կամ <հզոր> իմաստը[2]։

Մ. Խորենացու վկայությամբ Աբգար Զենոն-Արտաշեսը /Արշամայը/ միջամտել է Պարթևաց Արշակունիների թագավորության արքունիքում առաջացած երկպառակտություններին և նրանց խաղաղեցնելով ետ վերադարձել Հայաստան, որտեղ սկսել է վատանալ նրա առողջական վիճակը[3]։

Հռոմի կայսրին սկսել է անհանգստացնել Աբգար Արշամայի վարած ինքնուրույն քաղաքականությունը և հայ-պարթևական հարաբերությունների մերձեցումը։ Աբգարը հայ-հռոմեական հարաբերությունները հարթելու համար ստիպված է եղել նրանց մոտ ուղարկել հայ ավագանու պատվիրակությունը Աղձնիքի բդեշխ Մար Իհաբիի գլխավորությամբ, որոնք էլ եղան հայոց առաջին իշխանները, որ լսել են Երուսաղեմում իր քարոզչությունը կատարող Հիսուս Քրիստոսի մասին և հայտնել Հայոց թագավոր Աբգարին։ Ըստ նույն պատմիչի գրի առած ավանդազրույցների, Աբգարը աղաչանքի թուղթ է ուղարկում Քրիստոսին որպեսզի գա և իր ցավերը բուժի, որը իրականացնում է Քրիստոսի 12 առաքյալներից Թովմասը. Հայաստան ուղարկելով իր աշակերտներից Թադեոսին։ Վերջինս գալով Հայաստան բժշկում է Աբգարին չարաչար ցավերով տանջող ախտը, որի համար ստանում է հայոց արքայի աջակցությունն ու թույլտվությունը Հայաստանում անարգել քրիստոնեական կրոնը քարոզելու համար[4]։

Նրա մահից հետո Արտաշատում գահակալում են Պարթևստանի և Հռոմի դրածո թագավորները։

Հռոմը ծրագրել էր նվաճել Հայաստանը և այն վերածել կայսերական նահանգի։ Իսկ Պարթևները, մրցակցելով Հռոմի հետ, ցանկանում էին ձեռք բերել հուսալի դաշնակից։ ՈՒստի հայ ժողովուրդը դաշնակցեց պարթևների հետ՝ ընդդեմ հռոմեացիների նվաճողական քաղաքանության։

ԱղբյուրներԽմբագրել

  1. Եւսեբիոսի Կեսարացւոյ Պատմութիւն եկեղեցվոյ, յեղյալ  յասորւոյն ի հայ ի հինգերորդ դարու, պարզաբանեալ նոր թարգմանութեամբ ի յոյն բնագրէ ի ձեռն Աբրահամ Վ. Ճարեան, Վենետիկ, 1877 թ.
  2. Մովսես Խորենացի «Պատմություն Հայոց», 1968 թ.
  3. Ա. Ե. Մխիթարյան «Հաբեթի սերունդները», 2002 թ.
  4. ՀՍՍՀ ԳԱ «Հայ ժողովրդի պատմություն», 1971 թ. Հատոր 1-ին, էջ 712-726