Սահակ Ա Բագրատունի

ասպետ

Սահակ Բագրատունի, Սահակ Ասպետ Բագրատունի (ծննդյան թվականը անհայտ է -388 թվական ), Սպերի Բագրատունյաց տոհմի նահապետ իշխան (370-380-ական թթ․)։

Սահակ Ա Բագրատունի
Սպերի իշխան
թագադիր ասպետ
378-388
Արշակունիների թագավորություն
Նախորդող Սմբատ Բ
Հաջորդող Սմբատ Գ
 
Ծննդյան օր անհայտ[1]
Վախճանի օր 388[1]
Դինաստիա Բագրատունիներ
Քաղաքացիություն  Մեծ Հայք
Հայր Սմբատ Բ Բագրատունի
Զավակներ Սմբատ Գ Բագրատունի

385 թվականին դստերը կնության է տվել Հայոց Արշակ Գ արքայի կրտսեր և գահակից եղբորը՝ Վաղարշակին, արքունիքում ձեռք բերել ազդեցիկ դիրք։ Նույն տարում Վաղարշակի անսպասելի մահից հետո Արշակ Գ սկսել է հալածել Սահակ Բագրատունուն՝ արքունի գանձերը յուրացնելու մեղադրանքով։ Սահակ Բագրատունին ապստամբել և իր տոհմով անցել է Հայաստանի պարսկական մասում գահ բարձրացած Խոսրով Դ-ի կողմը։ Վերջինս Սահակ Բագրատունուն կարգել է իր զորաբանակի սպարապետ և Արշակ Գ-ի կողմն անցած նախարարների տիրույթներից նրան հատկացրել նոր կալվածներ։

Ըստ Մովսես Խորենացու, Սահակ Բագրատունին Մանանաղի գավառում հաղթել և փախուստի է մատնել Արշակ Գ-ի այն զորախմբին, որը Սամվել Մամիկոնյանի առաջնորդությամբ հետապնդել է արքունի գանձերը հափշտակած նախարարներին՝ Սուրեն Խորխոռունուն, Վահան Առավեղյանին և Աշխադար Դիմաքսյանին, ապա վերջիններիս ուղեկցել Այրարատ, Խոսրով Գ-ի արքունիքը։ Այդ առիթով բորբոքվել են եղբայրասպան նոր ընդհարումներ։ Ի վերջո, Սահակ Բագրատունին Վանանդ գավառի Երևել վայրում տեղի ունեցած ճակատամարտում հաղթել և լուրջ կորուստներ է պատճառել Արշակ Գ-ի զորաբանակին, մարտում զոհվել է սպարապետ Դարա Սյունին։ Պարտված զորքի մնացորդները՝ նահանջել են Հայաստանի հռոմեական մասը։ Սահակ Բագրատունու՝ Հայաստանի միավորման (Խոսրով Դ-ի գահի շուրջ) հետագա փորձերն ավարտվել են անհաջողությամբ։

Գրականություն

խմբագրել
  • Cyrille Toumanoff, Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle; Tables généalogiques et chronologiques, Rome,‎ 1990, p. 122.

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 135.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 135  
Նախորդող
Սմբատ Բ Բագրատունի
Սպերի իշխան
Սահակ Ա Բագրատունի

378-388
Հաջորդող
Սմբատ Գ Բագրատունի