Սմբատ Է Բագրատունի

Հայոց իշխան

Սմբատ Բագրատունի (- ապրիլի 25, 775[1][2], Արձնի, Բագրևանդ, Այրարատ, Արմինիա կուսակալություն[1][2]), Հայոց սպարապետ (753-775), Հայոց իշխան (770-775)[4]։ Աշոտ Կուրացյալի որդին, Աշոտ Մսակերի հայրը, Բագրատունիների իշխանական տոհմից[4][5]։

Սմբատ Բագրատունի
Հայոց սպարապետ
753-775
Հայոց իշխան (պատրիկ)
770-775
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Վախճանի օր ապրիլի 25, 775[1][2]
Վախճանի վայր Արձնի, Բագրևանդ, Այրարատ, Արմինիա կուսակալություն[1][2]
Դինաստիա Բագրատունիներ
Հայր Աշոտ Կուրացյալ[3]
Զավակներ Աշոտ Մսակեր[1], Շապուհ Բագրատունի[1] և Բագարատ Բագրատունի

Կենսագրություն

խմբագրել

Հայոց իշխան Սահակ Բագրատունու օրոք՝ 753 թվականին, դարձել էր սպարապետ, իսկ նրա մահից հետո՝ նաև Հայոց իշխան (պատրիկ)։ 768 թվականին մասնակցել է Սիոն Ա Բավոնեցի կաթողիկոսի գումարած Պարտավի եկեղեցական ժողովին[6]։ 774 թվականին Հասան ոստիկանը իր հետ վերցրել է Սմբատին և այլ նախարարների, ապա սկսել հալածել ապստամբ Արտավազդ Մամիկոնյանին՝ հասնելով մինչև Վիրքի Սամցխե գավառ։ Ապա միացել է 774 թվականին Արաբական խալիֆայության դեմ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորած ապստամբական շարժմանը, մղել մի շարք հաղթական կռիվներ։ Զոհվել է Արձնիի ճակատամարտում՝ արաբների դեմ մղած անհավասար մարտում[4][5]։

Ընտանիքը

խմբագրել

Սմբատը ամուսնացել էր Տարոնի իշխան Սամուել Մամիկոնյանի (մհ․ 775) քրոջ հետ։ Ունեցել են 2 որդի, իսկ երրորդը ենթադրվում է[7]

Ենթադրվում է, որ վերջինս եղել է Սմբատի որդին․

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiquesRome: 1990. — P. 113.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Cawley C. Medieval Lands: A prosopography of medieval European noble and royal families — P. http://www.fmg.ac/Projects/MedLands/ARMENIA.htm.
  3. Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiquesRome: 1990. — P. 112—113.
  4. 4,0 4,1 4,2 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 4, Ցուցակ 1, Էջ 542-543.
  5. 5,0 5,1 «Ղևոնդ, Պատմություն», թարգմ. Արամ Տեր-Ղևոնդյանի, Երևան, 1982, էջ 112, 114, 117, 120, 128.
  6. «Կանոնագիր Հայոց», Արսեն Ղլտճյան, Թիֆլիս, 1914, էջ 166․
  7. Christian Settipani, Continuité des élites à Byzance durant les siècles obscurs. Les princes caucasiens et l'Empire du vie au ixe siècle, Paris, de Boccard, 2006, 339-342 p. (ISBN 978-2-7018-0226-8)

Աղբյուրներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։