Աշոտ Ա Մեծ

Հայոց շահնշահ
(Վերահղված է Աշոտ Մեծից)

Աշոտ Ա (820 - 890[2], Գուգարք, Մեծ Հայք), Բագրատունիների թագավորության հիմնադիր, հայոց առաջին Բագրատունի թագավորը (885-890 թթ.)։ Իշխանաց իշխան Սմբատ Խոստովանողի և Հռիփսիմե իշխանուհու որդին է, ունեցել է 4 եղբայր՝ Սմբատ, Շապուհ, Մուշեղ, Աբաս և երկու քույր։ Ամուսնացել է Կատրանիդեի հետ և ունեցել է 7 զավակ։ Նա անմիջականորեն իշխում էր իր պապի՝ հայոց իշխան Աշոտ Մսակերի կալվածքների հյուսիսում (Այրարատ), իսկ հարավը՝ Տարոնը, բաժին էր ընկել հորեղբոր որդիներին՝ Աշոտին ու Դավիթ Արքայիկին։

Աշոտ Մեծ
Բագրատունի
Թագավոր
(885-890)
կալանք
Աշոտ Մեծ Բագրատունի
Իշխանություն885890
Թագադրում885, Օգոստոսի 26
ՏիտղոսներԱրքա Հայոց, իշխան Բագրևանդի և Տայքի
Ծնվել է՝820(0820)
Մահացել է՝890(0890)
Վախճանի վայրԳուգարք, Մեծ Հայք
Ազգությունհայ
Նախորդպաշտոնը հիմնադրվել է
ՀաջորդողՍմբատ Նահատակ
ՈւղեկիցԿատրանիդե Ա
ՏոհմԲագրատունիներ Բագրատունիներ
միապետ և գերիշխան
ՀայրՍմբատ Բագրատունի
ՄայրՀռիփսիմե իշխանուհի
ԵրեխաներՍոֆյա Բագրատունի[1], Սմբատ Ա Նահատակ[1], Շապուհ Բագրատունի[1], անանուն Բագրատունի[1], Սահակ Բագրատունի, Դավիթ Բագրատունի և Մարիամ Բագրատունի
ՀավատքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի

Սպարապետ և իշխանաց իշխան

խմբագրել

855 թվականի համահայկական ապստամբությունից հետո փոխարինել է Հայոց սպարապետ Սմբատ Ը Խոստովանողին։ 855 թվականի ամռանը Բուղան ետ կանչվեց. ամբողջ իշխանությունը կենտրոնացավ Աշոտ Բագրատունու ձեռքում, ով 862 թվականին խալիֆայությունից ստացել է Հայոց իշխանաց իշխանի տիտղոսը։ Նույն թվականին Աշոտ Ա սպարապետությունը հանձնել է եղբորը՝ Աբասին։ Թուլացող Արաբական խալիֆայությունը Աշոտին է արտոնել ամբողջ Արմինիայի հարկահանությունը։ Աշոտի ձեռքում կենտրոնացավ երկրի վարչական, ռազմական և տնտեսական իշխանությունը, արաբական տիրապետությունը դարձավ ձևական։

869 թվականին Հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցու ջանքերով միասնական ժողով է հրավիրվում, որին մասնակցում են նշանավոր իշխանական տոհմերի ներկայացուցիչները։ Այդ ժողովում միահամուռ որոշում է կայացվում Աշոտ Բագրատունուն հռչակելու հայոց թագավոր։ Աշոտը ձախողեց Արմինիայի ոստիկանի դավադրությունը՝ վտարելով նրան Հայաստանից։ Վարպետորեն օգտվել է արաբա–բյուզանդական մրցակցությունից։ Վասիլ I կայսրը Աշոտից խնդրել է թագադրել իրեն իբրև հին թագադիր տոհմի ներկայացուցչի և դաշինք կնքել, իսկ Բյուզանդիայի Փոտ պատրիարքը, եկեղեցական միաբանության առաջարկ անելով, Աշոտին անվանել է «բարետոհմությամբ քաջահայտ, հզորագույն, բարձրագույն և վսեմագույն», սակայն 869 թվականի Շիրակավանի եկեղեցական ժողովը մերժում է պատրիարքի այդ առաջարկը, բայց միաժամանակ չի հրաժարվում ռազմաքաղաքական դաշինքից։

Հայոց թագավոր

խմբագրել

Աշոտը ամրապնդել է երկրի միասնությունը, միջամտել իշխանական տների միջև ծագած դժգոհություններին, խնամիական կապեր հաստատել Բագրատունի, Արծրունի և Սյունյաց իշխանական տների միջև։ Իր եղբայր Աբասից հետո սպարապետ է կարգում որդուն՝ Շապուհին, իսկ մյուս որդին՝ Սմբատը, դառնում է հայոց թագավոր և շարունակում հոր գործը։ Երեք դուստրերից երկուսին կնության է տալիս Արծրունիներին. Սոֆյան ամուսնանում է Գրիգոր-Դերենիկի հետ և դառնում է Վասպուրականի գահերեց տիկին, իսկ մյուս դուստրն ամուսնանում է Վահան Արծրունու հետ։ Կրտսեր դուստրը՝ Մարիամը, ամուսնանում է Վասակ Գաբուրի հետ, դառնում Սյունիքի գահերեց տիկին։ Բարեկամական և դաշնակցական կապեր են հաստատվում ոչ միայն հայ ազդեցիկ իշխանների, այլև վրացիների ու աղվանների հետ։ Վերջիններիս ազնվականության գլուխ էին անցել վրաց և աղվանից Բագրատունիները։

