Վարազ-Տիրոց Գ Բագրատունի
Հայ իշխան
Վարազ-Տիրոց Գ Բագրատունի, հայ իշխան 646-670 թվականներին՝ Բագրատունիների տոհմից։
Վարազ-Տիրոց Գ Բագրատունի | ||
| ||
---|---|---|
646-670 | ||
Վախճանի օր | 675 | |
Դինաստիա | Բագրատունիներ | |
Հայր | Սմբատ Ե Բագրատունի | |
Զավակներ | Սմբատ Զ Բագրատունի, Վասակ Բագրատունի և Բագրատ Բագրատունի |
Եղել է Սմբատ Ե Բագրատունու որդին, Աշոտ Բ Բագրատունու ավագ եղբայրը։ Իշխանական կալվածքն է եղել ոչ միայն Բարձր Հայքի Սպեր գավառը, այլև պապից՝ Վարազ-Տիրոց Բ Բագրատունուց ժառանգած Տայքը։
Բագրատունիների տոհմական կալվածքները և տիտղոսը ժառանգել է հորից։ Ունեցել է չորս որդի՝ Սմբատ, Աշոտ, Վասակ, Բագրատ։ Նրանցից միայն առաջինն է ղեկավարել Բագրատունիների տոհմը՝ իրենց հորեղբոր՝ հայոց իշխան Աշոտ Բագրատունուց հետո։ Վասակի և Բագրատի որդիները՝ Աշոտը և Սահակը, դարձել են հայոց իշխաններ, համապատասխանաբար 732-748 և 753-770 թվականներին։
Սմբատ Ե ասպետ 646 | |||||||||||||||||||||||||||||||||||||
Վարազ-Տիրոց Գ († 670) | Աշոտ Բ![]() (684-689) հայոց իշխան | ||||||||||||||||||||||||||||||||||||
Սմբատ Զ ![]() (693-726) հայոց իշխան | Աշոտ | Վասակ | Բագրատ | Սմբատ նախարար († 705) | |||||||||||||||||||||||||||||||||
Աշոտ Գ![]() ( 732-748) հայոց իշխան | Սահակ Գ (753-770) հայոց իշխան | ||||||||||||||||||||||||||||||||||||
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Cyrille Toumanoff, Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle։ Tables généalogiques et chronologiques, Rome, 1990, p. 122.
Նախորդող Սմբատ Ե Բագրատունի |
Սպերի և Տայքի իշխան Վարազ-Տիրոց Գ Բագրատունի 646-670 |
Հաջորդող Աշոտ Բ Բագրատունի |