Մուշեղ Ա Բագրատունի

Կարսի թագավոր

Մուշեղ Ա (անհայտ - 984), Կարսի թագավորության հիմնադիրը 963 թվականից։

Մուշեղ Ա Բագրատունի
Ծնվել է՝անհայտ
Մահացել է՝984
ՏոհմԲագրատունիներ
գերիշխան
ՀայրԱբաս Ա
ՄայրԱնանուն Բագրատունի
ԵրեխաներԱբաս Բագրատունի

Աբասի (928-953) որդին և Աշոտ Գ Ողորմածի եղբայրը։ Իրեն թագավոր է հռչակել, երբ Աշոտ Գ Ողորմածը 961 թվականին Բագրատունյաց թագավորության մայրաքաղաքը տեղափոխել է Անի, իսկ Մուշեղ Ա-ին նշանակել Կարսի և նրա գավառի կառավարիչ։

Աշոտ Գ Ողորմածը Մուշեղ Ա-ի թագավորությունը ճանաչել է որպես իրեն ենթակա իշխանություն։ Աշոտ Գ Ողորմածի մահից (977) հետո Մուշեղ Ա-ն հավակնել է Բագրատունյաց շահնշահ (արքայից արքա) տիտղոսին, բայց Անիի ավագանին գահ է բարձրացրել մահացած թագավորի որդուն՝ Սմբատ Բ-ին։ Վերջինիս և Մուշեղ Ա-ի միջև վեճ է ծագել Աղտոձորի կարևոր լեռնանցքի և Շատիկ սահմանային ամրության համար, որը սակայն Դավիթ Կյուրոպաղատի միջնորդությամբ լուծվել է խաղաղ ճանապարհով։ Սմբատ Բ-ի դեմ Մուշեղ Ա-ն պատերազմի է հրահրել Դվինի ամիրա Սալարյան Աբուլ-Հայջային, սակայն վերջինս պարտություն է կրել Անիի մատույցներում։ Մուշեղ Ա-ն հավակնել է նաև Փառիսոսի թագավորության գահին, որի ապագա ժառանգն իր կինն էր՝ Սահակ Սևադայի դուստրը։

ԸնտանիքըԽմբագրել

Մուշեղ Ա Բագրատունին ամուսնացել էր Գարդմանքի իշխան Սահակ Սևադայի դստեր հետ։ Ունեցել են մեկ որդի՝

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Պատմագիտական ուսումնասիրություններ», Նիկողայոս Ադոնց, Հատոր Ա, Երևան, 2006, էջ 518

ԱղբյուրներԽմբագրել

  • «Պատմագիտական ուսումնասիրություններ», Նիկողայոս Ադոնց, Հատոր Ա, Երևան, 2006, էջ 518
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 81