 
Բագրատունիների թագավորությունը Աշոտ Մեծի հետնորդների օրոք

Դեռևս 870–ական թվականների կեսերին Արծրունյաց և մյուս իշխանները Հայոց կաթողիկոսի հետ միասին արաբական խալիֆից պահանջել էին ճանաչել Աշոտի թագավորությունը։ Հայերին սիրաշահելու, Բյուզանդիայից վանելու նպատակով խալիֆայությունը կատարել է նրանց պահանջը. Մութամիդ խալիֆան 885 թվականին թագ է ուղարկել Աշոտին։ Աշոտը ընդունել է նաև Վասիլ I կայսեր ուղարկած թագը՝ գտնելով միջազգային ճանաչում։

885 թվականի օգոստոսի 26-ին կաթողիկոս Գևորգ Գառնեցու կողմից Բագարան քաղաքում Աշոտն օծվում է հայոց թագավոր։ 885-890 թվականներին Աշոտ առաջինը ընդարձակում է երկրի տարածքները, իսկ վերջին շրջագայության ընթացքում՝ 890 թվականին, Կոստանդնուպոլսից վերադարձի ճանապարհին Աշոտ Ս-ը մահանում է։ Նրա մահից հետո գահն անցնում է նրա որդի Սմբատ Ա Բագրատունուն։ 887 թվականին Աշոտը թագադրել էր Արևելյան Վրաստանի առաջին թագավորին՝ Ատրներսեհ Դ Բագրատունուն (Բագրատիոնի, 887-923 թթ.)։

Աշոտը ցուցաբերել է ռազմա–քաղաքական, դիվանագիտական մեծ ձեռներեցություն՝ ամրապնդելով պետությունը։ Նստավայրն էր Բագարան ամրոցը։ Նրա գերիշխանությունը ճանաչում էին նաև Վրաց, Աղվանից իշխանները և Հայաստանի արաբական ամիրայությունները։ Բյուզանդիայի Կոստանդին Ծիրանածին կայսրը գրում է, որ Աշոտը «տիրում էր Արևելքի բոլոր երկրներին»։

Աշոտը նաև կատարեց մի շարք բարեփոխումներ, վերականգնելով ու բարեփոխելով Արշակունիների ժամանակ գոյություն ունեցած պալատական համակարգը։ Մանր ազնվականներին հողեր նվիրեց, նրանց ավելի ևս կապելով արքունիքի հետ։

Գործունեություն

խմբագրել

Հայ իշխանների և բարձրադաս հոգևորականների համատեղ խորհրդում 869 թվականին Աշոտ Բագրատունին հռչակվեց հայոց թագավոր։ Բացահայտելով իր և հայ մեծամեծ իշխանների դեմ արաբ ոստիկան Ահմադի գլխավորությամբ նախապատրաստած դավադրությունը՝ 875 թվականին Աշոտ Բագրատունին ձերբակալեց ոստիկանին, զինաթափեց արաբական զորքը և ծանակելով արտաքսեց երկրից։

Անկախացած և ռազմաքաղաքական վերելքի ուղին բռնած Հայաստանը շուտով գրավեց նաև Բյուզանդիայի ուշադրությունը։ Մակեդոնական (Հայկական) կայսերատան հիմնադիր Վասիլ 1-ը (867-886) առաջիններից մեկն էր, որ փորձեց շահել Աշոտ Բագրատունու զինակցությունը՝ ընդդեմ խալիֆայության։ Սակայն Աշոտ Բագրատունին, բարեկամական հարաբերություններ հաստատելով Վասիլ 1-ի հետ, խոհեմաբար չեզոքություն պահպանեց հակամարտող կողմերի միջև։ Մութավաքիլ խալիֆը հայ-բյուզանդական մերձեցումը կասեցնելու և Աշոտ Բագրատունուն սիրաշահելու նպատակով 885թվականին նրան ճանաչեց «թագավոր Հայոց և Վրաց»։ Հայոց արքայի գահը ճանաչեց նաև Վասիլ I կայսրը։

Բագրատունյաց նորահիմն և միջազգային ճանաչման արժանացած թագավորության իրավասությունը տարածվում էր Հայաստանի մեծագույն մասի վրա, բացառությամբ Բյուզանդիային միացված արևմտյան «աշխարհների» (Փոքր Հայք, Բարձր Հայք, Ծոփք) և խալիֆայության Զազիրա կուսակալությանը կցված հարավային որոշ գավառների։

