Մածնաբերդի իշխանություն

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մածնաբերդ (այլ կիրառումներ)

Մածնաբերդի իշխանություն, իշխանություն Մեծ Հայքի Ուտիք նահանգի արևմտյան մասում, 12-13-րդ դարերում։ Հիմնել է Կյուրիկե Գ-ի որդի Դավիթը (1113-1145) մոտ 1113 թվականին, երբ Կյուրիկյան թագավորության անկումից հետո հաստատվել է Մածնաբերդում։ Այդ ճյուղը Հայաստանի ավատատիրական տներից էր, ենթակա Զաքարյանների գերիշխանությանը և քաղաքական կապեր ուներ հարևան իշխանությունների՝ Տավուշի, Հաթերքի, Նոր-բերղի տերերի ու վրացի Օրբելիների հետ։

Մածնաբերդի իշխանություն
 Տաշիր-Ձորագետի թագավորություն 1113 - 13-րդ դար Վրացական թագավորություն 
Քարտեզ


(Իշխանությունը՝ Տաշիր-Ձորագետի թագավորության կազմում1017)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Մածնաբերդ
Լեզու Հայերեն
Ազգություն Հայեր
Կրոն Հայ Առաքելական Եկեղեցի
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Կյուրիկյաններ
Պետության գլուխ Իշխան
Պատմություն

12-րդ դարի առաջին կեսին Մածնաբերդի իշխանության պայքարի մեջ էր Գանձակի սելջուկ ամիրայության դեմ։ Դավթի հաջորդներ Կյուրիկեի (1145-1170) և Աբաս (1170-1176) Ժամանակաշրջանից Մածնաբերդի իշխանության մասին տեղեկությունները սուղ են։

12-րդ դարի վերջին Նոր-բերղի Կյուրիկյանները փորձել են Աղսարթան Ա-ից (1176 թվականից) խլել Մածնաբերդը, բայց՝ ապարդյուն։ 1236 թվականին, Աղսարթան Բ-ի օրոք, Մածնաբերդը ժամանակավորապես նվաճել են մոնղոլները։ 1250-ական թվականներին մոնղոլական արշավանքներին (Նփրկերտ, Բաղդադ) մասնակցել է Թաղիադինը, որի որդի Սարգիսը Մածնաբերդի իշխանության մեջ հայտնի վերջին տիրակալն է։ Մածնաբերդի Կյուրիկյանները մասնակցել են նաև հայ հոգևոր-մշակութային կյանքին (Աբասի քույր Մարիամը կառուցել է տվել Քոբայրի եկեղեցին և այլն)։ Մածնաբերդի իշխանությունը գոյատևել է մինչև 13-րդ դարի վերջը։

Իշխանների ցանկ խմբագրել

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 167