Համազասպ Բ Արծրունի
Համազասպ Արծրունի, Վասպուրականի առաջին գահերեց իշխան։ Ծնվել է Վասպուրականում՝ Արծրունիների իշխանական կալվածքում։ Իշխել է 800-836 թվականներին։
Համազասպ Բ Արծրունի | |
---|---|
Վասպուրականի գահերեց իշխան | |
Վասպուրական | |
Իշխանություն | 800 - 836 |
Երկիր | Վասպուրականի թագավորություն |
Հաջորդող | Աշոտ Ա Աբուլաբբաս Արծրունի |
Ուղեկից | Հռիփսիմե Բագրատունի |
Տոհմ | Արծրունիներ |
գերիշխան | |
Հայր | Գագիկ Բ Արծրունի[1][2] |
Երեխաներ | Աշոտ, Գուրգեն, Գրիգոր |
Արաբական խալիֆայությունը Հայաստանը նվաճելուց հետո հայ նախարարներին հնարավորություն էր տվել զբաղեցնել երկու բարձրաստիճան պաշտոն՝ Հայոց իշխան և իշխանաց իշխան։ Նրանցից առաջինը երկիրը կառավարում էր Արմինիայի կուսակալության ոստիկանի հետ, երկրորդը զբաղվում էր ներքին հարցերով՝ ռազմական գործ, հարկահավաքություն և այլն։
9-րդ դարում այս պաշտոններին ավելացել է ևս մեկը՝ Վասպուրականի գահերեց իշխան։ Արծրունիների ազդեցիկ տոհմը, այդպիսով, իր գերիշխանությունն էր հաստատում ոչ միայն Վասպուրականի, այլև Մոկքի, Կորճայքի, Պարսկահայքի հայ իշխանների ու արաբ ամիրաների նկատմամբ։
Համազասպ Արծրունին առաջին գահերեց իշխանն էր։ Նա ամուսնացել էր Հայոց իշխան Աշոտ Մսակեր Բագրատունու դստեր՝ Հռիփսիմեի հետ։ Համազասպին հաջորդում է որդին՝ Աշոտ Ա-ն, ով ընդհատումով իշխում է մինչև 874 թվականը։
Գագիկ Բ Արծրունի (Վասպուրականի իշխան) | Աշոտ Դ Բագրատունի († 826) Հայոց իշխան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Համազասպ Բ Արծրունի (Վասպուրականի գահերեց իշխան) | Հռիփսիմե Բագրատունի | Բագրատ Բ Բագրատունի Տարոնի իշխան | Սմբատ Ը Բագրատունի († 862) սպարապետ | Սահակ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աշոտ Ա Արծրունի (816 † 874) Վասպուրականի գահերեց իշխան | Գուրգեն († 860) | Գրիգոր († 859) | Աշոտ Մեծ (885 - 890) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տես նաև
խմբագրելՆախորդող ' |
Վասպուրականի գահերեց իշխան Համազասպ Բ 800 - 836 |
Հաջորդող Աշոտ Ա 836 - 852 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs (ֆր.): Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècle — Paris: 2006. — P. 322—323. — ISBN 978-2-7018-0226-8
- ↑ Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiques — Rome: 1990. — P. 101—102.