Հայ և արաբ պատմագիրների հաստատմամբ Աշոտ I Բագրատունու գահակալման տարիներին (885-890) հայկական պետության սահմանները հարավում ընդգրկում էին Կորճայք և Աղձնիք նահանգների մեծ մասը՝ մինչև Ջազիրա, հարավ-արևելքում հասնում էին Ատրպատական, արևելքում՝ մինչև Պարտավ, արևմուտքում՝ Ծոփք և Բարձր Հայք, հյուսիս-արևմուտքում՝ մինչև Եգերաց աշխարհ, հյուսիսում՝ մինչև Կովկասյան Մեծ լեռնաշղթան և Ալանաց դուռը։ Աշոտ 1-ի գերիշխանությանր ենթարկվեցին վրաց գահերեց իշխան Ատրներսեհ Բագրատունին և Հայոց Արևելքի կողմերի (Արցախ, Ուտիք) թագավոր Համամ Բագրատունին։

Հայոց և վրաց միացյալ թագավորության հյուսիսային սահմաններն ամրապնդելու մտահոգությամբ Աշոտ 1-ը 887թ. արշավեց մինչև Կովկասյան Մեծ լեռնաշղթան, ընկճեց տեղի անհաշտ ցեղերին, իսկ Եգերաց աշխարհի թագավորին հարկադրեց ընդունել իր գերիշխանությունը։ Աշոտ 1-ի գահաժառանգ որդին՝ իշխանաց իշխան Սմբատը, զենքի ուժով ճնշեց Գ՚ուգարքի և Ուտիքի իշխանների անհնազանդությունր և նրանց ենթարկեց Բագրատունյաց գահին։ Այնուհետև Աշոտ 1-ը զբաղվեց Բագարան մայրաքաղաքի կառուցապատմամբ, երկրի պաշտպանական համակարգի բարելավմամբ և բանակի (40 հազար հեծյալ մարտիկ) հզորացմամբ՝ մահից հետո իր որդի Սմբատին թողնելով կայուն և վերընթաց զարգացում ապրող թագավորություն։

Ընտանիք

խմբագրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աշոտ Մեծ Բագրատունի
 
(855-885)
 
(885-890)
 
Կատրանիդե Ա
 
(885-890)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սմբատ Նահատակ
 
(890-914)
 
 
 
 
 
 
Սահակ
 
 
 
 
 
 
Դավիթ
 
 
 
 
 
 
Շապուհ սպարապետ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սոֆյա
 
Գրիգոր Արծրունի
 
(857-887)
 
դուստր
 
Վահան Արծրունի
 
Մարիամ
 
Վասակ Սյունի
 
(855-859)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աշոտ
 
(898-904)
 
Գագիկ
 
(904-908) / (908-943)
 
Գուրգեն
 
(904-925)
 
 
 
 
Գրիգոր
 
(859-913)
 
Սահակ
 
Վասակ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աշոտ Երկաթ
 
(914-928)
 
Սահականույշ Սևադա
 
 
Աբաս Ա
 
(928-953)
 
Գագիկ
 
(897-898)
 
դուստր
 
Մլքե
 
Աշոտ սպարապետ
 
 
 
 
 

Աշոտ Բագրատունու թագադրության թվականի և գահակալության տարիների հարցը պատմագիտության մեջ

խմբագրել

Աշոտ Բագրատունու գահ բարձրանալու թվականի և գահակալության տարիների հարցին անդրադարձել են բազմաթիվ հետազոտողներ։ Աշոտ Բագրատունու գահ բարձրանալու թվականի ճշգրտման համար հիմք են ընդունում Գրիգոր Մաշկևորի տեղեկությունը(Աշոտ Ա-ի թագավորության սկիզբ 884 թվական)։ Վ. Հակոբյանը նշում է այն իրողության մասին,որ Աշոտ Բագրատունին դարձել էր 862 թվականից սկսած երկրի փաստական տեր ու տիրական, երբ հռչակվեց իշխանաց իշխան[3]։ Պատահական չէ, որ մի քանի պատմիչներ Արշակունյաց թագավորության ստեղծումը հաշվում են 434 տարի[4]։ Թագավորության վերականգնման թվական է դառնում 862-ը։ Սրա հետ է կապված նաև այն,որ Աշոտ Բագրատունու կինը՝ Կատրանիդեն, Գառնիի 879 թ. արձանագրության մեջ կոչվում է հայոց թագուհի։ Բացի այդ՝ պետք է նշել, որ Աշոտ Բագրատունին այնքան ինքնիշխան էր դարձել երկրի ղեկավարման գործում, որ նույնիսկ 878 թվականաին վտարեց Մուհամմադ իբն Խալիդ ոստիկանին[3]։

Ձեռքբերումներ

խմբագրել
  • 862թ. Արաբական խալիֆայությունից ճանաչվել է Հայոց, Վրաց և Աղվանից իշխան։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiquesRome: 1990. — P. 121.
  2. 2,0 2,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. 3,0 3,1 «Ա. Տեր-Ղևոնդյան, Արմենիայի ոստիկանների ժամանակագրությունը, էջ 128» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  4. Սամուէլ Անեցի, էջ 95 Սամուէլ Անեցի էջ 95

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 486  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշոտ Ա Մեծ» հոդվածին։