Սահակ Բ Բագրատունի
Հայոց մարզպան
Սահակ ասպետ Բագրատունի (ծն․ թ․ անհայտ-482), Բագրատունյաց տոհմի նահապետ իշխան։
Սահակ Բ Բագրատունի | ||
Մովսես Խորենացին և Սահակ Բագրատունին | ||
| ||
---|---|---|
| ||
| ||
Մասնագիտություն՝ | կառավարիչ | |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի | |
Ծննդյան օր | 5-րդ դար | |
Վախճանի օր | 482[1][2][3][…] | |
Դինաստիա | Բագրատունիներ[4] | |
Հայր | Տիրոց Բագրատունի | |
Զավակներ | Սանպդիատ Բագրատունի |
Վահանանց ապստամբությունից, պարսկական կայազորի ջախջախումից և մարզպան Ատրվշնասպի տապալումից (481) հետո ընտրվել է Հայոց մարզպան և տանուտեր։
Հայաստանից վտարել է պարսկական զորքերը, թոթափել Սասանյանների տիրապետությունը, կազմել կառավարություն և հիմնվել Դվին քաղաքում։
482 թվականի գարնանը Արտազ գավառի Ներսեհապատ գյուղի մոտ պարսկական ներխուժողների դեմ մղած հաղթական ճակատամարտում Սահակ Բագրատունին գլխավորել է հայկական ծանրազեն այրուձին։
Սահակ Բագրատունին զոհվել է նույն թվականի ամռանը՝ պարսկական զորքերի դեմ մղած Ճարմանայի ճակատամարտում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiques — Rome: 1990. — P. 110.
- ↑ Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs (ֆր.): Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècle — Paris: 2006. — P. 329. — ISBN 978-2-7018-0226-8
- ↑ Histoire de l'Arménie des origines à 1071 — P. 218.
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 135.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 135)։ |
Նախորդող Տիրոց Բագրատունի |
Սպերի իշխան Սահակ Բ Բագրատունի 5-րդ դարի վերջ |
Հաջորդող Սանպդիատ Բագրատունի |
Նախորդող Ատրվշնասպ |
Հայոց մարզպան Տիրոց Բագրատունի 481-482 |
Հաջորդող Շապուհ Միհրան |