Խոսրովանույշ
Խոսրովանույշ, Բագրատունյաց Հայաստանի հինգերորդ թագուհին, հայոց թագավոր Աշոտ Ողորմածի (953-977) կինը։
Խոսրովանույշ | ||
Բագրատունիների դրոշ | ||
| ||
---|---|---|
953-977 | ||
Վախճանի օր | 977 | |
Դինաստիա | Բագրատունիներ | |
Ամուսին | Աշոտ Ողորմած | |
Զավակներ | Սմբատ Բ Տիեզերակալ, Գագիկ Ա, Գուրգեն Ա Կյուրիկե և «անանուն» Բագրատունի |
Խոսրովանույշը հայտնի է իր Հաղպատում և Սանահինում կառուցած վանքերով, որոնք գտնվում են Հայաստանի Լոռու մարզում և ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայաստանյան ժառանգության ցանկում։
Կենսագրություն
խմբագրելԹագուհու նախնիների և տոհմի մասին տեղեկությունները քիչ են, սակայն զավակների և թոռների անունները պահպանվել են։ Ունեցել է 3 որդի՝ Սմբատ, Գագիկ և Գուրգեն։ Սմբատը ժառանգել է հոր գահը և դարձել հայոց թագավոր (977-990), ում հաջորդել է Գագիկը (990-1020)։ Գուրգենը առանձին թագավորական ճյուղ է հիմնադրել Լոռիում (Կյուրիկյաններ), դարձել Լոռու թագավոր, ապա իր տոհմի իշխանությունը հաստատվել է Տավուշում, Գարդմանում, Փառիսոսում, Կախեթի մարզում։
Աբաս Ա (928-953) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Խոսրովանույշ | Աշոտ Ողորմած (953-977) | Մուշեղ Ա Կարսեցի Կարսի թագավոր (963-984) | Սևադա Բ-ի դուստր | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սմբատ Տիեզերակալ (977-990) | Գագիկ Ա (990-1020) | Կատրանիդե Բ | Գուրգեն Լոռու թագավոր (978-989) | Աբաս Ա Կարսեցի Կարսի թագավոր (984-1029) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սենեքերիմ Արծրունի Վասպուրականի թագավոր (1003-1021) | Խուշուշ Բագրատունի | Հովհաննես-Սմբատ (1022-1041) | Աշոտ Քաջ (1022-1040) | Աբաս | Կյուրիկյաններ | Գագիկ Ա Կարսեցի Կարսի թագավոր (1029-1065) | Գուրանդուխտ Ռուբինյան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Գործունեություն
խմբագրելԱշոտ Ողորմածի (953-977) գահակալության 14-րդ տարում՝ 966 թվականին, Խոսրովանույշ թագուհին կառուցել է տալիս Սանահինի վանքը, ապա՝ 976 թվականին՝ Հաղպատավանքը[1]։ Դրանք միջնադարում դարձել են գիտաուսումնական կենտրոններ, Սանահինում բացվել են համալսարան ու մատենադարան։ Ավելի ուշ, Հաղպատի դպրոցի հիման վրա, կառուցվել է Հաղպատի գրադարանը ու մատենադարանը։
Խոսրովանույշ թագուհին Սանահինի վանքը կառուցել է Սմբատի ու Գուրգենի արևշատության համար[2]։ Այն հետագայում դարձել է Լոռու թագավորության եկեղեցական թեմի աթոռանիստը։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայկական հանրագիտարան, Աշոտ Գ Ողորմած». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Սանահինի վանք(չաշխատող հղում)