Աբաս Բ Կյուրիկյան

Մածնաբերդի իշխան

Աբաս Բ Կյուրիկյան (1173 - 1192), Մածնաբերդի իշխան (թագավոր)՝ 1185 - 1192 թվականներին։

Աբաս Բ Կյուրիկյան
Աբաս Բ Կիւրիկեան
(3-րդ) Մածնաբերդի իշխան
1185 - 1192
 
Ծննդյան օր 1173
Վախճանի օր 1192
Դինաստիա Կյուրիկյաններ
Քաղաքացիություն Մածնաբերդի իշխանություն
Հայր Կյուրիկե Գ Կյուրիկյան
Ամուսին Նանա Զաքարյան
Զավակներ Աղսարթան Ա Կյուրիկյան

Մածնաբերդի իշխան Կյուրիկե Գ-ի որդին, Զաքարե Բ և Իվանե Ա Զաքարյան-Երկայնաբազուկների քրոջ՝ Նանա Զաքարյանի ամուսինը, Կյուրիկյանների թագավորական տոհմից։

Կենսագրություն խմբագրել

Աբաս Բ Կյուրիկյանը ծնվել է 1173 թվականին Մածնաբերդի Կյուրիկե Գ իշխանի ընտանիքում։ 1185 թվականին, երբ Աբասը դեռ 12 տարեկան էր, մահանում է նրա հայրը՝ Կյուրիկե Գ-ն, իսկ Աբասը քրոջ՝ Բավրինեայի խնամակալության տակ դառնում է Մածնաբերդի իշխան։ 1190 թվականին Աբաս Բ-ն ամուսնանում է Զաքարե Բ և Իվանե Ա Զաքարյան-Երկայնաբազուկների քրոջ՝ Նանա Զաքարյանի հետ։ 2 տարի հետո՝ 1192 թվականին, 19 տարեկան հասակում մահանում է։

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 5